Նոր Զելանդիայում ի հայտ է եկել նոր սեռական փոքրամասնություն։ Դրանք բուսակերներն են, որոնք հրաժարվում են սեռական կապ ունենալ այն մարդկանց հետ, ովքեր սննդի մեջ միս են օգտագործում։ Գիտնականներն այդ մարդկանց անվանել են վեգան–սեռականներ։

Տվյալ սեռական փոքրամասնության ներկայացուցիչները հայտնում են, որ իրենց հաճելի չէ սեռական կապ ունենալ նրանց հետ, որոնց մարմնում կենդանիների մնացորդներ կան։ Այս սեռական փոքրամասնության ներկայացուցիչներից մեկն իր համախոհների դիրքորոշումը բացատրել է այն հանգամանքով, որ բուսակերներն ու վեգաները (խիստ բուսակերներ) հստակ գիտեն, որ մսակեր մարդիկ նման են կենդանիների գերեզմանների։

Tert.am