Բոլոր դիետաների հիմքում ընկած է “խորամանկ սննդակարգի” միջոցով ավելորդ քաշից ազատվելը: Կատարենք փոքրիկ ճանապարհորդություն դիետաների պատմության էջերով` սկսած Բայրոնից և ԱՄՆ նախագահ Տաֆտից, մինչև Է.Թեյլոր և Օպրա Վինֆրի:
1820 թվական
Ջորջ Բայրոնի դիետան խնձորի քացախի օգտագործումն էր:Սակայն նույնիսկ այս ժամանակաշրջանում ավելորդ քաշից ազատվելու այս եղանակը նոր չէր, քանի որ այս մեթոդն օգտագործել էին դեռևս հին Եգիպտոսի բժիշկները պրոֆիլակտիկայի,բուժման և դիետայի նպատակով:
1903 թվական
ԱՄՆ 27-րդ նախագահ Տաֆտն այն բանից հետո, երբ դժվարանում է դուրս գալ Սպիտակ Տան սանհանգույցից, սկսում է սնվել քիչ կալորիականություն պարունակող սնունդով:
1925 թվական
Այս թվականին ծխախոտ արտադրող հայտնի ընկերություններից մեկն սկսեց քարոզել,որ ծխախոտը օգնում է ազատվել ավելորդ քաշից:
1930 թվական
Դոկտոր Հեյը առաջինը կիրառեց առանձնացված սննդակարգի տեսությունը: Նա իր այցելուներին հյուրասիրում էր՝ կիրառելով իր նոր մեթոդը: Նույն այս թվականին էլ մեծ ճանաչում սկսեց վայելել հոլիվուդյան աստղերի առաջին դիետաներից մեկը`թուրինջային դիետան, որի հիմքում ընկած էր այն,որ ցանկացած սննդի ընդունման ժամանակ պետք է օգտագործել մեկ հատ թուրինջ:
1951 թվական
Շաքարի փոխարինիչների միջոցով են սկսում ազատվել ավելորդ քաշից այն քազցրակերները,որոնց համար մինչ այդ շատ դժվար էր քաղցրից հրաժարվելը:
1950-ական թվականներ
Բոլորի քննարկման առարկան հայտնի երգչուհի Մ.Կալլասի
սլացիկ կազմվածքն էր: Ըստ ասեկոսների՝ նա հասել էր այդպիսի արդյունքի՝ ինքնակամ ճիճվակրություն առաջացնելու հետևանքով:
Այս ժամանակաշրջանում հայտնի է դառնում նաև կաղամբով դիետան:
1960-ական թվականներ
Մոդայիկ է համարվում սպիտակուցային սննդակարգը:
1963 թվական
38 ամյա ամերիկուհի Ջեին Նիդեչը ստեղծում է “Քաշի հսկողներ” կոչվող սննդակարգը:Այս դիետայի ժամանակ մթերքներից յուրաքանչյուրին տրվում է միավոր,և ընդունած սնունդը հաշվվում է ըստ միավորների,միևնույն ժամանակ մասնակիցները սնվում են առանց զրկանքների: Առանձնահատկությունն այն է,որ մասնակիցների համար կազմակերպվում են հոգեբանական զրույցի հավաքներ:
1970 թվական
Շնորհիվ հանրահայտ երգիչ Է.Փրեսլիի հայտնի է դառնում “Քնած գեղեցկուհի” դիետան,որի ժամանակ ախորժակն ընկճում էին քնաբերների միջոցով:
1979 թվական
Ավելորդ քաշից սկսում են ազատվել դեղահաբերի միջոցով,որոնք պարունակում էին ֆենիլպրոպանոլամին և էֆեդրին:Սակայն հետագայում հետազոտությունների արդյունքում պարզվում է ,որ այս միջոցներն առաջացնում են կախվածություն և կարող են ինսուլտի պատճառ հանդիսանալ:
1987 թվական
Դերասանուհի Է.Թեյլորը ֆիլմում նկարահանվելու համար իր քաշն ավելացնում է 10կգ-ով, որից հետագայում շատ դժվարությամբ է ազատվում: Նա մշակեց իր դիետան,որը տևում էր 10օր: Այս ընթացքում առաջին չորս օրը նա օգտագործում էր միայն թուրինջից և կիտրոնից պատրաստված հյութեր, մնացած օրերին էլ սնվում էր բացառապես թարմ բանջարեղենով և մրգերով:
1987թվականին լույս տեսավ Միշել Մոնտինյակի հանրահայտ գիրքը`”Եթե ես ուտում եմ,ապա նիհարում ե” խորագրով, որը աշխարհի 40 երկրներում վաճառվեց 16 միլիոն օրինակով:Մեթոդի հիմքում ընկած էր այն, որ սննդի ընդունման ընթացքում ճարպերը և ածխաջրերը պետք է առանձին օգտագործել:
1992 թվական
“Դոկտոր Ատկինսի սննդակարգային հեղաշրջում” խորագրավ գիրքն է հայտնի դառնում,որը իրենից ներկայացնում է սպիտակուցային սննդակարգի տարատեսակ:
Այսպիսով, ժամանակակից դիտաները նախկինում արդեն հայտնի սննդակարգերի համակցումները կամ ձևափոխումներն են:
Բժիշկները խիստորեն խորհուրդ են տալիս ցանկած դիետա սկսելուց առաջ խորդրդակցել բժիշկ-դիետոլոգի հետ,քանի որ սխալ սննդակարգը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների:
Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am