Գլուտեոպլաստիկա՝ հետույքի բարձրացման և մեծացման պլաստիկ վիրահատություն. թեման մանրամասնում է պլաստիկ վիրաբույժ, «Ավանգարդ Մեդ» բժշկական կենտրոնի հիմնադիր Գագիկ Ստամբոլցյանը:
 
Ի՞նչ է իրենից ներկայացնում գլուտեոպլաստիկան: Որո՞նք են դրա իրականացման ցուցումները:
 
Գլուտեոպլաստիկան (հունարեն գլյուտոս՝ հետույք բառից) հետույքի վիրահատությունն է՝ ուղղված հետույքի էսթետիկ համամասնությունների վերականգնմանը: Վիրահատությունն ունի և՛ բժշկական ցուցումներ, երբ առկա է վնասվածք հետույքի շրջանում, և՛, իհարկե, էսթետիկ ցուցումներ, որն է պացիենտի ցանկությունը: 
 
Գլյուտեոպլաստիկան ցուցված է, երբ մարդն ունի հետույքի ոչ զարգացած մկաններ, որի դեպքում հետույքն ունենում է ոչ թե էսթետիկ կլոր, այլ ավելի տափակ, ''քառակուսի'' տեսք, կամ ողնաշարի հետ կապված որոշ հիվանդություններ, որոնք հանգեցնում են մկանների ապաճման (ատրոֆիայի): Հնարավոր է նաև, որ մարդը չունենա վերը նշված խնդիրները, սակայն մարմնի ընդհանուր ուրվագծին հետույքի ձևը չհամապատասխանի. այս դեպքում ևս ցուցված է գլյուտեոպլաստիկան:
 
Վիրահատության իրականացման ի՞նչ եղանակներ գոյություն ունեն:
 
Այս վիրահատությունն իրականացվում է երկու եղանակով՝ առաջին տարբերակում մկանային դեֆիցիտը լրացվում է իմպլանտների միջոցով, երկրորդում՝ սեփական ֆիլլերների՝ ճարպի տրանսպլանտացիայի մեթոդով:
 
Մանրամասնե՛ք, խնդրեմ, որո՞նք են այս երկու մեթոդների առավելությունները, տարբերությունները: 
 
Իմպլանտների կիրառման թերևս միակ առավելությունն այն է, որ հնարավոր է հետույքը մեծացնել ցանկացած չափով: Սակայն վիրահատության այս տարբերակը ենթադրում է բարդություններ՝ հատկապես հետվիրահատական շրջանում: Պետք չէ մոռանալ, որ պրոթեզներն, ամեն դեպքում, օտար մարմիններ են, և օրգանիզմն ամեն կերպ փորձում է դրանք վանել իրենից: Հնարավոր բարդություններից կարող եմ առանձնացնել կապսուլայի առաջացումը, ինչը կարող է ուղեկցվել ցավերով և ձևափոխմամբ: Ամենահաճախ հանդիպող խնդիրներից են նաև լիմֆորեյան՝ լիմֆայի արտահոսքը, թարախակալումը և այլն: Շատ պացիենտներ վիրահատությունից հետո նաև գանգատվում են նստելու անհարմարությունից: 
 
Պետք չէ բացառել նաև, որ հիվանդին կյանքի որևէ շրջանում կարող են հարկավոր լինել ներմկանային ներարկումներ. այս դեպքում պարտադիր է խիստ զգույշ լինել, չվնասելու համար իմպլանտը:
 
Վիրահատությունն իրականացվում է բաց եղանակով, կտրվածքներով, առկա են սպիներ:
 
Ի՞նչ կասեք սեփական ճարպի աուտոտրանսպլանտացիայի մեթոդով իրականացվող վիրահատության մասին:  Ինչպե՞ս է այն կատարվում:
 

Նախ նշեմ, որ սեփական ֆիլլերների օգտագործումը թույլ է տալիս համատեղել երկու վիրահատություն՝ լիպոսակցիա, ապա ճարպի տրանսպլանտացիա: Ընդ որում, լիպոսակցիայի միջոցով մենք մարդուն միայն չենք ազատում անցանկալի ճարպային կուտակումներից, այլ հաճախ, մարմնի համաչափությունն ու էսթետիկ տեսքն ապահովելու համար ստիպված ենք լինում լիպոսակցիայի միջոցով շտկել մարմնի ուրվագծերը, որպեսզի հետույքի բարձրացումից հետո ունենանք  շատ ավելի գեղեցիկ ու համաչափ արդյունք:
 
Ո՞րն է այս մեթոդի առավելությունը իմպլանտների համեմատությամբ:
 
Բացի իմպլանտների առաջացրած վերոնշյալ բացասական հետևանքների բացակայությունը, նշեմ նաև, որ ճարպը սեփական ֆիլլեր է, սեփական հյուսվածք: Այս կերպ բացառվում է ալերգիկ որևէ ռեակցիայի առաջացումը: Չկան կտրվածքներ: Ճարպի թե՛ արտածծումը, թե՛ ներմուծումն իրականացվում է բարակ կանյուլաների միջոցով՝ 1.8-2 մմ հաստությամբ անցքերով, որի սպիները հետագայում պրակտիկորեն անտեսանելի են դառնում: Ասեմ նաև, որ պրոթեզավորման համեմատությամբ, այս եղանակով վիրահատությունն ավելի մատչելի է:
 
