Doctors.am-ի հյուրասրահը հյուրընկալել է "Ռաֆայել" բժշկական կենտրոնի բժիշկ-սննդաբան Ռուզաննա Մնացականյանը

Առջևում ամանորյա տոներն են և բնական է, որ հիմնականում այս ժամանակահատվածում են դիտվում սննդային թունավորումների առավել գերազանցված դեպքեր:

Ինչպես կանխարգելել, կամ ինչպես իրազեկված լինել , որպեսզի զերծ մնանք սննդային թունավորումներից և տոներն անցկացնենք առողջ :



Սննդային թունավորման պատճառ են դառնում սննդի մեջ առկա թունավոր նյութերը և հիվանդածին միկրոօրգանիզմները:

Ախտանշանները


Որպես օրենք, սննդային մանրէային թունավորման դեպքում տուժածի մոտ լինում է սրտխառնոց, փսխում, լուծ։ Տուժածը բողոքում է որովայնի ցավերից, գլխացավից, գլխապտույտից։ Նրա մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ։ Բնականաբար նա ունենում է հիվանդագին տեսք, թույլ է լինում։ Դա կարող է տևել մի քանի ժամից մինչ մի քանի օր:

Մանրէային թունավորումներ ավելի հաճախ են հանդիպում ապխտած մսի, երշիկի, ձկնեղենի, մայոնեզով համեմված աղցանների, կրեմով տորթերի ընդունման արդյունքում, քանզի այդօրինակ միջավայրը կատարյալ է հիվանդածին միկրոօրգանիզմների բազմացման համար։ Այս սննդատեսակները սառնարանում պետք է պահել 24 ժամից ոչ ավելի: Երե աղցանները պահպանվում են առանց համեմվելու, ապա կարող են պահպանվել սառնարանում մինչ 2 օր: Սակայն սա չի վերաբերում միս, ձու և երշիկ պարունակող աղցաններին, որոնք նույնպես պետք է պահել 1 օրից ոչ ավելի:

Սննդային թունավորման դեպքերը կանխելու համար անհրաժեշտ է
հետևել սննդի պատրաստման և պահպանման մի քանի կանոնի: Եթե սննդի պատրաստման ժամանակ օգտագործվում է խճողակ կամ մսի կիսաֆաբրիկատ, ապա այդ սննդամթերքը պետք է ենթարկել համապատասխան ջերմային մշակման: Մրգեր, բանջարեղեն և հատապտուղներ պետք է ուտել միայն հոսող ջրի տակ մանրակրկիտ լվանալուց հետո: Ոչ տեղական խնձորները խորհուրդ է տրվում կեղևազրկել, քանզի նույնիսկ լվանալուց հետո այդ խնձորների կեղևը կարող է պարունակել սննդային թունավորում կամ ալերգիա առաջացնող նյութեր:

Մի մոռացեք "ոսկե միջինի" մասին, և այդ ժամանակ տոներին կունենաք ոչ միայն լավ տրամադրություն, այլև` գերազանց ինքնազգացողություն:

ԿԱՊ ՀԱՍՏԱՏԱԵԼ ԲԺՇԿԻ ՀԵՏ



Սննդային
հիվանդություններ
Վնասակար սնունդ
Սննդամթերքներ