Ավոկադոն բավականին կալորաիական միրգ է, հարուստ է սպիտակուցներով, հանդիսանում է կալիումի և վիտամին C-ի և E-ի հարուստ աղբյուր: Յուղերի հարուստ պարունակության շնորհիվ` ավոկադոն ոչ միայն արժեքավոր սննդամթերք է, այլև շատ օգտակար է մազերի ու մաշկի համար:

Մրգի 100 գ պարունակում է 120 կկալ, սակայն, որպես կանոն, այս կալորիաներն օրգանիզմում ճարպի տեսքով չեն պահպանվում: Բացի այդ, միրգը պարունակում է նաև օլեինաթթու, որն այրում է խոլեստերինի ավելցուկներն օրգանիզմում: Իր սննդարարությամբ ավոկադոն շատ հարմար է բուսակերների համար:

Ավոկադոյի ներառումը սննդարակարգ ուռուցքաբանական հիվանդությունների հիանալի կանխարգելման միջոց է: Սակայն չարժէ օրվա ընթացքում մեկ հատից ավելի ավոկադո ուտել: Եթե դուք առաջին անգամ եք պատրաստվում ավոկադո գնել, ընտրեք փափուկն ու մաքուրը: Հիշեք, ավոկադոն չի կարելի սառեցնել: Մատով սեղմելուց այն պետք է հեշտ ենթարկվի: Ավոկադոյով ուտեստներ պատրաստելու ընթացքում չմոռանաք լիմոնահյութ ավելացնել, հակառակ դեպքում միրգը կփոխի իր գույնը:

Ավոկադոյի խյուսը խորհուրդ է տրվում տալ նաև նորածիններին: Ավոկադոն շատ յուրահատուկ միրգ է, որն ունի բուժիչ-կոսմետոլոգիական, նաև համային յուատեսակ հատկանիշներ:

Որպես սնունդ օգտագործվում է մրգի միջուկը, որը կազմում է վերջինիս ծավալի 85%-ը: Այն կարելի է ուտել և հում, և եփած վիճակում: Ավոկադոյից պատրաստում են աղցաններ, համեմունքներ, ինչպես նաև տարատեսակ սենդվիչներ:

Բժշկության մեջ միրգն օգտագործվում է սակավարյունության կանխարգելման, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, խրոնիկական գաստրիտի, հիպերտոնիկ հիվանդությունների, աթերոսկլերոզի ու շաքարախտի դեպքում: Ավոկադոյի տերևներն ու կեղևն օգտագործվում է  նաև ճիճվաթափության համար: