«ԱլտՄեդ» վերականգնողական և ավանդական բժշկության կենտրոնը 2001 թվականից ի վեր առաջարկում է արդյունավետ բուժօգնություն՝ համադրելով նորագույն տեխնոլոգիաները, այլըտրանքային մեթոդներն ու դարերով կուտակված ժողովրդական բժշկության փորձը: Doctors.am-ի զրուցակիցն է «ԱլտՄեդ» կենտրոնի հիմնադիր, նյարդաբանության, անեսթեզիոլոգիայի-ինտենսիվ թերապիայի, ռեֆլեքսաթերապիայի և մանուալ թերապիայի մասնագետ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մկրտիչ Ավագյանը:

Պարոն Ավագյան, 18 տարի է անցել «ԱլտՄեդ»-ի հիմնադրումից ի վեր: Վստահ ենք՝ այս տարիների ընթացքում քիչ ձեռքբերումներ չեք ունեցել: Այսօր ի՞նչ ծառայություններ է մատուցում կենտրոնը:

«ԱլտՄեդ» վերականգնողական և ավանդական բժշկության կենտրոնին իրապես հաջողվել է հասնել նպատակին՝ համադրել ժամանակակից և այլընտրանքային բուժումը: Այսօր մեր կենտրոնը գործում է մի շարք ուղղություններով՝ Ռեաբիլիտացիա, Նյարդաբանություն, Ռևմատոլոգիա, Գաստրոէնտերոլոգիա, Էնդոկրինոլոգիա, Մաշկաբանություն, Ֆիզիոթերապիա, Կինեզիոթերապիա, Կոսմետոլոգիա, Լոգոպեդիա, Հոգեթերապիա: «ԱլտՄեդ» բժշկական կենտրոնի առանձնահատկությունն այն է, որ մեզ մոտ ժամանակակից բժշկության նորագույն տեխնոլոգիաների հետ համատեղ արդյունավետորեն կիրառվում է նաև ավանդական և այլընտրանքային բժշկության ախտորոշիչ ու բուժական շատ մեթոդներ` Ռեֆլեքսոթերապիա (ասեղնաբուժություն ու ֆարմակոպունկտուրա), Մանուալ բժշկություն (մանուալ թերապիա ու օստեոպաթիա), Հոմեոպատիա և նաև բնաբուժության մեթոդներ` Ֆիտոթերապիա (բուսաբուժություն), Արոմաթերապիա (բուժում անուշաբույր յուղերով), Ապիթերապիա (բուժում մեղվասննդամթերքով), Հիրուդոթերապիա (տզրուկաբուժություն), Կավաբուժություն ու այլն: Շնորհիվ նման ինտեգրատիվ մոտեցումների և ծառայությունների լայն սպեկտորի՝ մեր կենտրոնում պացիենտներին տրամադրվում է համալիր կանխարգելիչ, բուժական և վերականգնողական օգնություն` օգտագործելով դեղորայքային, ինչպես նաև ոչդեղորայքային բուժման տարբեր մեթոդները:   

«ԱլտՄեդ» բժշկական կենտրոնում իրականացվում է բժշկական օգնություն տարբեր տարածված հիվանդությունների ժամանակ: Կխնդրեի մի փոքր պատմել այդ մասին:      

«Ալտմեդ» բժշկական կենտրոնի գործունեության հիմնական ոլորտը հանդիսանում է առանցքային օրգանների` ողնաշարի և ստամոքս-աղիքային համակարգի պաթոլոգիան: Ողնաշարի սյունի եւ ստամոքս-աղիքային տրակտի օրգանների խնդիրները արտացոլվում են օրգանիզի բոլոր կենսական գործընթացների վրա, և, հետեւաբար, առողջությունը պահպանելու և բուժում անցկացնելու համար անհրաժեշտ է կարգավորել և պարբերաբար կանխարգելել ողնաշարի և մարսողական համակարգի հիվանդությունները: 

«Ալտմեդ» բժշկական կենտրոնում բազմապրոֆիլ թիմի (նյարդաբան, ռևմատոլոգ, լոգոպեդ, հոգեբան, ֆիզիոթերապևտ, ռեֆլեքսոթերապևտ, կինեզիոթերապևտ, մերսող և այլն) աշխատանքը թույլ է տալիս իրականացնել մի շարք համալիր բուժական և առողջարարական ծրագրեր. 

«Առողջ ողնաշար»՝ ցավային, մկանային-տոնիկ և արմատական-սեղմման համախտանիշով զուգակցված ողնաշարի օստեոխոնդրոզի և միջողային սկավառակների ճողվածքների ժամանակ:

«Առողջ կեցվածք»՝ սկոլիոզի, կիֆոսկոլիոզի, հարթաթության, ոտքերի տարբեր երկարության համախտանիշի, թեք ու ոլորված կոնքի համախտանիշի ժամանակ):

«Նեյրոռեաբիլիտացիա»՝ կենտրոնական (ինսուլտ, աթերոսկլերոտիկ, հիպերտոնիկ և դիսմետաբոլիկ ծագումի դիսզիրկուլյատոր էնցեֆալոպաթիա) և պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդությունների, նեյրոինֆեկցիաների, գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքների ժամանակ, գլխուղեղի և ողնուղեղի վիրահատական միջամտություններից հետո:

«Հետվնասվածքային վերականգնում»՝ հենաշարժական համակարգի վիրահատություններից (կոնքազդրային ու ծնկի հոդի էնդոպրոտեզավորում, միջողային սկավառակների ճողվածքի հեռացում և այլն) և տարբեր վնասվածքներից (ջլերի, կապանների ու մկանների ձգվում և այլն) հետո:                                                                                                                              

Մեր կենտրոնում դեղորայքային և ոչ դեղորայքային թերապիայի տարբեր մեթոդների կիրառմամբ անցկացվում է նաև «Ցավի կառավարում» («pain management»)» համալիր բուժական ծրագիրը, որը իրականացնում են սուր և քրոնիկ ցավային սինդրոմների բուժման համար՝ մեջքի ներքևի մասում ցավի համախտանիշ («low back pain»), առաջնային և երկրորդային գլխացավեր (միգրեն, կլաստերային, անոթային, հետվնասվածքային գլխացավեր և այլն), նեյրոփատիկ ցավեր (նեյրալգիա, ֆանտոմ և կաուզալգիկ քրոնիկ ցավաային սինդրոմ, տրիգեմինալ նեվրալգիա, պոստհերպետիկ նեվրալգիա, համալիր տարածաշրջանային ցավային սինդրոմ և այլն), հոդերի ցավ (արթրալգիա), անոթային ցավեր և այլն:    

«Ալտմեդ» բժշկական կենտրոնում «Ստոպ օստեոպորոզ» ծրագրի շրջանակներում իրականացվում է օստեոպենիայի և օստեոպորոզի ախտորոշում և բուժում դեղորայքային, դիետոթերապևտիկ և ոչ դեղորայքային (ֆիզիոթերապիա ու կինեզոթերապիա) բուժման մեթոդների օգտագործմամբ՝ ցավային սինդրոմների թերապիայի և ոսկորների կոտրվածքների կանխման նպատակով:

Բացի այդ, մեզ մոտ կարող են գալ պացիենտներ, որոնց անհանգստացնում են աղեստամոքսային տրակտի, էնդոկրին և նյութափոխանակության խանգարումներ, միզասեռական և մաշկային հիվանդություններ, և նաև լոգոպեդական և hոգեհուզական ոլորտի խանգարումներ:

Ի՞նչ մեթոդներով է կենտրոնում իրականացվում հիվանդությունների ախտորոշումը:

Մեր բժշկական կենտրոնում օգտագործվում են տարբեր ախտորոշման մեթոդներ, բայց ես ուզում եմ մանրամասն ներկայացնել «ԱլտՄեդ»-ում առկա և Հայաստանում միակ երկու մեթոդ, որոնք ԱՀԿ-ի (Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն) կողմից ընդունված որպես ախտորոշման «ոսկե ստանդարտ»: 

Առաջինը` «DMS» ֆիրմայի (Ֆրանսիա)՝ «STRATOS» «DEXA»-տեխնոլոգիայի հիման վրա կառուցված բազմասայթային ռետգեն դենսիտոմետրը, որի միջոցով անցկացվում է օստեոդենսիտոմետրիա՝ օստեոպենիայի, օստեոպորոզի և ճարպակալման աստիճանի որոշման համար: «STRATOS» սարքը թույլ է տալիս օպտիմիզացված ճշգրտությամբ, անցավ գնահատել ուսումնասիրվող մարմնի հատվածի՝ կոնքազդրային հոդի,  ողնաշարի  և նախաբազուկի ոսկրային հյուսվածքի խտությունը, ինչպես նաև անցկացնել «ամբողջ մարմին» ծրագիրը՝ պացիենտի մարմնի ոսկրային, ճարպային և ոչ ճարպային զանգվածի տոկոսային քանակության հետազոտություն, «օրթոպեդիկ» ծրագիրը՝ ոսկրային հյուսվածքի վիճակի գնահատում պրոթեզավորված հոդի շրջանում և «մանկական» ծրագիրը՝ 5-ամյա հասակից սկսած երեխաների հետազոտություն:  

Երկրորդը` «Fisher» ընկերության (Գերմանիա) «FAN hp» անալիզատորը, որը որոշում է «Helicobacter pylori» միկրոբի առկայությունը և ակտիվությունը: C13 Ուրեազային շնչառական թեստն (ՈւՇԹ) ունի զգայունության (100%), ճշգրտության (98,5%) և հստակության (100%) բարձր մակարդակ, ինչը հնարավորություն է ընձեռում տալ հիվանդի «Helicobacter pylori» միկրոբըով վարակման քանակական գնահատականը՝ նախքան բուժումը, բուժման ընթացքում և բուժման ավարտից հետո, այսինքն՝ դատել անցկացվող թերապիայի արդյունավետության վերաբերյալ: Սա միակ թեստն է, որը թույլ է տալիս որոշել ոչ միայն «Helicobacter pylori» միկրոբների առկայությունն, այլ նաև դրանց քանակությունը:

Բացի այդ, մեր կենտրոնում իրականացվում է ԷՆՄԳ-ախտորոշում (ծայրամասային նյարդերի ու մկանների կառուցվածքային ու  ֆունկցիոնալ վիճակի հետազոտություն ստիմուլյացիոն էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի մեթոդով), Անտրոպոմետրիա (մարմնի անատոմիական թերությունների, մարմնի կազմվածքի տեսակի և ոչ օպտիմալ շարժման ստերեոտիպի հայտնաբերում՝ սոմատոսկոպիայի մեթոդով, և հարթաթաթության աստիճանի ու տեսակի որոշում՝ պլանտոգրաֆիայի մեթոդով) և Այլընտրանքային ախտորոշում (մարդու օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի գնահատում զարկերակային ախտորոշման, աուրիկուլյառ ախտորոշման, Սու-Ջոկ ախտորոշման, իրիդոախտորոշման և վեգետատիվ ռեզոնանսային թեստավորման միջոցով): 

Իսկ ի՞նչ կասեք բուժման մեթոդների մասին, որոնք օգտագործվում են Ձեր կենտրոնում։ 

«ԱլտՄեդ» բժշկական կենտրոնում ցուցաբերվում է ինտեգրատիվ բժշկական օգնություն, և յուրաքանչյուր հիվանդի համար բուժման ռեժիմը մշակվում է անհատապես: Մեր կենտրոնում դեղորայքային միջոցների օգտագործման հետ մեկտեղ հիվանդների համալիր բուժման նպատակով լայնորեն կիրառվում են նաև ֆիզիոթերապևտիկ բուժման բազմազան մեթոդները, քանի որ ապացուցված է, որ դեղորայքային և ոչ դեղորայքային տարբեր մեթոդների համալիր օգտագործման ժամանակ բուժման արդյունավետությունը մեծանում է երկուսից մինչև չորս անգամ: Հետևաբար, հիվանդների դեղորայքային և ֆիզիոթերապևտիկ բուժման հետ մեկտեղ, ցուցումների համաձայն, կիրառվում են նաև ոչ դեղորայքային բուժման այլ մեթոդներ՝ Ռեֆլեքսոթերապիա (ասեղնաբուժություն, մոկսա թերապիա, ֆարմակապունկտուրա, լազերապունկտուրա, էլեկտրապունկտուրա, արյունառություն), Մանուալ բժշկության մեթոդներ (մանուալ թերապիա և օստեոպաթիա), Կինեզիթերապիա (բուժական ֆիզկուլտուրա, իզոմետրիկ ռելաքսացիա, Բուբնովսկու մեթոդիկա, ԿՀԿ-թերապիա, ԷԿԶԱՌՏԱ-թերապիա, կիրառական կինեզիոլոգիա, Բոբատ-թերապիա) և Մերսում (անուշաբույր յուղերով մերսում, վակուումային, հակացելյուլիտային, ապարատային, սեգմենտար, կետային մերսում):     

