Հիվանդ երեխան ոչ միայն ուշադիր խնամքի կարիք ունի, այլև դառնում է դյուրագրգիռ ու քմահաճ։ Շատ երեխաներ այդ օրերին ավելի շատ փաղաքշանք, ջերմություն ու կարեկցանք են պահանջում։ Ծծկեր փոքրիկն ամբողջ օրր պետք է լինի մոր ուշադրության կենտրոնում, նրան կարելի է ձեռնասայլակում պառկեցնել, ավելի մեծ տարիքի երեխային՝ տեղափոխել հյուրասենյակ։ Հիվանդ երեխային պետք է տեղափոխել ծնողների ննջարան, որ մայրը կողքին լինի հարկ եղած դեպքում։ Հայրն էլ կարող է գիշերր հսկել փոքրիկին։ Շատ երեխաներ հիվանդ ժամանակ սրտխառնոց են ունենում, հարկավոր է թաս ունենալ սենյակում։ Որպես օրենք, փսխումները, սրտխառնոցը դեռ հիվանդություն չեն, քանի որ երբեմն դրանց պատճառր հիվանդությունը չէ. այլ նյարդային գրգռվածությունը։ Ուրիշ բան, երբ փսխումները հաճախակի են, ուժեղ և առաջացնում են օրգանիզմի ջրազրկում, կարող են շատ վտանգավոր հիվանդության ախտանիշներ լինել։

Սնունդ եվ ըմպելիք

Հիվանդ երեխան սովորաբար ախորժակ չի ունենում։ Դա բնական է, քանի որ երեխան քիչ է շարժվում, ուրեմն քիչ է էներգիա ծախսում։ Պետք չէ անհանգստանալ, եթե երեխան քիչ ու դժկամորեն ուտի, դա սարսափելի չէ։ Պետք է նրան սիրած կերակուրները, համով բաներ առաջարկել, թող նա ուտի այնքան, որքան ուզում է։ Առողջանալուց հետո երեխայի ախորժակր կվերականգնվի։ Ծծկեր փոքրիկին հիվանդության ժամանակ պետք է քիչ-քիչ. սակայն հաճախակի կերակրել: Երեխայի հետ պետք է համբերատար լինել. հիվանդ փոքրիկր հոգատարության կարիք ունի։ Հիվանդ երեխայի համար րմպելիքը սննդից կարևոր է, պետք է հոգալ, որ հիվանդ երեխան ավելի շատ խմի, քան թե ուտի։ Միջին հաշվով նա օրական պետք է խմի 1,5 լիտր հեղուկ, մանավանդ եթե բարձր ջերմություն, սրտխառնոց ու լուծ ունի։ Չի կարելի թույլ տալ, որ օրգանիզմր ջրազրկվի։

Ինչպե՞ս համոզել երեխային խմել

Եթե երեխան, հորդորներին հակառակ, քիչ է հեղուկ խմում, պետք է ջանալ, որ ըմպելիքներր ախորժաբեր ու գայթակղիչ լինեն։ Դրա համար շատ միջոցներ կան։
Գավաթներ։ Պետք է առաջարկել խմել խաղալիք գավաթից կամ ձվի համար նախատեսված րմպանակից։ Քիչ-քիչ, բայց շուտ-շուտ։

Սրտխառնոց եվ փսխում

1. Փսխման ժամանակ մայրր երեխային նստեցնում է ծնկներին, սիրտ տալիս, հանգստացնում։ Թասիկը պետք է կողքը դնել, որ կռանալը հարմար լինի։ Մայրր մի ձեռքով բռնում է երեխայի գլուխր, մյուսը դնում նրա փորին՝ կրծքավանդակի տակ։

2. Երբ նոպան վերջանում է, մայրր թաց շորով շփում է երեխայի դեմքը, շուրթերը: Հետո փոքրիկին պետք է մի քիչ հեղուկ խմեցնել, որպեսզի տհաճ համն ու հոտը վերանան։

3. Փսխման նոպայից հետո երեխան պետք է պառկի, կարող է նույնիսկ քնել ուզենա։ Նրա կողքին պետք է դնել մաքրած թասը, նոպան կարող է կրկնվել։

Հարմարություն եվ զվարճալիք

Անկողնային ռեժիմ հարկավո՞ր է

Հիվանդ երեխային պառկել ստիպելու հարկ չկա. նա ինքն էլ վատառողջ լինելիս գերադասում է անկողնում մնալ։ Եթե նա վեր կենալ է ուզում, հարկավոր է տաք հագցնել, համոզվել, որ սենյակում միջանցուկ քամի չկա։ Ցերեկը նա հավանաբար պառկելու, քնելու ցանկություն կունենա։ Եթե նա չի ուզում մենակ մնալ, պետք է նրան բազմոցի վրա հարմար տեղավորել հյուրասենյակում կամ ուրիշ տեղ մոր կողքին։ Այդ դեպքում երեխան չի տխրի ու իրեն րնտանիքից կտրված չի զգա։

Ինչպե՞ս զվարճացնել հիվանդ երեխային

Պետք է ջանալ հիվանդ երեխային զբաղեցնել, որպեսզի նա չտխրի, բայց պետք է հաշվի առնել, որ հիվանդ ժամանակ նա կարծես փոքրանում է։ Նա անուշադիր կլինի, քիչ տրամադրված խաղի կամ այլ զբաղմունքի, որոնք ուշադրություն ու կենտրոնացում են պահանջում։ Եթե ծնողներն ուզում են երեխային անակնկալ մատուցել, չպետք է հրապուրվեն «ավելի մեծե խաղափքներով։ Ծծկեր փոքրիկին կուրախացնեն մահճակալի վրա կախված նոր խաղալիքդ կամ անծանոթ չխկչխկանը։ Ավելի մեծ երեխաներին հարմար են հանգիստ զբաղմունքներր՝ խորանարդիկնեը, պարզագույն նկար-հանելուկնեը. մատիտով, կավիճով նկարել, գեղադիտակ, պլաստիլինով ծեփակերտել։ Որպեսզի անկողինը, ծածկոցը չներկվի, պետք է սրբիչ փռել։

Մրաածություն եվ գրիպ

Բոլոր երեխաներն էլ ժամանակ առ ժամանակ հիվանդանում են մրսածությամբ, որր արտահայտվում է շնչուղիների սուր բորբոքումով։ Երբ երեխան առնչվում է ուրիշ երեխաների հետ, այդ վարակիչ հիվանդություններով հիվանդանալը, հավանաբար, դառնում է անխուսափելի, հաճախակի։ Տարիքի հետ երեխան որոշ վարակների նկատմամբ վարակի անընկալունություն (իմունիտետ) է ձեռք բերում։

Բժշկական օգնություն

Շտապ պետք է բժիշկ կանչել, եթե մեկ տարեկանից փոքր երեխան վատառողջ տեսք ունի, թախծոտ է, կամ ակնհայտ են հետևյալ ախտանիշները՝

- 39 աստիճանից բարձր ջերմություն։

- Շնչառությունը սուլող է, հաճախակի կամ դժվարին։

- Կոկորդը բորբոքված է, կուլ տալիս ցավ է զգում, ունի ականջի ցավ։

- Ուժեղ հազ։

- 3 օր անց դրությանը չի լավանամ։

Ինչպե՞ս մաքրել երեխայի քիթը

Եթե երեխան հիվանդ է հարբուխով, պետք է նրա քիթր զգուշորեն չորացնել անձեռոցիկով, քանի որ հաճախակի մաքրելուց քթանցքր բորբոքվում է։ Անձեռոցիկը անմիջապես պետք է թափել։

Մրսածություն

Մրսածությունր՝ ամենատարածված հիվանդություններից մեկը, վարակ է, որ ախտահարում է քիթ-կոկորդի լորձաթաղանթը։ Երբ երեխան հիվանդ է այս հիվանդությամբ, չի նշանակում, թե նա թեթև հագած լինելու կամ ոտքերը թրջելու պատճառով մրսել է։ Ճիշտ է, հիվանդության ընթացքը թեթև է, սակայն լուրջ բուժում է պետք, քանի որ կարող է ծանր հետևանքներ ունենալ՝ թոքերի և ականջների բորբոքում։ Եթե մրսածությանր զուգահեռ նաև ցան կա, հնարավոր է, որ երեխան հիվանդացել է կարմրախտով կամ կարմրուկով։

Ախտանիշները՝

- Հարբուխ կամ խցանված քիթ, փռշտոց։

- Բարձր ջերմություն։

- Բորբոքված կոկորդ։

- Հազ։

Ի՞նչ կարող է անել բժիշկը

Եթե հարբուխի պատճառով երեխան դժվարանում է ծծել կուրծքր կամ շիշը, բժիշկը կնշանակի կաթիլներ, որոնք կերակրելուց անմիջապես առաջ պետք է կաթեցնել երեխայի քիթը։

Ի՞նչ կարելի է անել

1. Չափել երեխայի ջերմությունը, եթե բարձր է, երեխային հարկավոր է տալ պարացետամոլի օշարակ։ Պետք է հետևել, որ երեխան շատ խմի, բայց ստիպողաբար չպետք է կերակրել, եթե ուտել չի ուզում։ Գիշերր հեշտ կքնի, եթե քնելուց առաջ հեղուկ խմի։

2. Քթի տակ և ռունգերի շուրջը պետք է ցինկ պարունակող պաշտպանական կրեմ, գերչակի յուղ կամ ձեթ քսել, եթե այդ տեղերի մաշկը հարբուխից, շատ մաքրելուց կարմրել է կամ գրգռվել։

3. Մրսած երեխան ավելի հեշտ կշնչի, երբ նրա գլուխը մի քիչ բարձր է։ Դրա համար նրա բարձի տակ պետք է փոքրիկ բարձ կամ սրբիչ դնել, երեխային այնպես պառկեցնել, որ գլուխր, կուրծքը մի քիչ բարձր լինեն։

4. Երեխայի սենյակր պետք է տաք լինի, բայց պետք է հետևել, որ օդը շատ չոր չլինի, քանի որ շատ չոր օդր շնչելր դժվար է։ Պետք է խոնավացուցիչ օգտագործել կամ տաքացուցիչի վրա թաց սրբիչ գցել, դա էլ կխոնավացնի օդը։

Գրիպ

Գրիպը շատ վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է բազմաթիվ հարուցիչներից։ Գրիպի համաճարակը 2-3 տարին մեկ անգամ տարածվում է աշխարհով մեկ՝ ի հայտ բերելով նորանոր մանրէներ, որոնց նկատմամբ մարդիկ իմունիտետ չունեն։ Եթե երեխան վարակվել է գրիպով, 2-3 օրից ի հայտ կգան առաջին ախտանիշներր։ Հնարավոր է, որ այդ ժամանակի մի մասը նա ստիպված լինի անկողնում պառկել, իսկ ջերմությունն իջնելուց հետո մի քանի օր թուլություն կունենա։

Ախտանիշները

- Բարձր ջերմություն:

- Մարմնի բութ ցավ։

- Դող։

- Հազ։

- Գլխացավ։

- Կոկորդի բորբոքում։

Ի՞նչ կարելի է անել

Չափել ջերմությունը ու երեխային, եթե պետք է, պարացետամոփ օշարակ տալ։ Պետք է հետևել, որ երեխան, հատկապես բարձր ջերմության դեպքում, շատ հեղուկ խմի, կարելի է եռացրած, սառեցրած ջուր տալ։

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am