Պեդոֆիլիան սեռական հակման իրագործումն է կամ դրա երևակայումը պրեպուբերտատ և վաղ պուբերտատ շրջանի երեխաների հետ։ Պեդոֆիլների մի մասը նախընտրում է որոշակի սեռի երեխաներին, մյուսների համար սեռային պատկանելիությունը էական նշանակություն չունի։ Ախտորոշման համար կարևոր է, որպեսզի լրացած լինի պեդոֆիլի 16 տարին և 5 տարվա տարբերություն լինի նրա և հակման օբյեկտի միջև։ Այսինքն դեռահասների միջև սեռական հարաբերությունը, ինչպես նաև մեծահասակների սեռական հակումը հանդեպ 13 տարեկանից բարձր դեռահասները, պեդոֆիլիա չի համարվում։ Սեռահասուն պատանիների և հասուն մարդկանց, հատկապես տղամարդկանց, սեռական շփումը սոցիալապես չի խրախուսվում, անգամ եթե վերջիններս պեդոֆիլ չեն։

Պեդոֆիլներ են համարվում նաև այն տղամարդիկ, որոնք գերադասում են չափահաս զուգընկերների, սակայն չկայացած կամ անհաջող սեռական հարաբերության առաջացրած ֆրուստրացիաների դեպքում, որպես փոխարինող բավարարվածության օբյեկտ, ընտրում են երեխաներին։ Տղամարդիկ, որոնք ոտնձգություն են անում մինչարբունքային հասակի սեփական երեխաների հանդեպ, երբեմն դիմում են նաև այլ երեխաների, ու երկու դեպքում էլ նրանց վարքր սահմանվում է պեդոֆիլիա։

Գոյություն ունի պեդոֆիլիայի դրսևորման մի քանի տարբերակ։ Երբեմն այն կարող է երեխայի հանդեպ նուրբ և պլատոնիկ սիրո զգացում լինել՝ առանց սեքսուալ-էբոտիկ հակվածության։ Մյուս դեպքում այն դրսևորվում է սեռական բռնության ձևով։ Քանի որ վերը նշվածը 2 խիստ տարբեր զգացողություններ են, ակնհայտ է, որ պեդոֆիլների անձի տիպերը նույնպես տարբեր են։

Հասարակության համար մեծ վտանգ է սպառնում, երբ պեդոֆիլիային գումարվում է բռնության հակումը։ Հաճախ մարդկանց գիտակցության մեջ նույնացվում են պեդոֆիլի, սեքսուալ մոլագարի և մարդասպանի կերպարները։ Որոշ քաղաքագետներ առաջարկում են որպես պեդոֆիլիայի դեմ պատժամիջոց կիրառել քիմիական ամորձատման մեթոդր, սակայն մասնագետները առարկում են, քանի որ բոլոր պեդոֆիլները չեն, որ բռնություններ են գործում երեխաների հանդեպ, և միայն պեդոֆիլներր չեն, որ բռնություններ են կատարում։ Բացի այդ, քիմիական ամորձատումը միշտ չէ, որ անդարձելի է։ Կան դեպքեր, երբ վարքային փսիխոթերապիան առավել օգտակար է։

Խրոնիկական պեդոֆիլիայի բուժումը բավականին բարդ է։ Բավականին արդյունավետ է հակաանդրոգենային թերապիայի և փսիխոթերապիայի համակցումը, սակայն այն հաճախ ժամանակավոր բնույթ է կրում։

Աղբյուրը` sexology.am


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