Թել-Ավիվի համալսարանի աշխատակից Դանիելա Յակուբովիչը հաստատել է, որ սննդի հիմնական ընդունումից առաջ շիճուկային սպիտակուցի կիրառումը պահպանում է արյան մեջ շաքարի հարաբերական ընդունելի մակարդակը նույնիսկ ուտելուց հետո, գրվում է The Hindustan Times պարբերականում:
 
Ավելին՝ սպիտակուցը լավացնում է ինսուլինի հանդեպ օրգանիզմի ռեակցիան: Արդյունավետությունը կարելի է համեմատել ամենաժամանակակից հակադիաբետային դեղորայքի հետ: Շիճուկային սպիտակուցը ստանում են կաթի մեջ պարունակվող կազեինից: Դա պանրի արտադրության կողմնակի մթերքներից է: Հայտնի է, որ կաթի ակտիվ օգտագործումը կապված է երկրորդ տիպի շաքարային դիաբետի և սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ցածր ռիսկի հետ:
 
Կաթնային սպիտակուցը ուժեղացնում է աղիքում գլյուկագոնանման պեպտիդ 1 հորմոն-ի (GLP-1) արտադրությունը, որը խթանում է ինսուլինի սեկրեցիան: Արդյուքում ուտելուց հետո շաքարի մակարդակը շատ ուժեղ չի բարձրանում: Սպիտակուցը փորձարկվել է կառավարելի շաքարային դիաբետով հիվանդ 15 կամավորների վրա: Պարզվել է, որ շաքարի մակարդակը նվազել է 28%-ով ուտելուց հետո 180 րոպեների ընթացքում: Ընդ որում, GLP-1-ի և ինսուլինի պատասխանի ակտիվությունը եղել է սովորականից ավելի բարձր (համապատասխանաբար՝ 141% և 105%-ով): Ընդհանուր առմամբ, ինսուլինի նկատմամբ ռեակցիայի ցուցանիշները բարձրացել են 96%-ով:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Meddaily.ru