Վուայերիզմը սեռական գործողությամբ զբաղվող կամ մերկացող մարդկանց պարբերաբար կամ մշտապես դիտելու հակումն է։

Սովորաբար այն կատարվում է ուսումնասիրվող օբյեկտներից գաղտնի, առանց վերջիններիս ցանկության։ Հիմնականում առաջանում է սեռական գրգռում, որն ուղեկցվում է ձեռնաշարժությամբ։ Նշված հակումը համընդհանուր բնույթ է կրում, այսինքն բնորոշ է նաև նորմալ սեռականությամբ շատ անձանց, տարբերությունը այն է, որ վիզուալիստները սեռական հաճույք են ստանում ծածուկ դիտելուց։

Հիմնականում նրանք երիտասարդ, ուշ հասունացած, ամոթխած մարդիկ են։ Նրանցից շատերը մանկության և պատանեկության շրջանում հակառակ սեռի հետ շփման դժվարություններ են ունեցել կամ տարօրինակ երևակայություններով ուղեկցված ձեռնաշարժություններ, ինչի համար սուր մեղքի զգացում ունեն։ Ինչպես և էքսհիբիցիոնիզմր, վուայերիզմր նույնպես խիստ հազվադեպ է ուղեկցվում բռնությամբ։ Չնայած, երբ ծածուկ դիտող տղամարդր ձգտում է ուշադրություն գրավել, ապա պետք է զգուշանալ, քանի որ դա կարող է բռնության փորձի վերածվել, ինչր վկայում է նրա մասին, որ նա վուայերիստ չէ։

Աղբյուրը` sexology.am


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