Առաջին անգամ Հայաստանում «ԱլտՄեդ» բժշկական կենտրոնում ներդրվել է ողնաշարի վերահսկվող ստորջրյա երկարաձգումը ու ստորջրյա ցնցուղ-մերսումը, որը միջողնային սկավառակի ճողվածքների դեպքում հենաշարժական համակարգի բուժման առավել առաջադեմ և արդյունավետ մեթոդներից մեկն է: Պրոցեդուրան իրականացվում է «Ակվատրակցիոն» (ՌԴ) բազմաֆունկցիոնալ ջրամերսման սարքավորումների միջոցով, որը թույլ է տալիս իրականացնել վերահսկվող ստորջրյա երկարաձգում. երկարաձգման  տեսակներն են պարանոցի ու գոտկատեղի ձգումները, իսկ ռեժիմները՝ մշտական (ստատիկ ձգում) ու փոփոխական (դինամիկ ձգում): «Ակվատրակցիոն»-ը նախատեսված է նաև տարբեր բալնեոլոգիական պրոցեդուրաներ անցկացնելու համար՝ Հիդրոմերսում (թուլացնում է հարողնաշարային մկանները, որպեսզի երկարաձգումը տեղի ունենա ավելի հեշտ ու ֆիզիոլոգիապես) և Քրոմոթերապիա (մարդու օրգանիզմի վրա ազդեցություն՝ գունային սպեկտրի միջոցով, որը դրականորեն է ազդում է նյարդային և հորմոնալ համակարգի վրա, ինչպես նաև նպաստում է մի շարք կոսմետոլոգիական խնդիրների լուծմանը):            

«ԱլտՄեդ» բժշկական կենտրոնում իրականացվում է նաև Ցեխաբուժություն՝ օգտագործելով բնական պելոիդների ամենահարուստ հանքավայրերից մեկը, որը գտնվում է Սակի քաղաքի (Ղրիմ) մոտ: Սակի լճի ցեխերն ունեն եզակի հատկություններ, որոնց շնորհիվ իրենց բուժիչ ուժը գերազանցում է Մեռյալ ծովի պաշարներին: Սակի լճի ցեխը մարմնի վնասված հատվածների վրա թողնում է հակաբակտերիալ, ներծծող և վերականգնող ազդեցություն՝ արագացնելով նյութափոխանակության գործընթացը: 

Մեր կենտրոնում լայնորեն կիրառվում են Ֆիզիոթերապիայի տարբեր մեթոդներ՝ էլեկտրաբուժություն (էլեկտրաֆորեզ, դիադինամիկ թերապիա, ինտերֆերենցիոն թերապիա, ամպլիպուլս թերապիա, ֆլյուկտուորիզացիա, դարսոնվալիզացիա, տրանսկրանիալ էլեկտրաստիմուլյացիա, դենաս-թերապիա, էլեկտրաստիմւլյացիա, պերկուտան էլեկտրանեյրաստիմւլյացիա), լազերային թերապիա, ուլտրաբարձր հաճախականության թերապիա, ուլտրամանուշակագույն ճառագայթում, ուլտրաձայնային թերապիա ու ինհալացիոն թերապիա:

«ԱլտՄեդ» բժշկական կենտրոնում կիրառվում է նաև XXI դարի տեխնոլոգիանեռից մեկը՝ Ֆունկցիոնալ կենսաբանական կառավարում կամ ԿՀԿ-թերապիա. դա բուժական ռեաբիլիտացիայի մեթոդ է, որի ժամանակ իրականացվում է հիվանդի ֆիզիոլոգիական պրոցեսների պայմանական-ռեֆլեկտորային կարգավորում՝ հիմնված կենսաբանական հետադարձ կապի (ԿՀԿ) սկզբունքի վրա: ԿՀԿ մեթոդի էությունը՝ հիվանդի մարմնին ամրացված հատուկ սենսորների օգնությամբ համակարգչի մոնիտորին հայտնվող պատկերների կամ աուդիո տարբերակով հիվանդին իր ֆիզիոլոգիական ցուցանիշների ընթացիկ նշանակության կենսաբանորեն վերահսկվող ներկայացումն է: Այն իրականացվում է օգտագործելով «Բիո-Բիտտման» ու «Միոտոնիկ» (ՌԴ) ծրագրա-ապարատային համակարգչային համալիրներ:

Հենաշարժական ապարատի հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով կիրառվում է ԿՀԿ-թերապիան էլեկտրոմիոգրամմայի (ԷՄԳ-ԿՀԿ) միջոցով՝ օրթոպեդիկ խանգարումների (սկոլիոզ, հարթաթաթություն, ծուռթաթություն, կեցվածքի շեղում և այլն), հենաշարժողական ապարատի  վնասվածքների (ոսկրերի, հոդերի, մկանների, ջլերի վնասման հետևանք), նյարդաբանական (ՄՈւԿ, նեյրոինֆեկցիոն հետևանքներ, գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքներ, պոստինսուլտային շարժողական խանգարումներ) դեպքում: ԿՀԿ-թերապիան սրտի կծկումների հաճախականության և սրտի առիթմիայի վերահսկողության (ՍԿՀ-ՍՇԱ-ԿՀԿ) մոնիթորինգի միջոցով անց է կացվում լոգոթերապևտիկ շտկման նպատակով` խոսքի խանգարման թերապիա երեխաների (կակազություն, լոգոնևրոզ, ռինոլալիա, ռիֆոնիա, գոնացիայի խանգարում, դիսգրաֆիա և այլն) և մեծահասակների (հետինսուլտային խոսքի խանգարում) մոտ: 

Բացի այդ, «ԱլտՄեդ» բժշկական կենտրոնում «Իմեդիս» ընկերության (ՌԴ) համակարգչային համալիրի օգտագործմամբ իրականացվում է վեգետատիվ ռեզոնանսային թեստը, որը թույլ է տալիս կատարել դեղամիջոցների ու սնունդի համապատասխան ընտրությունը և անցկացնել հիվանդիի դեղորայքային բուժման անհատականացված նշանակումը, սահմանելով առավել արդյունավետ դեղամիջոցը, օրական օպտիմալ դեղաչափը, հնարավոր կողմնակի բացասական ազդեցությունը, ինչպես նաև համատեղելիությունը ու փոխազդեցությունը նշանակված այլ դեղամիջոցների հետ՝ կոնկրետ հիվանդի դեպքում: 

«Ալտմեդ» բժշկական կենտրոնում աշխատում է երկար տարիների փորձ ունեցող, բարձրակարգ բժշկական անձնակազմ: Մենք հասնում ենք իրական արդյունքներին հիվանդների բուժմանը թիմային աշխատանքների («teamwork») սկզբունքների «ոսկե եռյակի» շնորհիվ.                                                                                                                                                 

I. Հիվանդի առողջացման միջոցառումների իրականացման ընթացքում ախտորոշման անցկացման հաջորդականություն, բուժման և վերականգնման մարտավարության կոլեգիալ մշակումն ու շարունակականություն:                                                                                                                                                          

II. Համակարգային հետազոտություն, ժամանակակից և ավանդական բժշկական համակարգերի զինանոցի բուժման դեղորայքային և ոչ դեղորայքային մեթոդների կիրառմամբ թերապիա ու ռեաբիլիտացիա, ինչպես նաև հիվանդների բուժման անհատականացման համար նշանակվող դեղերի թեստավորում:                                                                                                                

III.Հիվանդների հետազոտության արդյունքների վերլուծության և համակարգվածության հիման վրա կառուցված կլինիկայի բժիշկների գիտա-գործնական գործունեությունը, գիտականորեն ապացուցված և փորձարկված, ինչպես նաև ախտորոշման, բուժման և վերականգնման նորագույն մեթոդների օգտագործումը ու ներդրումը:                                               

Նման մոտեցումը թույլ է տալիս հասնել անցկացվող բուժման բարձր արդյունավետությանը:


Աղբյուրը՝ Doctors.am