Սեփական ճարպի տրանսպլատացիայով իրականցվող գլյուտեոպլաստիկան որքանո՞վ է տալիս կայուն արդյունք, արդյո՞ք այդ ճարպը չի
ներծծվում ժամանակի ընթացքում:
 
Կախված է նրանից, թե ինչպես և ինչ տեխնիկայով է կատարվում: Գոյություն ունի ճարպային ֆիլլերներով վիրահատության երկու մեթոդ: Առաջինը ճարպի ավանդական աուտոտրանսպլանտացիան է, որի ժամանակ ճարպն արտածծվում է օրգանիզմից, ապա ճարպի և հեղուկի անջատումից հետո ճարպը ցենտրիֆուգվում և ներմուծվում է մկանների և ենթամաշկային ճարպաշերտի մեջ: Այս եղանակով, իհարկե, հնարավոր է մինչև 70% ճարպի ներծծում օրգանիզմում:
 
Մյուս՝ առավել ժամանակակից մեթոդը, որն էլ իրականացվում է «Ավանգարդ Մեդ» բժշկական կենտրոնում, մեզենքիմալ-ստրոմալ բջիջներով ճարպի հարստացումն է նախքան այն կներմուծվի օրգանիզմ: Պացիենտից ստացված ճարպը հատուկ նորագույն տեխնիկայի կիրառմամբ բաժանվում է երկու մասի, առանձնացվում են հասուն ցողունային բջիջները, որոնցով էլ հարստացվում է ներմուծվող ճարպը: 
Այս բջիջներով հարստացումը նպաստում է, որ մեր ներարկած ճարպն ունենա արյան մատակարարում ինչի շնորհիվ էլ պահպանվի մինչև 90%-ով: 
 
Վիրահատությունն իրականացվում է ընդհանուր անզգայացման պայմաններու՞մ:
 
Այո, վիրահատությունն իրականացվում է միայն ընդհանուր, սպինալ անզգայացմամբ, քանի որ տեղային անզգայացմամբ գործողությունն իրականացնելը նպատակահարմար չէ ինչպես ժամանակի, այնպես էլ պացիենտին անհարմարավետության տեսանկյունից:
Վիրահատության համար տարիքային սահմանափակում կ՞ա:  
Այո: Գլյուտեոպլաստիկան ցուցված է 18-ից բարձր անձանց: Այն ցուցված է բոլորին, եթե իհարկե անձը չունի մենթալ, սիստեմային հիվանդություններ և այլ առողջական խնդիրներ:
 
Ինչպե՞ս է ընթանում հետվիրահատական շրջանը: Անձը ե՞րբ կարող է վերադառնալ իր առօրյային:
 
Գլյուտեոպլաստիկայի իրականացման երկու եղանակների դեպքում էլ պացիենտը նվազագույնը երկու շաբաթ չի կարող լիարժեք նստել: Սա, թերևս, ամենակարևոր և ամենաբարդ պայմանն է:
Վիրահատությունից հետո 1 ամիս հարկավոր է կրել հատուկ կոմպրեսիոն ներքնազգեստ: 
Կարելի է ասել, որ 1 ամիսը բավական է լիովին ապաքինվելու համար:
 
Վիրահատությունն արդյո՞ք ունի պահանջարկ մեր երկրում:
 
Վերջին տարիներին սեփական ֆիլլերների օգտագործմամբ գլյուտեոպլաստիկայի պահանջարկը խիստ մեծացել է ամբողջ աշխարհում: Այդ միտումը որոշակիորեն նկատվում է նաև Հայաստանում: Շատ են դեպքեր, երբ վիրահատության համար Հայաստան են գալիս նաև արտերկրից:   
Նշեմ նաև, որ մեզենքիմալ ցողունային բջիջներով հաստացված ճարպի տրանսպլանտացիա իրականացվում է ոչ միայն հետույքի մեծացման, այլ նաև կրծքագեղձի պլաստիկայի, քրոնիկական, դիաբետիկ վերքերի բուժման, դեմքի, պարանոցի և ձեռքերի երիտասարդացման նպատակով: 
 
Հ.Գ.
Հիշեցնենք, որ ճարպի մեզենքիմալ բջիջների անջատումով և ներմուծվող ճարպը դրանցով հարստացնելու եղանակով վիրահատություններ մեր երկրում իրականացվում են միայն «Ավանգարդ Մեդ» բժշկական կենտրոնում 2013 թվականից:
Այս մեթոդով վիրահատությունների իրականացման համար կենտրոնում օգտագործվում է ամերիկյան GID տեխնոլոգիան: 
 
ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ
Գլյուտեոպլաստիկան ամենահաճախն իրականացվում է Բրազիլիայում: Գաղտնիք չէ, որ նրանք ավելի հակված են ունենալ կլոր ֆորմաներ. հատկապես Կարնավալին ունենալ արտահայտված կրծքագեղձեր և հետույք: Ընդհանրապես, էսթետիկ այս վիրահատությունը զարգացման միտում ունի իսպանախոս երկրներում:
 
 
Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան
Սկզբնաղբյուր՝ Doctors.am
19 Դեկտեմբերի 2014