Բալի պտուղներն իրենց մեջ պարունակում են շատ պեկտինային նյութեր, ինչը նպաստում է աղեստամոքսային տրակտի աշխատանքի լավացմանը:

Դեղագործության մեջ բալի օշարակը հաճախ է օգտագործվում դեղորայքի համը լավացնելու համար: Որպես դեղամիջոց, շատ է օգտագործվում բալենու չորացած հյութը: Այն շատ լավ օգնում է ստամոքսի լորձաթաղանթի բորբոքմանը: Բալի չորացրած պտուղներից պատրաստված հյութն օգնում է հազի, ինչպես նաև խրոնիկական բրոնխիտի ժամանակ:

Բալի թարմ պտուղները շատ լավ օգնում են նաև աղիների գալարակծկումներին` թեթևացնելով դրանց պատճառած սարսափելի ցավը: Թարմ պտուղները նաև օգտակար են թրոմբոֆլեբիտ հիվանդության դեպքում: Բալի պարունակության մեջ եղած կումարինը և օքսիկումարինը նպաստում են արյան մակարդելիության նորմալացմանը: Առհասարակ սրտի իշեմիկ հիվանդության դեպքում շատ օգտակար է օրվա մեջ գոնե 200 գրամ բալ ուտելը:

Անեմիայի ու ցածր հեմոգլոբինի դեպքում այն իսկական դարման է: Բալի հյութն օգտագործվում է նաև որպես ջերմիջեցնող մեթոդ, քանզի հակաբորբոքային նշանակություն ունի:

Հարկ է նշել, որ չնայած բալը շատ օգտակար է առողջությանը, բայց բալի կորիզների և սերմերի մեծ քանակությամբ օգտագործումը կարող է առաջացնել թունավորում, քանի որ այն պարունակում է գլիկոզիդ ամիգդալին, որն աղիներում եղած որոշակի բակտերիաների հետ կարող է վերածվել կապտաթթվի: