Ուտելիս երեխային ուժեղ ցավ է պատճառում բերանում առաջացած ցանկացած բորբոքում։ Կաթնասնկախտը մանկական ամենատարածված վարակիչ հիվանդությունն է։ Մեկ տարեկանից մեծ երեխաներր հիվանդանում են հերպեսով, այն՝ շրթների վրա և բերանի շուրջը մրսածության հետևանքով առաջացող բորբոքումների տեսք ունի։

Ինչպե՞ս օգնել, եթե երեխայի բերանում բորբոքումներ կան

Եթե երեխան գանգատվում է բերանի ցավերից, աշխատեք այնպես անել, որ կերակրի ընդունումը հնարավորին չափ քիչ ցավ պատճառի։ Տաք կերակուրը ավելի լավ է հովացնել, այդ դեպքում ցավը ավելի թեթև կլինի։ Երեխային հովացած ըմպելիք տվեք։ Եթե նա ուտելուց և խմելուց հրաժարվում է, օգտվեք հետևյալ խորհրդից՝

- երեխան թող խմի քթամաս ունեցող բաժակով, դա ավելի քիչ ցավ կպատճաոի, քան սովորական բաժակով խմելը։

Կաթնասնկախտ

Կաթնասնկախտը վարակիչ հիվանդություն է. որի հարուցիչը բերանի լորձաթաղանթում և մարսողական համակարգում գոյատևող սնկիկն է։ Սովորաբար սնկիկի աճը կարգավորվում է բակտերիաների կողմից, բայց երբ անվերահսկելի է դառնում, բերանի մեջ երևան են գալիս փառ և բորբոքում։
Երբեմն աղիքներից ընկնելով մաշկի վրա՝ սնկիկը հետանցքի շուրջը բորբոքում է առաջացնում։ Կաթնասնկախտը վտանգավոր հիվանդություն չէ և թեև հեշտությամբ բուժվում է. բայց տնական միջոցները հաճախ անարդյունավետ են։

Ախտանիշները՝

- Երեխան հրաժարվում է ուտելիքից բերանում ցավ զգալու պատճառով,

- այտերի ներքին մակերեսին, քիմքի և լեզվի վրա մուգ, դեղին փառ է գոյանում, որը հեռացնելը շատ դժվար է,

- փոքրիկների հետանցքի շուրջը առաջանում է ցան, որը շփաբորբ է հիշեցնում։

Բժշկական օգնություն

Շտապ դիմեք բժշկի, եթե ձեզ թվում է, թե երեխան տառապում է կաթնասնկախտով։

Ի՞նչ կարելի է անել

1. Մաքուր անձեռոցիկով զգուշորեն մաքրեք բերանի փառր։ Եթե չի մաքրվում, ուրեմն, ամենայն հավանականությամբ, կաթնասնկախտ է։ Շատ ուժեղ մի՛ քերեք, որովհետև պոկված փառի տակ ցավոտ, արյունահոս խոց կառաջանա։

2. Երեխային տվեք այնպիսի ուտելիք, որր ծամել պետք չէ։ Եթե երեխան կերակրվում է արհեստական սնուցմամբ, նրա համար փափուկ ծծակ գնեցեք և հաճախակի ախտահանեք այն։

3. Եթե երեխային կրծքով եք կերակրում, հատուկ ուշադրություն դարձրեք կրծքապտուկների հիգիենային, որպեսզի կանխեք նրանց վարակումը։ Յուրաքանչյուր կերակրումից հետո կուրծքը լվացեք տաք ջրով, առանց օճառի։ Եթե կրծքապտուկների վրա կամ նրանց շուրջը սպիտակ բծեր են հայտնվում, և ցավ եք զգում, ապա դիմեցեք բժշկի։

Ի՞նչ կարող է անել բժիշկը

Բժիշկը կարող է փոքրիկին այնպիսի դեղ նշանակել, որը կաթեցնում են բերանի մեջ՝ ուտելուց անմիջապես առաջ։ Եթե երեխային կրծքով եք կերակրում, բժիշկը կստուգի, թե վարակված չե՞ն ձեր կրծքապտուկները։

Ըմպանի վարակներ

Երեխաների կոկորդի ցավը հաճախ ուղեկցում է այլ հիվանդություններին, մասնավորապես, մրսածությանր և գրիպին։ Որպես կանոն, թեթև ցավը մի քանի օրից անցնում է, սակայն, եթե հիվանդությունը ծանր ձևով է ընթանում, հատկապես, եթե բորբոքվում են նշագեղձերը, ջերմությունը բարձրանում է, և այնպիսի սուր ցավեր են առաջանում, որ երեխան կուլ տալ չի կարողանում։

Բժշկական օգնություն

Շտապ դիմեք բժշկի, եթե՝

- երեխայի կոկորդը այնպես է բորբոքվել, որ կուլ տալը ցավ է պատճառում,

- երեխան ընդհանուր տկարություն ունի, ջերմություն և ցան,

- նշագեղները բորբոքված են,

- դիֆտերիայի դեմ պատվաստում կատարված չէ։

Ըմպանի բորբոքում

Սուր վարակ է, որն առաջացնում է կոկորդի կարմրություն և ցավ։ Կարող է մրսածության կամ գրիպի նշան լինել, կարող է լինել նաև կարմրախտի կամ խոզուկի ախտանիշ ներից մեկր։ Այդպիսի հիվանդությամբ տառապող երեխաները ունենում են նաև ականջի ցավ։

Ախտանիշները՝

- Երեխան տհաճությամբ է ուտում, որովհետև կուլ տալիս ըմպանը ցավում է,

- կոկորդը կարմիր է և բորբոքված,

- ականջները ցավում եև.

- ջերմությունը մի քիչ բարձր է,

- գեդձերը ուոած են,

Ի՞նչ կարելի է անել

1. Թող երեխան շրջվի դեպի լույսը, և դուք ուշադիր նայեք ըմպանի հետին պատին։ Եթե բորբոքված լինի, դուք կտեսնեք կարմրություն և դեղին բծեր։

2. Զգուշությամբ շոշափելով ստորին ծնոտը և պարանոցդը երկու կողմից՝ պարզեք, թե չե՞ն ուռել գեղձերր։

3. Եթե կուլ տալր երեխային ցավ է պատճառում, ապա րմպելիք և ջրալի սնունդ ավելի շատ տվեք։

4. Չափեք ջերմությունը, և, եթե բարձր լինի, երեխային տվեք տարիքին համապատասխան չափով պարացետամոլի օշարակ։

Ի՞նչ կարող է անել բժիշկը

Որպես կանոն, ըմպանի թեթև բորբոքման դեպքում բուժում պետք չէ, բայց եթե բժիշկը վարակիչ հիվանդություն կասկածի, կարող է համապատասխան բուժում նշանակել։

Տոնզիլիտ (անգինա)

Տոնզիլիտր նշագեղձերի բորբոքում է։ Նշագեղձերր երկու գեղձեր են րմպանի հետին կողմնային պատերի վրա։ Նրանք «որսում ենե վարակր և կանխում նրա տարածումը։

Ախտանիշները՝

- Կոկորդի շատ ուժեղ ցավ,

- կարմիր ե մեծացած նշագեղձեր երբեմն դեղնավուն փառով կամ կետերով ծածկված,

- 38°-ից բարձր ջերմություն,

- մեծացած ավշային հանգույցներ։

Ի՞նչ կարելի է անել

1. Նայեք նշագեղձերին և շոշափեք պարանոցի գեղձերը։ Տոնզիլիտի ժամանակ նշագեղձերր կարմիր ու մեծացած են լինում և ունենում են դեղնավուն կետեր։

2. Չափեցեք երեխայի ջերմությունը և անհրաժեշտության դեպքում նրան պարացետամոլի օշարակ տվեք։

3. Ստիպեք, որ երեխան շատ խմի, մանավանդ եթե բարձր ջերմություն ունի։ Առաջարկեք ըմպելիք և ջրալի կերակուր։

Ի՞նչ կարող է անել բժիշկը

Բժիշկը կզննի երեխայի կոկորդը և ախտահանված վիրախծուծով քսուք կվերցնի։ Նա հակաբիոտիկ կնշանակի, որպեսզի վարակը արագորեն ճնշվի։ Նշագեղձերի տևական բորբոքումները հաճախ հոդերի, սրտի և երիկամների հիվանդության պատճառ են դառնում։ Այդ դեպքերում բժիշկր կարող է խորհուրդ տալ հեռացնել նշագեղձերը։

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am