Առողջ ապրելակերպի անբաժան բաղադրիչ են հանդիսանում սպորտը և բնությունը: Հենց այդ երկուսը միավորելու նպատակով Healthy Future նախագիծը կազմակերպել էր առավոտյան վազք և մարմնամարզություն Ծիծեռնակաբերդին հարակից այգու շրջակայքում:

Healthy Future-ը երիտասարդական նախագիծ է, որը զբաղվում է հայ երիտասարդության շրջանակում առողջ ապրելակերպի խրախուսման հարցով, ինչպես նաև նպատակ է հետապնդում ցույց տալու երիտասարդներին, թե ինչպես կարելի է զբաղվել սիրելի զբաղմունքներով և միևնույն ժամանակ օգուտ բերել սեփական առողջությանը:

Նախագծի ղեկավար Լաուրա Ավետիսյանը նշում է, "Մենք ձգտում ենք ոչ միայն տեղեկացնել երիտասարդությանը առողջ ապրելակերպի և դրա կարևորության մասին, այլ նաև առաջարկել ժամանցի նոր ձևեր, որոնք կլինեն ինչպես հետաքրքիր այնպես էլ միևնույն ժամանակ օգտակար առողջության համար":

Healthy Future-ի մասնակիցները այս ակցիայի միջոցով նպատակ էին հետապնդում տեղեկացնելու առավոտյան վազքի առավելությունների մասին, որոնք հնարավոր չէ անտեսել:
Նախագծի անդամները նշում են, որ առաջին հերթին առավոտյան վազքի արդյունքում կստանաք մեծ քանակությամբ էներգիա:
Դա կօգնի Ձեզ ողջ օրվա ընթացքում լինել ավելի կենտրոնացած, առույգ և առավել մեծ օգուտ ստանալ առաջիկա օրվանից:
Առավոտյան վազքը կբարելավի նաև Ձեր մարսողական համակարգը, ինչը ոչ միայն ընդհանուր առմամբ օգտակար է առողջության համար, այլ նաև կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Սակայն առավոտյան վազքից առավել մեծ օգուտ ստանալու համար Healthy Future  խումբը առաջարկում է Ձեզ մի քանի խորհուրդներ`


Խորհուրդ 1. Տաքացրեք մկանները

Տաքանալը կարևոր է Ձեր մկանները վազքին պատրաստելու համար: Սկսեք դանդաղ քայլքից և քիչ-քիչ մեծացրեք Ձեր արագությունը 5-10 րոպեների ընթացքում, ապա նոր միայն անցեք վազքի:


Խորհուրդ 2. Հետևեք ձեր կեցվածքին

Վազելու ընթացքւմ Ձեր շնչառությունը հետզհետե կարագանա և կբարդանա:   Այդ պատճռով հարկավոր է մաքսիմումի հասցնել թթվածնի հոսքը օրգանիզմ, ուղիղ կեցվածքի միջոցով: Հետևեք ձեր ողնաշարը ուղիղ պահելուն և դեպի առաջ մի կռացեք վազքի ժամանակ:

Խորհուրդ 3. Գտեք վազելու ընկեր


Սա կօգնի Ձեզ պահպանելու տրամադրությունն ու մոտիվացիան և օգտակար կլինի երկուսիդ համար էլ: Ընկերների հետ վազելը ավելի հետաքրքիր է քանի որ նրանք կարող են քաջալերել Ձեզ և ապահովել հաճելի ժամանց:

Խորհուրդ 4. Խուսափեք ջրազրկումից

Վազքից առաջ, ընթացքում և հետո կարևոր է ջուր խմելը, հատկապես եթե վազում եք շոգ կամ խոնավ եղանակին, քանի որ նման մարզանքից կարող եք ջրազրկվել և Ձեզ վատ զգալ:

Խորհուրդ 5. Միանգամից կանգ մի առեք

Երբ Ձեր վազքը արդեն մոտենում է իր ավարտին, միանգամից կանգ մի առեք: Փոխարենը սահուն կերպով նվազեցրեք ձեր արագությունը և ապա անցեք քայլքի 5 րոպեների ընթացքում:


Հետևեք մեր խորհուրդներին և առավելագույն օգուտ ստացեք Ձեր վազքից: Ինչպես նաև հրավիրում ենք Ձեզ միանալու մեր խմբին Facebook-ում, և եկեք լինենք առողջ!



Հեղինակ` Լաուրա Ավետիսյան, Healthy Future

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am