Չմերուկի դիետան շատ պարզ է. պետք է ուտել միայն ձմերուկ` 10 կիլոգրամ քաշի համար հաշվարկելով մեկ կիլոգրամ ձմերուկի միջուկ ` բաժանելով այն 5 – 6 մասնաբաժնի: Սովի ծայրահեղ զգացումի դեպքում կարելի է նաև մեկ – երկու կտոր օգտագործմամբ ապա կարելի է շարունակել մինչև 10 օր այն պայմանով, որ ինքնազգացողության ատթարացում չի գրանցվել: Անհրաժեշտ է ուշադիր հետևել օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններին, քանի որ որոշ մարդկանց մոտ այդ դիետան կարող է անհամատեղելիություն առաջացնել: Սակայն եթե երկրորդ – երրորդ օրը խնդիրներ չեն առաջացել, որովայնում ծանրության, գալարակծանք և այլ տհաճ զգացումներ), ապա դիետայի ամբողջ տչողությամբ կուրսը դուք ահվանաբար առանց որևէ խնդիրների կանցնեք:

Դիետան ավարտին հասցնելուն պես անհրաժեշտ է տաս օր անցնել ձմերուկի սննդակարգի: Նախաճաշին և ճաշին պետք է ուտել ոչ քաղցր խյուսեր, անյուղ միս (ձուկ և թռչնամիս), բանջարեղենային սալաթներ առանց յուղոտ սոուսների և մի քիչ պանիր: Ընթրիքին 1 կիլոգրամ ձմերուկի փափկամաս 30 կիլոգրամ մարմնի համար: Ձմերուկի դիետան հակացուցված է երիկամներում քարերի, շաքարային դիաբետի, ենթաստամոքսային գեղձի ծանր հիվանդության, միզասեռական համակարգի բնածին անոմալիաների, պիելոնեֆրիտի, և այլն: Չափազանց մեծ զգուշությամբ է պետք ձմերուկի դիետային փորլուծության և հաստ աղիքի բորբոքումների հակման դեպքում:

Ձմերուկի դիետան ոչ միայն նպաստում է նիհարելուն, այլ մաքրում է օրգանիզմը, առաջին հերթին երիկամները շլակերից, թույներից և այլ վնասակար նյութերից: Այն հանդիսանում է հրաշալի միզամուղ միջոց և հնարավոր է նաև որոշ դեպքերում դրա օգնությամբ նպաստել երիկամներից քարերի հեռացմանը: Դրանից բացի ձմերուկի օգնությամբ իրոք մի քանի կիլոգրամ նիհարելն ու ամբողջ մարմնում թեթևությամբ զգացումը իրական ու հաստատված միջոց է:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am