«Բրիտանական բուսակերական ընկերության» կողմից 1842 թ. առօրյա գործածության մեջ մտցված «բուսակեր» բառը ծագում է լատիներեն vegetus բառից, որը նշանակում է «ամուր, առողջ, թարմ, առույգ», ինչպես homo vegetus բառակապակցության մեջ, որն էլ մատնանշում է հոգևոր և ֆիզիկապես զարգացած անձի: Ի սկզբանե «բուսակերական» բառը նշանակել է փիլիսոփայական և բարոյական տեսակետից ներդաշնակ ապրելակերպ, ոչ թե պարզապես մրգաբանջարեղենային սննդակարգ:

Բուսակերների մեծամասնությունը մարդիկ են, որոնք հասկացել են, որ սկզբից հարկավոր է ազատվել սեփական սրտում բռնության նկատմամբ հակումից և հետո միայն մտածել խաղաղասեր հասարակություն ստեղծելու մասին: Դրա համար էլ ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ հազարավոր մարդիկ` հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչներ, ճշմարտության իրենց որոնումներում դարձել են բուսակերներ:

Բուսակերությունը շատ կարևոր քայլ է դեպի կատարյալ հասարակություն տանող ճանապարհին, և նրանք, ովքեր կմտորեն դրա առավելությունների մասին, մարդկության լավագույն ներկայացուցիչների հետ մի շարքում կհայտնվեն, այնպիսինների, ինչպիսիք են Պյութագորասը, Սոկրատեսը, Պլատոնը, Կլիմենտ Ալեքսանդրիացին, Պլուտարքոսը, Աշոկ(ա) թագավորը, Լեոնարդո դա Վինչին, Մոնտենը, Ակբար Մեծը, Ջոն Միլտոնը, սըր Իսահակ Նյուտոնը, Էմանուել Սվեդենբորգը, Վոլտերը, Բենջամին Ֆրանկլինը, Ժան-Ժակ Ռուսոն, Լամարտինը, Պերսի Բիշի Շելլին, Ռալֆ Ուոլդո Էմերսոնը, Հենրի Դեյվիդ Տորոն, Լև Տոլստոյը, Ջորջ Բեռնարդ Շոուն, Ռաբինդրանաթ Տագորը, Մահաթմա Գանդին, Ալբերտ Շվայցերը, Էյնշտեյնը և շատ այլք:

Bigfamily.am