Նավասարդյան Մ.Գ., Հովսեփյան Տ.Ա., Ասմարյան Ա.Է., Գրիգորյան Ս.Ռ.
Հայաստանի Հանրապետության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, Երևան, Հայաստան
Ներածություն. ՄԻԱՎ-ի թեստավորման ծառայությունների ընդգրկվածության բարձրացումը հանդիսանում է այն ձգանը, որի կիրառումն ունի առանցքային նշանակություն՝ «90-90-90» հավակնոտ թիրախներին հասնելու համար` մինչ 2020 թ: Պացիենտների ՄԻԱՎ-ի կարգավիճակի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը և ախտորոշման կատարելագործումը հանդիսանում են կարևորագույն խնդիրներն այս ոլորտում: 2017 թ. վերջի դրությամբ՝ Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միայն 68% -ը գիտեր խնդրի մասին: ՄԻԱՎ-ի թեստավորման մատչելիության բարձրացումն այս խնդրի լուծման ճանապարհներից մեկն է: Այս նպատակով Հայաստանում լայնորեն կիրառվում են (ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում) Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված երկու շարժական կլինիկայի հնարավորությունները:
Հետազոտության նպատակ. շարժական կլինիկաների հնարավորություններն օգտագործվում են ոչ միայն անվճար հիմունքներով ՄԻԱՎ-ի և մի շարք այլ վարակների թեստավորման համար, կամավորության և գաղտնիության սկզբունքների պահպանմամբ, այլ նաև որոշակի հիվանդությունների հետազոտման համար՝ ապահովելով առողջապահական ծառայությունների հասանելիությունը ՄԻԱՎ-ի համար առավել խոցելի բնակչության խմբի՝ աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների համար, Հայաստանի տարբեր գյուղերում և համայնքներում:
Հետազոտության նյութը ու մեթոդները. շարժական կլինիկայի սարքավորումներով հագեցվածությունը հնարավորություն է տալիս ՄԻԱՎ վարակի հետ կապված ծառայություններ մատուցել՝ ընդհանուր բժշկական ծառայությունների փաթեթի շրջանակներում: Այս ծառայությունները ներառում են ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ B, C- ի և սիֆիլիսի արագ թեստավորումը, ինչպես նաև ուլտրաձայնային հետազոտությունը (ՈւՁՀ): Տվյալ ուսումնասիրության մեջ ներկայացված են շարժական կլինիկաների հնարավորությունները բժշկական ծառայություններ մատուցելու համար, մասնավորապես ուլտրաձայնային հետազոտությունը՝ մի շարք հիվանդությունների վաղ ախտորոշման նպատակով:
Արդյունքներ. 2014-2017 թթ. ընկած ժամանակահատվածում 8266 միգրանտները, նրանց ընտանիքների անդամները և համայնքի ներկայացուցիչները հետազոտվել են ՄԻԱՎ-ի, հեպատիտներ B, C, սիֆիլիսի հայտնաբերման նպատակով: «ՄԻԱՎ-ի վարակ» ախտորոշվել է հետազոտված 13 անձի մոտ, ովքեր ՁԻԱՀ-ի կենտրոնում դիսպանսեր հսկողության տակ են հայտնվել, այնուհետև նրանց տրամադրվել է բուժում, խնամք և աջակցություն: Հեպատիտ C- ի 64 դրական արդյունք է գրանցվել, հեպատիտ B-ի `61, սիֆիլիսի` 11 դեպք: Պացիենտներին տրամադրվել է բժշկական խորհրդատվություն, և նրանք ուղղորդվել են հետագա մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար: Ընդհանուր առմամբ կատարվել է 7,145 ուլտրաձայնային հետազոտություն, ներառյալ 1,647՝ վահանաձև գեղձի, 3,125՝ որովայնի օրգանների և 1,955՝ փոքր կոնքի օրգանների:
4,504 տարբեր փոփոխություններ են հայտնաբերվել: Նորագոյացությունների 20 դեպք է հայտնաբերվել, այդ թվում.3՝ վահանաձև գեղձի, 5՝ լյարդի, 2՝ փայծախի, 4՝ երիկամների, 6՝ կանանց մոտ փոքր կոնքի օրգանների:
Բացահայտվել են տղամարդկանց շագանակագեղձի ադենոմայի 52 դեպք: Լյարդի ցիրոզի պատկեր է դիտվել 35 պացիենտների մոտ: Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտման ժամանակ ամենատարածված խնդիրներից են եղել տարածուն և հանգուցավոր զոբը (715 դեպք) և աուտոիմուն թիրեոիդիտը (154 դեպք): Որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտման դեպքում առավել հաճախ նկատվել են հեպատոմեգալիա և լիպոդիստրոֆիա՝ 805 դեպք, լեղաքարային հիվանդության և խոլեցիստիտի սոնոգրաֆիկ նշաններ են դիտարկվել 413 դեպքում: Կանանց փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտության ժամանակ ամենատարածված խնդիրներն են եղել արգանդի միոման 158 դեպքում, ձվարանների կիստան՝ 118 դեպք, տղամարդկանց մոտ ավելի հաճախ՝ շագանակագեղձի բորբոքում է նկատվել՝121 դեպք:
Եզրակացություն. Շարժական կլինիկայի կիրառումը հնարավորություն է ընձեռել ՄԻԱՎ-ի թեստավորումն ավելի մատչելի դարձնել գյուղերում և համայնքներում, որտեղ ՄԻԱՎ վարակի հետ կապված ծառայությունների մատչելիությունը ցածր է: Նշվածի շնորհիվ զգալիորեն ավելացել է ստուգված հիվանդների թիվը, ՄԻԱՎ վարակի հայտնաբերումն ու ախտորոշումը բարելավվել է, բուժման տիրույթն ընդլայնվել է, որն իր հերթին ունի ուղղակի կանխարգելիչ արժեք: Ուլտրաձայնային հետազոտությունը բացի ՄԻԱՎ-ի թեստավորումն անցնելու մոտիվացումից , կարևոր նշանակություն ունի նաև մի շարք ուղեկցող հիվանդություններ բացահայտելու համար, որը թույլ է տալիս ավելի լայն սպեկտրին համեմատաբար ավելի վաղ դիմել առողջապահական ծառայությունների ստացման համար :