Կոկոս է կոչվում նույնանուն ծառի պտուղը, որը բավականին տարածված է արևադարձային գոտում: Պտուղն աճում է ծառի ամենավերևում, այդ պատճառով էլ կոկոսի բերքահավաքը լեռնագնացների արշավ է հիշեցնում:

Կոկոսը պարունակում է յուղեր, B խմբի վիտամիններ, վիտամին C, երկաթի, մագնիումի, կալցիումի հանքային աղեր:

Մինչ օրս սննդարարության առումով այն միջին դիրք էր գրավում: Սակայն վերջերս պարզվեց, որ կոկոսի օգտակարության ցուցանիշը թերագնահատված է:

Չնայած իր հայրենքիում կոկոսը հիմնականում օգտագործվում է տարբեր ճաշատեսակների պատրաստման ժամանակ, սակայն չեն անտեսվում նաև վերջինիս բուժական հատկությունները : Կոկոսն օգտագործվում է գլխամաշկի, ինչպես նաև մաշկային տարբեր հիվանդությունների բուժման համար:

Պտղի մեջ առկա նյութերը նպաստում են մաշկի ռեգեներացիային, մաքրում են պիգմենտային կետերը, նվազեցնում են մաշկի յուղայնությունը, վերացնում վարակիչ ցանը: Կոկոսը նաև ձգում է մաշկը:

Կոկոսի հյութը լավ հագեցնում է ծարավը: Կոկոսի միջուկն ու կաթը հարուստ են միկրոէլեմենտներով, որոնք վերականգնում են ուժերն ու լավացնում են տեսողությունը:

Կոկոսի յուղը խոլեստերին չի պարունակում: Նրա մեջ կա շատ վիտամին E, որը նպաստում է վերարտադրողական ֆունկցիայի նորմալ աշխատանքին: Այն փոքրացնում է աթերոսկլերոզի ու սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Դեռ հնուց հայտնի էր, որ կոկոսի յուղը շատ երկար է պահպանում իր օգտակար հատկությունները: Այդ պատճառով էլ այն մեծացնում է  դիմադրողականությունը  վարակային ու սնկային հիվանդությունների  հանդեպ: