Յոգան ֆիզիկական և հոգևոր ավանդական կանոնների միասնությունն է, որը կազմնավորվել է Հնդկաստանում: Յոգա բառը հիմնականում ասոցացվում է հինդուիզմում, բուդդիզմում և ջաինիզմում հանդիպող ֆիզիկական և մեդիտատիվ վարժանքների հետ։ Հինդուիզմում այն նաև վեց Հնդկական ուղղափառ (օրթոդոքս) փիլիսոփայական ուղղություններից մեկն է, որի հիմնական նպատակը վարժանքն է։ Ջաինիզմում այն հոգևոր, բանավոր և ֆիզիկական գործունեություննեի համախմբումն է։

Յոգան սանսկրիտերեն բառ է, որ ունի բազմաթիվ իմաստներ, սակայն հիմնական իմաստներից մեկն է` “Կապ”: Կապ քո ներաշխարհի, քո շուրջը գտնվող մարդկանց ու բնության հետ:

Յոգան գիտություն է, այլ ոչ թե լոկ սպորտանման մի բան, ինչպես այն հաճախ, խեղաթյուրված ձևով մատուցվում է բազմաթիվ աղբյուրներում: “Աշտանգա Յոգա” կոչվող այս ոճը, որը, կրկին սանսկրիտերեն, նշանակում է “Ութ Փուլանի Յոգա”, ֆիզիկական, մտավոր և հոգևոր ոլորտների շատ լայն ու կոմպլեքս համակարգ է, ոլորտներ, որոնք մարդուն հզորացնում են` մարմնի կեցվածքների (Ասանաներ), շնչառական վարժությունների (Պրանայամա), կենտրոնացման վարժությունների (Մեդիտացիա) և ինքնաճանաչման բազմաթիվ այլ միջոցների օգնությամբ:


Այս համակարգի հիմնական բնութագրերից մեկն այն է, որ, որքան ավելի ես մոտենում դրան, այնքան ավելի հաճելի է դառնում պրոցեսը` լի ինքնահայտնագործման բազում արկածային պահերով:

1.    Յամա (էթիկայի չափանիշներ, զսպվածություն, անձնական հիգիենա, բարոյականության նորմեր)

2.    Նիյամա (ինքնակազմակերպում, սոցիալական և հոգևոր կողմնորոշում)

3.    Ասանա (մարմնի համար հարմար դիրքեր)

4.    Պրանայամա (շնչառության կարգավորում և ղեկավարում)

5.    Պրատյահարա (զգայարանների ճանաչում և ղեկավարում)

6.    Դհարանա (կենրոնացում որևէ կոնկրետ օբյեկտի վրա)

7.    Դհիյանա (մեդիտացիա, կենտրոնացման թիրախ-օբյեկտի հետ կապի հաստատում)

8.    Սամադհի (գեր-գիտակից, պայծառացման որակներով բնութագրվող վիճակ, որում մենք մերձենում ենք բնության տարերքների, Տիեզերքի հետ, ճանաչում ենք ինքներս մեզ ու մեր շրջապատող աշխարհը` մեր Ճամփան ավելի հավեսով ու պատվով անցնելու, երջանիկ լինելու համար)

Հինդու փիլիսոփայությունում յոգայի գլխավոր ուղղություններն են Ջնանա Յոգան(Գիտության), Բհակտի Յոգան (նվիրման կամ պաշտության), Կրիյա Յոգան(հմտության, ընդգրկում է նաև Հաթհա Յոգան), Կառմա Յոգան(ծառայության) և Ռաջա Յոգան(ինտեգրալ, ընդգրկում է բոլոր չորս ուղղությունները)։
Ռաջա Յոգան քննարկված և ներկայացված է Հնդիկ հայտնի փիլիսոփա և մտավորական Փաթանջալիի ՄԹԱ գրված “Յոգա Սուտրաներ” աշխատությունում , որտեղ այն պարզեցված է որպես ուղղակի յոգա։ Հինդու փիլիսոփայության մեջ այն Սամկյա ավանդույթի մի մասն է կազմում։
Տարբեր Հինդու տեքստեր քննարկում են յոգան մասնավորապես Ուպանիշադները, Բհագավադ Գիտան, Հաթհա Յոգա Պրադիպիկան, Շիվա Սամհիթան և զանազան Տանտրաները։
Սանսկրիիտից թարգմանաբար յոգան ունի բազմաթիվ նշանակություններ։ Կազմված լինելով Սանսկրիտ “յուջ” արմատից․ որը նշանակում է “կառավարել”, “լծել” կամ “միավորել”։ Յոգան նաև թարգմանվում է որպես “միություն”, “միավորում”, ”կապ”, “իմաստ”, “ներլուծվում”։

