Վարակիչ (ինֆեկցիոն) հիվանդություններ Մեր օրերում, երբ երեխաների մեծ մասր պատվաստում է ստանում, շատ վարակիչ հիվանդություններ անհամեմատ ավելի հազվադեպ են դարձել։ Ի միջի այլոց, վարակվելու դեպքում էլ երեխան, հավանաբար, իմունիտետ ձեռք կբերի ամբողջ կյանքի համար։ Երեխային մեկուսացնելր իմաստ ունի, և պետք է զգուշացնել նրա հետ շփված երեխաների ծնողներին։
Կարմրախտ
Կարմրախտը շատ թեթև հիվանդություն է, որի ժամանակ երեխան կարող է բավականին լավ զգալ և նույնիսկ չցանկանա պառկել անկողնում։ Հիվանդության նշաններր երևում են վարակվելուց 2-3 շաբաթ հետո։
Ախտանիշները՝
1-ին և 2-րդ օր
- Թեթև մրսածության նշաններ,
- կոկորդի թեթևակի բորբոքում,
- մեծացած ավշային (լիմֆատիկ) հանգույցներ ականջների ետևում, պարանոցի հետին և կողմնային մակերեսին։
2-րդ կամ 3-րդ օր
- Ցան հարթ վարդագույն կետերի տեսքով, որն առաջանում է սկզբում դեմքին, ապա ամբողջ մարմնի վրա,
- ջերմաստիճանի թեթևակի բարձրացում։
4-րդ կամ 5-րդ օր
- Ցանի թեթևացում և րնդհանուր ինքնազգացողության բարելավում։
6-րդ օր
- Երեխայի վիճակր բնականոն է։
9-րդ կամ 10-րդ օր
- երեխան արդեն վարակիչ չէ
Բժշկական օգնություն
Անմիջապես շտապ օգնություն հրավիրեք, եթե նկատեք, որ երեխան ունի վերր նշված վտանգավոր ախտանիշներից որևէ մեկը։ Եթե կասկածում եք. թե կարմրախտ է, շտապ դիմեք բժշկի, բայց երեխային պոլիկլինիկա մի՛ տարեք, նա կարող է այդ մանրէներով վարակել հղի կանանց։
Ի՞նչ կարելի է անել
1. Չափեք երեխայի ջերմությունր օրական ամենաքիչր 2-3 անգամ և, եթե բարձր լինի. տվեք պարացետամոլի օշարակ։
2. Հետևեք, որ երեխան հնարավորին չափ շատ հեղուկ խմի, հատկապես, երբ նա բարձր ջերմություն ունի։
Ի՞նչ կարող է անել բժիշկր
Բժիշկը կհաստատի, որ երեխան հիվանդ է կարմրախտով, սակայն դրա բուժման համար հատուկ բժշկական միջոցներ չկան։
Կարմրախտը եվ հղիությունը
Քանի դեռ երեխան վարակիչ է, պետք չէ. որ նա շփվի հղի կանանց հետ։ Թեև կարմրախտը թեթև հիվանդություն է, բայց հղի կանանց օրգանիզմում կարող է պտղի զարգացման խախտումներ առաջացնել։
Կարմրուկ
Կարմրուկը շատ վարակիչ հիվանդություն է։ Ախտանշաններր՝ ցանր, ջերմությունն ու հազը ի հայտ են գալիս վարակվելուց 1-2 շաբաթ հետո։ Երեխաներր կարմրուկը վատ են տանում, ուստի բարձր ջերմության դեպքում լավ կլինի պահպանել անկողնային ռեժիմ։ Հազվադեպ պատահում են նաև բարդություններ, օրինակ՝ թոքաբորբ, օտիտ (միջին ականջի բորբոքում)։
Ախտանիշները՝
1-2-րդ օր
- Հարբուխ,
- չոր հազ,
- կարմիր, արցունքոտվող աչքեր։
3-րդ օր
- Ջերմաստիճաճի թեթև իջեցում,
- հազը շարուճակվում է,
4-5-րդ օր
- Ջերմաստիճանը նորից բարձրաճում է, երբեմն մինչև 40°°C
- ճակատի և ականջների ետևում հայտնվում են կարմիր, անփայչ ուռուցիկ բշտիկներ, որոնք հետագայում տարածվում են դեմքի և մարմնի վրա։
6-7-րդ օր
- Ցանը պակասում է։
9-րդ օր
- Երեխան արդեն վարակիչ չէ։
Բժշկական օգնություն
Անմիջապես շտապ օգնություն կանչեք, եթե երեխան ունի «Վարակիչ հիվանդություններ>> խորագրի տակ նշված վտանգավոր ախտանիշներից որևէ մեկր։ Շտապ բժշկի դիմեք, եթե ձեզ թվում է, թե երեխան հիվանդ է կարմրուկով։
Կրկին դիմեք բժշկին, եթե՝
- ցանի հայտնվեչուց 3 օր հետո բարելավում չկա,
- հանկարծ բարձրացել է ջերմությունը,
- ժամանակավոր բարելավումից հետո երեխայի վիճակը նորից վատանամ է,
- ցավում են ականջները,
