Գիտնականները պարզել են, որ չերմոյայի քաղցր պտուղը, որն աճում է Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Հնդկաստանում, Հարավային Աֆրիկայում, Ֆիլիպններում և մի շարք կղզիներում, ունի շատ օգտակար հատկություններ: Այն հարուստ է վիտամին C-ով` ազատ ռադիկալների դեմ պայքարող հիմնական հակաօքսիդանտով:

Սա, ինչպես նաև կալիումի և մագնիումի բարձր պարունակությունը, դարձնում են այս պտուղը կարևորագույն միջոց սրտի հիվանդությունների կանխարգելման և ճնշման  վերահսկողության համար: Պտուղը նաև կօգնի մաշկի ու մազերի առողջությունը պահպանելու հարցում:
Չերմոյայի պտուղն օգտակար է նաև տեսողության համար և մարսողության խանգարման ժամանակ: Այն թեթևացնում է վիճակը նույնիսկ դիզենտերիայի դեպքում:
Այս էկզոտիկ միրգը նաև վերականգնում է ջրային հավասարակշռությունն  օրգանիզմում, թեթևացնում է արտրիտի ու ռևմատիզմի ախտանիշները:


Չերմոյայի ամենօրյա օգտագործումը կօգնի խուսափել հոգնածությունից ու մկանային թուլությունից: Այն օգտակար է նաև սակավարյունությամբ տառապող մարդկանց: Միակ բանը, որ պետք է հաշվի առնել, դա նրա կալորիականությունն է. նիհարել ցանկացող մարդկանց ավելի լավ կլինի խուսափել այս մրգի հաճախակի օգտագործումից: