Պլաստիկ վիրաբուժությանը զուգընթաց, այսօր շատ արդիական է նաև ուրվագծային պլաստիկան: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում և ո՞ր խնդիրների շտկման նպատակով է իրականացվում:

Ուրվագծային պլաստիկան կարելի է համարել ժամանակակից էսթետիկ բժշկության կարևորագույն ձեռքբերումներից մեկը: Այն հնարավորություն է ընձեռում հաշված րոպեների ընթացքում, անարյուն շտկել դեմքին առկա կնճիռները, բարելավել մաշկի որակը, վերացնել տարբեր տիպի անհամաչափությունները, ծավալ հաղորդել տարբեր հատվածներին՝ մասնավորապես շուրթերին, այտոսկրերին, շտկել դեմքի օվալը:

Հայտնի է, որ նման էսթետիկ գործողություններ այսօր կատարվում են նաև ոչ այնքան վստահելի կենտրոններում, նույնիսկ գեղեցկության սրահներում:

Ցավոք, Դուք ճիշտ եք նկատել, նման դեպքեր մենք բազմիցս լսել ենք և առնչվել դրանց հետևանքների հետ:

«Դա Վինչի» կլինիկայում, հիմնադրման օրից ի վեր չեն կիրառվել անհայտ ծագման և կասկածելի նյութեր: Ամենը, ինչ օգտագործվում է մեզ մոտ, ձեռք է բերվում միայն պաշտոնական ներկայացուցիչներից:

Վստահ եմ, որ ընթերցողին հետաքրքրում է՝ արդյո՞ք նյութի ազդեցությունից հետո ներարկված հատվածը վերադառնում է նախկին տեսքին:

Այցելուն  «կախված չէ» նյութից. երբ անցնում է նյութի ազդեցությունը, չի առաջանում մաշկի կախվածություն, էսթետիկ այլ խնդիրներ, մաշկը վերադառնում է նախկին տեսքին, ավելին՝ նույնիսկ բարելավվում է որակը:

Այս հարցն իսկապես ակտուալ է, քանի որ մասնավորապես շուրթերի պարագայում, պրակտիկայում շատ հաճախ ենք ունենում դեպքեր, երբ անհրաժեշտ է շտկել անհայտ ծագման նյութերով շուրթերի ծավալի մեծացման տգեղ հետևանքները:

Պետք է հիշել, որ Էսթետիկ միջամտությունների համար կիրառվող սինթետիկ նյութերը շատ հաճախ են առաջացնում անհամաչափություններ, և նախքան միջամտության դիմելը ցանկալի է ճշտել նյութի բաղադրությունը:

Որքա՞ն է պահպանվում ստացված արդյունքը:

Որքան բարձր է օգտագործվող նյութի խտությունը, այնքան երկարաժամկետ է նաև ազդեցությունը. ցածր խտության նյութերի պարագայում՝ 6-8 ամիս, ավելի խիտ նյութերի դեպքում՝ ընդհուպ 2 տարի:

Ե՞րբ կարելի է գնահատել արդյունքը:

Բացի բոտուլոտոքսինից (այն սկսում է ազդել 3 օր անց), մյուս բոլոր միջամտությունների արդյունքները այցելուն տեսնում է անմիջապես պրոցեդուրայից հետո:

Գիտենք, որ էսթետիկ միջամտությունների դեպքում ևս նորաձևությունը թելադրող կարող է լինել: Ներկայում կա՞ն նորաձև, թրենդային միջամտություններ:

Ներկայումս շատ արդիական է այտոսկրերի մոդելավորումը, հատկապես երիտասարդ կանանց շրջանում: Ուրվագծային այս միջամտության համար օգտագործում ենք 2 տեսակի նյութեր՝ կարճաժամկետ և երկարաժամետ: Այսպիսով, եթե այցելուն վստահ է, որ ցանկանում է կատարել այդ փոփոխությունը, ապա միջամտությունը կատարում ենք շատ ավելի խիտ նյութով, հակառակ տարբերակում շտկումը կատարում ենք կարճաժամկետ ազդեցության նյութով:

Բավական հաճախ են դիմում նաև քթի արտաքին տեսքի (ծռվածության, ծայրի դեֆեկտներ) շտկումների համար: Միջամտությունը տևում է մի քանի րոպե, ուղեկցվում է առանց կապտուկների, իսկ արդյունքը տեսանելի է լինում անմիջապես միջամտությունից հետո: Իհարկե, այն քթի պլաստիկ վիրահատության նման հարատև չէ, սակայն երկրորդ կրկնությունից հետո արդյունքը պահպանվում է ավելի երկար:

Ինքս միայն ողջունում եմ ճաշակով արված էսթետիկ փոփոխությունները, եթե անգամ դա նորաձևության թելադրանքով է կատարված:

Ինչպե՞ս է կատարվում խորհրդատվությունը: Հաճա՞խ են հանդիպում դեպքեր, երբ նկատում եք, որ տվյալ էսթետիկ փոփոխությունը բնավ անհրաժեշտ չէ այցելուին:

Բազմաթիվ են դեպքերը, երբ այցելուն սխալ է պատկերացնում իր խնդիրը, օրինակ ցանկանում է հարթել քիթ շրթունքային ծալքերը, սակայն իրականում խնդիրը մաշկի ավելցուկն է: Եվ որպեսզի պացիենտը արդյունքից դժգոհ չմնա, կա՛մ պետք է կատարել 2 գործողություն, կա՛մ ընդհանրապես չկատարել:

Կարծում եմ՝ ընդունելի չէ, երբ բժիշկը, գործողություն կատարելիս, ուսումնասիրում է միայն տվյալ հատվածը: Մեր կլինիկայի բժիշկները և ես անձամբ այցի հենց սկզբում հաճախորդի հետ քննարկում ենք ամբողջ դեմքը, որովհետև երբ շտկվում է մի թերությունը, մյուսը երբեմն դառնում է ավելի նկատելի:

Այսպիսով, խիստ կարևորում եմ այցելուի հետ քննարկումը և պրոցեդուրայի մասին տեղեկատվության տրամադրումը:

 

Ո՞րն է Ձեր աշխատանքային սկզբունքը, և ընդհանուր առմամբ, ո՞րն է տարբերությունը, երբ ուրվագծային պլաստիկա կատարում է պլաստիկ վիրաբույժը:

Այս հարցն ինքս շատ եմ կարևորում: Ամենամեծ առավելությունն այն է, որ պլաստիկ վիրաբույժի կատարած էսթետիկ միջամտություններն ունենում են շատ բնական արդյունք: Առօրյայում շատ ենք հանդիպում կանանց, ովքեր առանձնանում են արհեստական դիմագծերով: Ինքս մշտապես շեշտում եմ, որ անհրաժեշտ է ոչ թե «անջատել» ամբողջ միմիկան, այլ վերացնել կնճիռները և էսթետիկ թերությունները:

Ես, որպես վիրաբույժ, երբեք ու երբեք կողմնակից չեմ վուլգար շուրթերին. անգամ եթե դա այցելուի ցանկությունն է, ստիպված եմ լինում մերժել:

Կարծում եմ՝ յուրաքանչյուր տարիք ունի իր հմայքը: Ոչինչ ավելի գեղեցիկ չի կարող լինել, քան համաչափ և բնական տեսքը:

Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ցանկանում են դիմել ուրվագծային պլաստիկայի, սակայն երկմտում են:

Խորհուրդ կտայի չվախենալ գործողություններից և վստահել բժշկին: Մեր կլինիկայում աշխատում են փորձառու վիրաբույժներ, և երբևէ չենք կատարում անտեղի գործողություն: Այս պարագայում բիզնես շահով առաջնորդվելն, ըստ իս, ընդունելի չէ:

 

Դեմքի վրա կատարվող էսթետիկ միջամտությունների ծավալը

  • Ճակատային և միջհոնքային հատվածի կնճիռներ
  • Աչքերի սագաթաթի շրջանի կնճիռներ,
  • Ակնակապիճի շրջանի ներհրված փոսիկներ
  • Քիթ-շրթունքային շրջանի կնճիռներ
  • Այտոսկրերի մոդելավորում


Հասցե՝ Ամիրյան փող., 4/6 շենք
Հեռ՝ (+374 10) 548 273
( +374 55) 548 273
( +374 96) 548 273
Կայք՝ www.davinciclinic.am
www.setplastic.ru

Բժշկի էջը Doctors.am-ում
Հոդվածի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Հեղ.՝ Ամալյա Գրիգորյան