Հիմնականում Հնդկաստանից դուրս յոգան ասոցացվում է Հաթհա Յոգայի և նրանում կիրառվող Ասանաների ( ֆիզիկական վարժանքներ, դիրքեր) հետ։
Յոգայով վարժվողները կամ յոգայի փիլիսոփայության հետևորդները, որոնք ձեռք են բերում բարձր կարգի կարողություններ` անվանվում են Յոգինի(կանանց դեպքում) և Յոգի (տղամարդկանց դեպքում)։

Ստորև ներկայացվում են մի քանի վարժություններ, որոնք, անկասկած, հարմար կլինեն բոլորին, կօգնեն ազատվել մտավոր լարվածությունից և կլիցքաթափեն ձեզ։

Եթե վաղ առավոտից ձեզ հանգիստ չեն տալիս բացասական մտքերը, ապա ձեզ կօգնի լոտոսի դիրքը։ Առանց հատուկ ուժ գործադրելու այն ձեզ կօգնի աշխուժանալ: Ամենակարևորը՝ մտածեք միայն լավ բանի մասին ու մահճակալից վեր կենալուց առաջ պատկերացրեք, թե ինչպիսին կցանկանայիք, որ ձեր օրը լիներ։
Այսպիսով՝ լոտոսի դիրքը՝ արթնանալուն պես անմիջապես նստեք մահճակալի կորացրեք ոտքերը ու տարածեք ծնկները կողքերի վրա։ Հնարավոր է, որ սկգրում այս վարժությունը դժվար լինի կատարել։ Փորձեք  մնալ քնաթաթախ վիճակում։ Հետո ձեռքերը դրևք ծնկների վրա` ափերը ներքև։ Այս ամենն արեք դանդաղ ու անշտապ, քանի որ յոգայի բոլոր վարժություները հիմնված են սահունության վրա։ Նստեք ուղիղ, ուսերը պետք է ազդրերի հետ լինեն հավասար հարթության վրա։ Այդ դիրքում մնացեք 3 րոպե՝ միաժամանակ գլուխր ձգլով վերև. խորը շնչեք ու թուլացեք։ Անհրաժեշտության դեպքում կրկնեք վարժությունը:

Լարվածությունը թուլացնել ձեզ կօգնեն խոնարհումները՝ լոգարանի պատից։ Սովորաբար լարվածությունը կուտակվում է ուսերի հատվածում, իսկ տաք շիթերը օգնում են թուլացնելու լարված մկանները։ Լոգարանից դուրս գալով՝ դուք կզգաք թեթև ու հանգիստ։ Բացի այդ, այս վարժությունը կօգնի բացել կրծքավանդակը և շնչել ամբողջ կրծքով։ Այսիսով, կանգնեք դեմքով դեպի լոգարանը, բայց նրանից 20 սմ հեռավորության վրա։ Ձեռքերը դրեք մեջքին՝ ուսերի լայնությամբ։ Հետո խոնարհվեք ազդրերից՝ մտովի թողնելով ուսերը մինչև այն պահը, քանի դեռ  չեք զգացել լարվածություն։ Գլուխը խոնարհելով՝ պատկերացրեք, որ Ձեր ազդրերը հետ են շարժվում։ Այդ դիրքում մնացեք 30 վայրկյան։   

Եթե ողջ օրվա ընթացքում դուք չեք հեռանում համակարգչի մոտից, ձեզ կօգնի արծվի դիրքը։ Այն օգնում է ձգել մեջքի ու պարանոցի մկանները, որոնք թմրել (ընդարմացել) էին ողջ օրվա րնթացքում։ Այս վարժությունը պահանջում է կենտրոնացում։ Ոտքերը բացեք ուսերի լայնությամբ, աջ ոտքով շրջանցեք ձախ ոտքը, իսկ հետո մի քիչ կորացրեք ծնկները։ Կորացրեք արմունկները ձեր առջև (ուղիղ անկյան տակ), բարձրացրեք, փոխեք աջ ու ձախ արմունկների տեղերն ու փորձեք միացնել ափերը՝ առանց ուսերը բարձրացնելու։ Եթե կարողանաք նաև տրորել հոնքերի միջև եղած կետը, ապա կարող եք վերջնականապես հանգստանալ։ Այս դիրքում մնացեք 30 վայրկյան: Չմոռանաք խորը շնչել:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am