Արտթերերապիան առաջացել է 20-րդ դարի 30-ական թթ-ին և առաջինը օգտագործվել է այն երեխաների անձնային զարգացման դժվարությունների  համար, որոնք փախուստի էին դիմել Գերմանիայից ԱՄՆ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։


"Արտթերապիա" տերմինը (թերապիա արվեստ) առաջին անգամ օգտագործել է Ադրիան Հիլլր (1938)։ Հոգեթերապիայի այս ձևը հիմնված է արվեստի ու ստեղծագործական գործունեության վրա։ 
Արտթերապիայի հիմնական նպատակը անձի ներդաշնակ զարգացումն է ինքնաբացահայտման և ինքնարտահայտման միջոցով։ Դասական հոգեվերլուծողների կարծիքով, արտթերապիայի հիմնական կարգավորիչ մեխանիզմը սուբլիմացիան է։ 
Արտթերապիայի կարևոր տեխնիկան ակտիվ երևակայության տեխնիկան է, որն ուղղված է անգիտկացականի և գիտակցականի դեմ առ դեմ հանդիպմանն ու իրար հետ հաշտեցմանը աֆեկտիվ փոխներգործության միջոցով։ Մեկ այլ հնարավոր մեխանիզմ է համարվում այն, որ ստեղծագործական գործընթացը կարող է դիտվել որպես իրականության ուսումնասիրություն, դեռես չբացահայտված նորի բացահայտում։ Իր զարգացման սկզբնական շրջանում արտթերապիան արտացոլում էր հոգեվերլուծական հայացքներ, որոնցում հաճախորդի գեղարվեստական գործունեությունը  համարվում էր հոգեկան գործընթացների չգիտակցված արտահայտում։


Արտթերապիայի հիմնական նպատակներն են՝


1)    Սոցալապես ընդունելի ելք տալ ագրեսիվությանն ու այլ բացասական զգացմունքներին:


2)    Թեթևացնել հոգեկարգավորման ընթացքը, քանի որ ներքին չգիտակցված կոնֆլիկտներն ու տառապանքները հաճախ ավելի հեշտ է լինում արտահայտել պատկերավոր ձևերի օգնությամբ, քան արտաբերել դրանք վերբալ շփման ընթացքում։


3)    Ձեռք բերել նյութեր մեկնաբանման և ախտորոշման համար։ 


4)    Մշակել հաճախորդի մտքերն ու զգացմունքները, որոնք նա սովոր է:


5)    Հարթեցնել հոգեբանի և հաճախորդի հարաբերությունները։ Գեղարվեստական ստեղծագործության մեջ հոգեբանի և հաճախորդի համատեղ մասնակցությունը կարող է նպաստել էմպաթիային և փոխըմբռնմանը։


6)    Զարգացնել ներքին վերահսկողության զգացողությունը։


7)    Կենտրոնացնել ուշադրությունը զգայությունների վրա։ Ստեղծագործական արվեստով զբաղվելը հարուստ հնարավորություններ է ստեղծում կինեսթետիկ և տեսողական զգայությունների փորձարկման համար:


8) Զարգացնել գեղարվեստական ընդունակություններն ու բարձրացնել ինքնագնահատականը։ Արտթերապիայի մյուս դերը բավարարվածության զգացումն է, որն առաջանում է հաճախորդի թաքնված տաղանդների դուրս բերման ու զարգացման արդյունքում։
 

Սկզբնական շրջանում արտթերապիան կիրառում էին հիվանդանոցներում և հոգեբուժարաններում հուզական խանգարումներ ունեցող հիվանդների բուժման համար։ Ներկայումս այն շատ լայնորեն է կիրառվում։
Արտթերապիայի եղանակներն օգտագործվում են նաև ներընտանեկան խնդիրների ուսումնասիրությունների համար, որտեղ այցելուներին առաջարկվում է աշխատել գեղարվեստական նախագծերի վրա։
Արտթերապիան ելք է տալիս ուժեղ հույզերին ու կոնֆլիկտներին, օգնում արտամղված հույզերի մեկնաբանմանը, նպաստում հաճախորդի ինքնագնահատականի բարձրացմանն ու սեփական զգացմունքների գիտակցմանը։
Ստեղծագործական ինքնարտահայտման ժամանակ հնարավոր է ուժեղ հույզերի բուռն ղրսևորում։ Եթե այսպիսի դեպքերում բացակայում է փորձառու ղեկավարը  "հոգեբանը", ապա այցելուն կարող է հայտնվել ճնշված վիճակում։ Այդ պատճառով էլ արտթերապիան կիրառել ցանկացող հոգեբաններին հատուկ պահանջներ են ներկայացվում։ 


Գոյություն ունի արտթեբապիայի երկու ձև պասիվ և ակտիվ։

Պասիվ ձևի դեպքում այցելուն «օգտագործում» է պատրաստի գեղարվեստական ստեղծագործությունները, դիտում է նկարներ, երաժշտություն լսում, գրքեր կարդում։
Ակտիվ ձևի դեպքում հաճախորդր ինքն է ստեղծում արվեստի նմուշներ՝ նկարներ, գծապատկերներ և այլն։


Արտթերապիան լինում է ստրուկտուրավորված և չստրուկտուրավորված։
Այսինքն մի դեպքում տրվում է կոնկրետ թեմա, իսկ օգտագործվող նյութերը առաջարկվում են հոգեբանի կողմից  և սեանսի վերջում քննարկվում է թեման, կատարման ձևերը։ Չսարուկտուրավորվածի դեպքում այցելուներն ինքնուրույն են ընտրում թեման, օգտագործվող նյութերն ու գործիքները՝ ներկեր, կավ, սոսինձ, կավիճ և այլն։
 


Արտթերապիայի միջոցներն են փորագրումը փայտի վրա, քանդակումը, ապակենախշումը, ծեփակերտումը, նկարչությունը, գործելը, հյուսելը, կտրելը և այլն։ 
 
Արտթերապիայի գլխավոր նպատակը արվեստի միջոցով այցելուի ինքնարտահայտումն ու ինքնաբացահայտումն է։ Նրա արդյունավետության մասին կարելի է դատել այցելուների դրական հակազդումներից՝ ակտիվություն, սեփական ստեղծագործության հանդեպ մեծ հետաքրքրություն, ինքնուրույն աշխատանքներին տրամադրվող ավելի երկար ժամանակ։ Նրանք հաճախ են իրենց մեջ բացահայտում ստեղծագործական կարողություններ և արտթերապիայից հետո շարունակում են ինքնուրույն զբազվելարվեստի տարբեր ձևերով։