Շատերը կարծում են, որ նիհարելը շատ դժվար է, բայց իրականում այնքան դժվար չէ նիհարելը, որքան այդ երանելի քաշը հետո պահելը: Ինչպես անել, և ինչ անել, որ դիետայից հետո անցանկալի կիլոգրամները նորից այցի չգան: Առաջարկում ենք մի քանի խորհուրդ, որ Ձեզ կօգնեն ընթացքը կառավարել:

Նախ հիշեք, որ առաջին հերթին դիետան սթրես է ողջ օրգանիզմի համար: Հետո' Դուք ինքներդ չէ, որ պետք է Ձեզ համար սահմանափակումներ դնեք: Դրա համար գոյություն ունեն դիետոլոգներ, որոնց դիմելը շատ ավելի ճիշտ կլինի և բարդությունների առաջ չի կանգնեցնի:
Մինչև դիետան պետք է կարգավորել սնունդը, որպեսզի հնարավոր լինի խուսափել սթրեսից:

Վատ չէր լինի նաև, եթե ֆիթնես ակումբում գրանցվեիք դիետա պահելուց մի ամիս առաջ, այլ ոչ թե ամեն ինչ որոշեք մեկ օրում և օրգանիզմին դնեք վատ վիճակի մեջ:
Դիետայից հետո պահպանել քաշը հաջողվում է քչերին, որովհետև շատերը չեն պահում նրանից հետո ճիշտ ընթացք:

Խորհուրդներ

Վերջին սնունդը պետք է ընդունել քնից 3 ժամ առաջ, բայց սրան էլ պիտի հասնել աստիճանաբար:

Եթե շատ եք ուզում ուտել, Ձեզ մի զրկեք դրանից, բայց դա չի նշանակում մտնել խոհանոց և դատարկել սառնարանի պարունակությունը:

Չի կարելի դիետայից հետո ամանը ուտելիքով լցնել ծայրեծայր' մտածելով, որ «հացադուլը» ավարտվել է: Մասնագետները խորհուրդ են տալիս ուտել օրական 5 անգամ, բայց սնունդը չպիտի գերազանցի 180 գրամը: Իսկ ուտել պետք է դանդաղ:

Որակը: Սա ամենակարևորն է: Մոռացեք արագ սնունդի մասին: Կարևոր է նաև, թե ինչպես եք ուտում: Ձեզ երևի շատերը նկատողություն արած կլինեն, որ ուտել պետք է դանդաղ՝ հանգիստ ծամելով, մինչև լրիվ մանրանա, այնպես, որ զգաք ոչ միայն ուտելիքի սկզբնական համը, այլեւ ծամածի:

Հեղուկներ: Այն, որ օրական պետք է 2 լիտր ջուր խմել, մի քիչ դոգմատիկ խորհուրդ է: Բայց հեղուկներ պետք է շատ օգտագործել ամեն դեպքում. դա մաքրում է օրգանիզմը:

Եվ ամենակարեւորը, երբեք մի մոռացեք գտննվել անընդհատ շարժման մեջ. ֆիզիկական վարժությունները երազանքների քաշը պահպանելու լավագույն երաշխավորն են:

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am
Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: