Ացետոնեմիկ փսխումները երեխաների մոտ սինդրոմոկոմպլեքս է, որի հիմքում ընկած է ածխաջրային և ճարպային փոխանակությունների յուրօրինակ խանգարումը և ունի կրկնվելու հակում: Ացետոնեմիկ փսխումները ամենից հաճախ հանդիպում է վաղ և կրտսեր հասակի երեխաների մուտ, սովորաբար սուր հիվանդությունների ժամանակ:

ՊԱԹՈԳԵՆԵԶԸ

Կետոնային մարմինները  (β-օքսիկարագաթթու, ացետոացետատ, ացետոն ) հանդիսանում են նորմալ մետաբոլիտներ և կարևոր դեր են խաղում մետաբոլիզմի ինտեգրալ օղակում: Նրանք, որպես էներգետիկ նյութ, ակտիվորեն օգտագործվում են նյարդային հյուսվածքի, մկանների, թոքերի և երիկամների կողմից, հատկապես էներգիայի հիմնական աղբյուրի` գլյուկոզի անբավարարության դեպքում: Սակայն նրանց պարունակության բարձրացումն օրգանրզմում (կետոնեմիա) հանգեցնում ԿՆՀ-ի և մարսողական ուղու ֆունկցիաների, թթվա-հիմնային և ջրա-աղային հավասարակշռության խանգարման, ինչը դրսևորվում է կետոացիդոզի համախտանիշով:

Կետոնային մարմինների կուտակումը կարող է պայմանավորված լինել ինչպես նրանց ուժեղացած առաջացմով, այնպես էլ նրանց յուրացման խանգարումով: Կետոնային մարմինների ուժեղացած առաջացման հիմքում ընկած է նախորդող Էներգոդեֆիցիտը, առաջին հերթին օրգանիզմում գլյուկոզի մեծացած պահանջարկի պայմաններում նրա անբավարարությունը: Այս իրավիճակում ակտիվանում է գլիկոնեոգենեզի պրոցեսը լյարդում՝ հիմնականում ի հաշիվ լիպիդների, ինչպես նաև որոշ ամինոթթոիների, նուկլեոտիդների:

Էներգոդեֆիցիտի հիմնական  պատճառներն են

- ածխաջրերի պակասը սննդում կամ  ավելի հաճախ` նրանց մարսողության և յուրացման խանգարումը,
-սպիտակուցի պակասը սննդում, ինչը հանգեցնում է սպիտակուցային փոխանակության լարվածությանը և խանգարմանը,
-հիպովիտամինոզները, մասնավորապես B1,  B 2, PP, B 12 եւ  այլն,
-սթրեսային իրավիճակները՝ այստեը էական դեր է խաղում հաճախ հանդիպող եւ երկարատեւ ենթակլինիկորեն ընթացող տոքսիկ վիճակը: Այս դեպքերում հիմնական գանգատներն էն վատ ախորժակը, փորկապությունը, մշտական  ծարավի զգացումը,
- հաճախակի հիվանդացող երեխաները՝ հատկապես թիմոմեգալիայով,
-երկաթպակսորդային վիճակը:

Վերոհիշյալ իրավիճակները երեխաների մոտ սովորաբար զարգանում են ոչ ռացիոնալ սնուցման, մալդիգեստիայի եւ մալաբսորբցիայի համախտանիշի, աղիքային դիսբիոզի, իմունային անբավարարության (սովորաբար երկրորդային բնույթի), մարսողական ուղու հիվանդությունների դեպքում: Ացետոնեմիկ փսխմանը հակված են նեյրոարթրիտիկ դիաթեզ ունեցող երեխաները, որոնք աչքի են ընկնում նյութափոխանակության որոշ գործընթացների յուրահատկությամբ, ինչպես նաև բարձր ալերգիկ ֆոն ունեցող երեխաները: 

Ացետոնեմիկ փսխումը հաճախ հանդիպում է վաղ եւ կրտսեր հասակի երեխաների մոտ: Դա պայմանավորված է նյութափոխանակության գործընթացների ինտենսիվության և համեմատական անկայունության հետ, նեյրոհումորալ կարգավորման առանձնահատկություններով, տարածուն ռեակցիաների հակվածությամբ, իմունիտետի կայացմամբ, լյարդի ֆունկցիայի հարբերական անբավարարությամբ և ալյն:

Կետոնային մարմինները կուտակվում են արյան մեջ (նորման՝ սովորաբար մինչեւ 10 մգ/դլ), սկսում են արտազատվել մեզով (կետոնուրիա) և քրտինքով: Արտաշնչվող օդում ացետոնի հոտը վկայում է թոքային հյուսվածքի ախտահարման մասին, քանի որ առողջ թոքահյուսվածքը լավ է կլանում ացետոնը: Կետոնային մարմինները ակտիվորեն արտազատվում են լորձաթաղանթներով, հատկապես ստամոքսի և հաստ աղիքի: Նրանց մեծացած պարունակությունը ստամոքսում հանգեցնում է լորձաթաղանթի գրգռմանը, իսկ հետո նաև  վնասմանը՝ քիմիական այրվածքի տեսքով:    
   
Դրանով է հիմնականում բացատրվում էպիգաստրալ շրջանի ցավը և փսխումը:
Թեթև դեպքերում փսխումը եզակի է, հետո դառնում է բազմակի կամ անզուսպ: Ծանր դեպքերում փսխման զանգվածը պարունակում է հեմատինի մեծ քանակություն /սուրճի նստվածք/ որպես մազանոթային արյունահոսության հետնանք հետևող ՆԱՄ – համախտանիշի զարգացմամբ: Բազմակի փսխումն արագ հանգեցնում է օրգանիզմի  ջրազրկման, ընդուպ ծանր / 3 – րդ/ աստիճանի: Քանի որ կետոնային մարմինները հանդիսանում են չափավոր ուժի թթուներ, նրանց կուտակումը հանգեցնում է մետաբոլիկ ացիդոզի զարգացմանը, ծանր դեպքերում` դեկոմպենսածվաց տիպի:

Նշված ախտաբանական պրոցեսներն առաջացնում են մետաբոլիկ պրոցեսների խանգարում օրգանիզմում և առաջին հերթին ԿՆՀ-ում: Ծանր դեպքերում արագ զարգանում է ուղեղի այտուց  կետոնեմիկ կոմայի կլինիկայով:

ԿԼԻՆԻԿԱՆ 


Ացետոնեմիկ փսխման կլինիկական պատկերը երեխաների մոտ հաճախ զարգանում է սուր հիվանդության ֆոնի վրա: Ի հայտ են գալիս թուլություն, անհանգստություն, գլխացավ, որովայնի ցավեր: Սովորաբար այս ախտանիշներն ուղեկցվում են մարմնի ջերմաստիճանի բարցրացմամբ: Սկզբում լինում է ծարավ, քրտնարտադրություն, մաշկի և լորձաթաղանթների չորություն: Միաժամանակ սկսվում է փսխում, հաճախ առանց տեսանելի պատճարների, որը արագորեն դառնում է բազմակի իսկ ծանր դեպքերում` անզուսպ: Սաստկանում է ցավը որովայնում, խանգարվում է աղիների պերիստալտիկան` սովորաբար փորկապության ձևով:

Մետաբոլիկ շեղումների աճման դեպքում  շարժողական անհանգստությունը փոխարինվում է արգելակվածությամբ, քնկոտությամբ, խանգարվում է գիտակցությունը  ընդուպ նրա լրիվ կորուստի /կոմայի սկիզբ/: Նկատվում է  մկանային հիպոտոնիա, ռեֆլեքսների ընկճում: Արագ զարգանում են ջրազրկման ախտանշաններ. Ընդհանուր վիճակի խանգարում, աչքերի ներանկում, ծարավը փոխարինվում է խմելու անհնարինությամբ, մաշկային ծալքը սկսվում է հարթվել դանդաղ: Սրտի տոները թուլացած են, անոթազարկը` հաճախացած, թույլ, զարկերակային ճնշումը` ցածր, օլիգո  կամ անուրիա:

ՊԱՐԱԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Արյան թանձրացման նշաններ, հիպոգլիկեմիա, հիպերկետոնեմիա, մետաբոլիկ ացիդոզ,հիպոքլորեմիա, ծանր դեպքերում՝ հիպոկալիեմիա: Մեզում՝ սպիտակուցի հետկեր,հաճախ՝ մեծ քանակի լեյկոցիտներ, գլաններ, ացետոնի նկատմամբ ռեակցիան՝ խիտ դրական:

ՏԱՐԲԵՐԱԿԻՉ  ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Անհրաժեծտ է ժխտել շաքարային դիաբետը, մենինգիտները, որովայնի խորոչի վիրաբուժական պատոլոգիան (ապենդիցիտ, աղիքային անանցանելիություն, պերիտոնիտ), սուր թունավորումները:

ԲՈՒԺՈՒՄԸ

 Ացետոնեմիկ փսխման բուժումը ներարում է հետեւյալ խնդիրների լուծում.
-էքսիկոզի  կանխագելում   եւ շտկում,
-էլեկտրոլիտային,   մետաբոլիկ շեղումների շտկում,
-դեզինտոքսիկացիոն միջոցառումներ,
-հիմնական հիվանդության բուժում:

Բուժական միջոցարումների ծավալը կախված է հիվանդի օրգանիզմում ախտաբանական տեղաշարժերի արտահայտվածության աստիճանից:
Կետոնեմիայի սկզբնական նշանների դեպքում երեխային նշանակում էն առատ գոլ հեղուկներ՝ հիմնային հանքային ջուր, գլյուկոզի  5%   լուծույթ, ռեհիդրոն, գոլ ջուր: Լավ արդյունք է տալիս աղիքի մաքրումը, ինչպես նաեւ, ավելի ծանր դեպքերում, ստամոքսի լվացումը հիմնային լուծույթներով  (սոդայի   1-2 %   լուծույթ, հանքային ջուր): Հաճախակի փսխումների դեպքում օռալ ռեհիդրատացիան գործնականում անհնար է իրականացնել, այդ պատճարով ջրա-աղային փոխանակության և մետաբոլիկ այլ շեղումների շտկումն անցկացվում է ինֆուզիոն ներարկումների միջոցով:
Ինֆուզիայի ծավալը և ինֆուզիոն լուծույթների բնույթը կախված են էքսիկոզի և մետաբոլիկ խանգարումների արտահայտվածության աստիճանից: Սովորաբար կիիրառվում է հետեվյալ սխեման. ՖՊ +50 % Դ + ԸԿ (ՖՊ- ջրի ֆիզիոլոգիական պահանջ, Դ – դեֆիցիտ, ԸԿ – ջրի ընթացիկ կորուստներ): Ն/ե ինֆուզիան սկսում են գլյուկոզի 5-10% լուծույթով, ցանկալի է ինսուլինով  (4-5 գ չոր գլյուկոզին՝ 1 միավոր ինսուլին), հետո շարունակում են Ռինգերի լուծույթով և այլն: Կատիոնային կազմի, հատկապես  կալիումի շտկումը, պետք է սկսել դիուրեզ ստանալուց հետո:

Ացիդոզի շտկումը անցկացվում է նատրիում հիդրակարբոնատի (սոդայի) 2-4% լուծույթով՝ ցանկալի  ԹՀՀ  հավասարակշռության ցուցանիշների ներքո:   Փսխումների քչացման եւ դադարեցման դեպքում ջրա-աղային փոխանակության հետագա շտկումն իրականացվում է առավելապես օռալ ռեհիդրատացիայով:
Երեխայի սնուցումը հիվանդության սուր շրջանում կոտորակային է, փոքր բաժիններով, սնունդը պետք լինի դյուրամարս և նպաստի աղիների պերիստալտիկային: Ացետոնեմիկ կոմայով հիվանդ երեխան հոսպիտալիզացվում է ինտենսիվ թերապիայի  բաժանմունք:

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

Ացետոմեմիկ փսխման յուրաքանչյուր դրվագ պետք է դիտել որպես ազդանշան, որը վկայում է նյութափոխանակության պրոցեսների յուրորինակ լարվածության մասին՝ պայմանավորված էներգոդեֆիցիտով և գլյուկոզի անբավարարությամբ, փաստացի՝ օրգանիզմի քաղցով:
Հիվանդ երեխաները սուր դրսևորումների մարումից հետո պետք է ենթարկվեն մանրարկրիտ հետազոտման և հայտնաբերված պաթոլոգիաների բուժման:
  
Հեղինակ`  Զ. Բ. Մելքոնյան
Մանկաբուժութըան ամբ., ԵրՊԲՀ