B6 (պիրիդոքսին) վիտամինի անբավարարություն: Բնորոշ են ախորժակի վատացումը, սրտխառնոցը, գոգռվածությունը, անքնությունը, մարսողության խանգարման երևույթները, սակավարյունությունը, լիմֆոպենիան։ Հիպովիտմինոզի այս ձևի դեպքում նկատվում են փոփոխություններ նաև, նյարդային համակարգի կոդմից՝ պարեզներ ատաքսիա, էպիլեպտաձև ցնցումներ։ Վաղ տարիքի երեխաների մոտ նկատվում է մաշկի չորություն, թեփոտում, ֆոտոդերմատոզներ, էկզեմա, նյարդային խանգարումներ, ալերգոզներ, հիպոքրոմ մակրոցիտային անեմիա։ Երկարատև հիպովիտամինոզի դեպքում՝ հիպոտրոֆիա, աճի ընկճում։ Կենսաքիմիական հետազոտութսունների ժամանակ օրվա մեզում հայտնաբերվում է պիրիդոքսինաթթվի պարունակության նվազում, արյան մեջ՝ պիրիդօքսինի քանակի պակասում, տրիպտոֆանի ծանրաբեռնման դրական փորձանմուշներ (տրիպոֆանի ընդունումից հետո ավելանում է քսանտուրենաթթվի արտազատումը): Սնունդը լրացվում է խմորասնկերով, լյարդով, մսով, ձկով; Նշանակվում է պիրիդոքսին 2-3 շաբաթ տևողությամբ, օրը 10-15 մգ դեղաչափով։