- շնչառությունը դժվարացել և դարձել է աղմկոտ։
Ի՞նչ կարելի է անել
1. Ամենաքիչը օրական 2 անգամ չափեք երեխայի ջերմությունր, իսկ 4-5-րդ օրը, երբ հիվանդությունը հասնում է ամենաբարդ վիճակին, ջերմությունը չափեք օրական մի քանի անգամ՝ 5-6 ժամ րնդմիջումներով։
2. Երեխայի համար ստեղծեք հարմարավետ պայմաններ։ Ջերմությունն իջեցրեք պարացետամոլի միջոցով։
3. Երեխան հաճախակի պետք է հեղուկներ ընդունի, հատկապես, երբ ջերմությունր բարձր է։
4. Եթե երեխայի աչքերը ցավում են, լվացեք մուգ թեյի մեջ թրջված բամբակով։ Եթե ուժեղ լույսը անհանգստացնում է երեխային, սենյակը կարելի է մթնեցնել։
Ի՞նչ կարող է անել բժիշկը
Կարմրուկի դեմ հատուկ դեղամիջոցներ չկան։ Բժիշկը միայն կհաստատի ախաորոշումր և, հավանաբար, կհետևի երեխային, մինչև նրա առողջանալը։ Բժշկական օգնությունր պետք կգա բարդացումների դեպքում։
Ջրծաղիկ
Այս շատ վարակիչ հիվանդությունը ուղեկցվում է ցանով, որն արտահայտվում է քոր առաջացնող պզուկների տեսքով։ Երեխայի զգացողությունր կարող է այնքան էլ վատ չլինել, բայց երբ ցանը շատ է, շատ էլ քոր է գափս։ Հիվանդության ախտանիշները ի հայտ են գալիս վարակվելուց 2-3 շաբաթ հետո։ Հասուն տարիքում ջրծաղիկի վիրուսը առաջացնում է գոտևորող որքին հիվանդությունը, և երեխան կարող է վարակվել այդպիսի հիվանդից։
Ախտանիշները՝
1-5-րդ օր
- Դեմքի, իսկ հետո նաև ամբողջ մարմնի վրա, հայտնվում են քոր առաջացնող կարմիր պզուկներ, որոնց կենտրոններում երևում են ջրային բշտիկներ
- բշտիկները պղտոր են դաոնում
- ջերմությունը մի փոքր բարձրանում է:
5-9-րդ օր
- Բշտիկները պայթում են,
- պայթած բշտիկնեըի տեղեըը կեդևակալում են, իսկ կեղեները մի քանի օր անց թափվում են։
10-րդ օր
-Եըեխայի վիճակը բաըելավվում է։
11 -րդ կամ 12-րդ օր
- Երեխան արդեն վարակիչ չէ։
Բժշկական օգնություն
Անմիջապես շտապ օգնություն կանչեք, եթե նկատեք «վարակիչ հիվանդություններ>> խորագրի տակ նշված ախտանիշներից որևէ մեկը։
Շտապ բժշկի դիմեք, եթե ձեզ թվում է, թե երեխան ջրծաղիկով է հիվանդ, կամ՝
- քորը շատ ուժեղ է,
- պզուկների շուրջը կարմրում է ե ուռչում, կամ պզուկները թարախակաչում են, ինչը նշան է այն բանի, որ երկրորդային վարակ է սկսվում։
Ի՞նչ կարելի է անել
1. Չափեք երեխայի ջերմությունը և, եթե այն բարձր լինի, տվեք պարացետամոլի օշարակի համապատասխան բաժին։
2. Թույլ մի տվեք երեխային քորել կամ ճանկռել պզուկները, նա կարող է վարակ մտցնել ճանկռած տեղերր, և առողջանալուց հետո այդ մասերում կարող են հետքեր մնալ։ Կարճ կտրեք երեխայի եղունգներր, հետևեք նրանց մաքրությանր, որպեսզի վարակր չտարածվի։
3. Քորը թեթևացնելու համար զգուշորեն պզուկների վրա քսեք կանաչ ախտահանող հեղուկը։
4. Երեխան պետք է տաք լոգանք ընդունի, դա կօգնի քորի թուլացմանը
5. Եթե պզուկների առաջացրած քորը շատ ուժեղ է, լավ կլինի երեխային հագցնել բամբակյա շապիկ ու վարտիք։
Ի՞նչ կարող լ անել բժիշկը
Բժիշկը կկատարի ախտորոշում և կնշանակի համապատասխան բուժում։
Խոզուկ
Խոզուկը սուր վիրուսային հիվանդություն է, որը ախտահարում է հարականջային թքագեղձերը։ Հիվանդության ախտանիշները ի հայտ են գալիս վարակվելուց 2-4 օր հետո։ Տղաների սեռական հասունության շրջանում խոզուկր առաջացնում է ամորձիների բորբոքում, իսկ աղջիկների մոտ` ձվարանների բորբոքում։
Ախտանիշերը՝
1-ին օր
- Անորոշ ցավ է զգացվում դեմքի մկաններում, ցավ է առաջանամ նաև ծամելիս.
- Ջերմաստինանը բարձրանում է։
2-րդ օր
- Դեմքի մի կողմը այտուցված է և ցավում է,
- բերանը բացելիս ցավում է,
- ջերմությունը բարձր է,
- բկանցքը բորբոքված է ե ցավում է կուլ տալու ժամանակ,
- բերանում չորության զգացողություն կա։
3-րդ օր
- Դեմքի այտուցվածությանը շատանում է, սովորաբար թե մեկ, թե մյուս կողմից
4-6-րդ օր
- Այտուցվածությանը պակասում է, բարելավվամ է ընդհանուր վիճակը։
7-10-րդ օր
- երեխան արդեն վարակիչ չէ։
Բժշկական օգնություն
Անմիջապես շտապօգնություն կանչեք, եթե նկատեք «Վարակիչ հիվանդություններ>> խորագրի տակ նշված վտանգավոր ախտանիշներից որևէ մեկր։ Շտապ բժշկի դիմեք, եթե կասկածեք, որ երեխան հիվանդացել է խոզուկով, ինչպես նաև որովայնում ուժեղ ցավեր ունի կամ եթե կարմրել է ամորձապարկը։
Ի՞նչ կարելի է անել
1. Եթե երեխան գանգատվում է ցավից, կամ նրա դեմքր ուռել է. զգուշորեն շոշափեք նրա պարանոցի գեղձերը։
2. Չափեք երեխայի ջերմությունր և, եթե բարձր լինի. տվեք պարացետամոլի օշարակ։
3. Երեխային հաճախակի տվեք սառր հեղուկներ, բայց խոսափեք թթու ըմպելիքից, նույնիսկ թթու մրգահյութերից։ Եթե բերանը բաց անելը երեխային ցավ է պատճառում, թող խմի ձողիկով։ Համբերատար եղեք ծծկեր երեխային կերակրելիս։ Նրա համար ծծելր շատ դժվար է. առանձին դեպքերում կուրծքը կթեք։
4. Եթե կուլ տալու ժամանակ ցավը ուժեղ է. տվեք ջրալի կամ ոչ շատ խիտ ապուրներ և պաղպաղակ։
5. Տաք ջեռակը փաթաթեք սրբիչով, և թող երեխան պառկի՝ այտը դնելով նրա վրա. դա կթեթևացնի այտուցվածությունը։ Ջեռակ մի դրեք շատ փոքր երեխային, որը չի կարող իրենից հեռացնել այն, եթե շատ տաք լինի. տաքացրեք մի փավւուկ սրբիչ և պահեք երեխայի դեմքի մոտ։
Ի՞նչ կարող է անել բժիշկը
Բժիշկը կհաստատի, որ երեխան հիվանդ է խոզուկով։ Բուժման բժշկական միջոցներ չկան, բայց, եթե բարդություններ առաջանան, բժիշկը միջոցներ կձեռնարկի։
Կապույտ հազ
Կապույտ հազը մանկական ամենալուրջ հիվանդություններից է. ուղեկցվում է հազի ջղաձգական նոպաներով։ Մեկուսացրեք հիվանդին այն երեխաներից, որոնք պատվաստում չեն ստացել, որովհետև այս հիվանդությունը շատ վարակիչ է։ Պատվաստում ստացած երեխաները այն թեթև են տանում։ Կապույտ հազից հետո հնարավոր բարդացումներն են բրոնխիտը և թոքաբորբը։
Ախտանիշները՝
1-ին շաբաթ
- Սովորական հազ ե մրսածաթյան նշաններ,
- բարձր ջերմություն։
2-րդ շաբաթ
- Մոտ մեկ րոպե տևող հազի հաճախակի նոպաներ, որոնցից հետո երեխան, դժվարությամբ է վերականգնում շնչաոությունը,
- հնարավոր է, որ մեկ ու կես տարեկան երեխան ինքր կարողանա հաղթահարել շնչառության դժվարությունները ինչը ուղեկցվում է ոռնոցի նմանվող ձայնով,
- փսխում հազի նոպայից հետո։
3-1 Օ-րդ շաբաթ
- Հազն անցնում է, բայց մրսելու դեպքում կարող է կրկնվել
- 3-1 Օ-րդ շաբաթից հետո երեխան արդեն վարակիչ չէ։
ԲԺշկական օգնություն
Շտապ դիմեք բժշկի, եթե կասկածում եք, թե երեխան հիվանդ է կապույտ հազով։
Վտանգավոր ախտանիշներ
Անմիջապես շտապ օգնություն կանչեք, եթե հազի նոպայի ժամանակ երեխան կապտել է։
Նորածնի խնամքը
Նորածինների համար կապույտ հազր վտանգավոր է, որովհետև նրանք հազից հետո ոչ միշտ են կարողանում վերականգնել շնչառությունը։ Փոքրիկր չափազանց հոգատար խնամքի կարիք ունի, գուցե նույնիսկ պետք լինի հիվանդանոց տեղափոխել: Կերակրումր կբարդանա հաճախակի փսխումների պատճառով, ուստի հրաժարվեք կերակրման սովորական ռեժիմից և կերակրեք կրծքով կամ շշով, հենց որ հազից կամ փսխումից հետո նա հանգստանա։
Հազի նոպաները
Հազի նոպան սկսվելիս փոքրիկին փորի վրա պառկեցրեք մահճակալի մեջ՝ նախապես մի քիչ բարձրացնելով ներքնակի ծայրը, կամ նստեցրեք ձեր ծնկներին՝ դեմքով դեպի ներքև։ Եղեք երեխայի կողքին, մինչև հազը դադարի, և նա սկսի հանգիստ շնչել։ Հազի կամ փսխման նոպաներից հետո, ձեր կրծքին սեղմելով, հանգստացրեք երեխային։
Ի՞նչ կարելի է անել
1. Նոպաների ժամանակ երեխայի մոտ եղեք, որովհետև երեխայի ինքնազգացողությունը կարող է շատ վատանալ։ Նստեցրեք նրան ձեր ծնկներին՝ թեթևակիորեն առաջ թեքելով։ Թասը մոտեցրեք, որ նա կարողանա թքել խորխը կամ փսխել, երբ ուզենա։ Խնամքով լվացեք թասը, որպեսզի նրա միջոցով վարակը չտարածվի։
2. Եթե հազն ու փսխումր առաջանում են ուտելուց հետո, երեխային կերակրեք քիչ-քիչ, բայց հաճախակի, ավելի լավ կլինի՝ նոպայից անմիջապես հետո։
3. Աշխատեք զվարճացնել, որևէ բանով զբաղեցնել երեխային, հազի նոպաներր ավելի հազվադեպ կդառնան։ Սակայն չափազանց գրգռվելն ու հոգնելը կարող են նոր նոպայի պատնառ դառնալ։
4. Քնեք երեխայի հետ նույն սենյակում, որպեսզի եթե գիշերը հազը սկսվի, նրա մոտ լինեք։
5. Մի թույլատրեք, որ երեխայի մոտ ծխեն, նրան հազի դեմ ոչ մի՛ դեղ մի տվեք։
Ի՞նչ կարող է անել բժիշկը
Բժիշկը կարող է նշանակել հազը թեթևացնող միջոց և հակաբիոտիկ։ Հակաբիոտիկը չի բուժում հազը, բայց կարող է թուլացնել այն և փոքրացնել ուրիշ երեխաների՝ կապույտ հազով վարակվելու վտանգը։ Դա շատ կարևոր է, երբ տանը ծծկեր երեխա կա, որր կարող է վարակվել քույրիկից կամ եղբորից։ Հակաբիոտիկները, սակայն, արդյունավետ են միայն հիվանդության սկզբում։
Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am