2012թ. ԱՄՆ-ում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց ½-ը, իսկ տղամարդկանց 1/3-ը կարծում է, որ իրենց երեխային երբեմն-երբեմն չէր խանգարի «մի լավ քոթակել»: Ոմանք գտնում են, որ ծնողական ջերմությունը և սերը կարող են հարթել մարմնական պատժի հետևանքները: Դա բոլորովին էլ այդպես չէ՝ ըստ CNN-ի:


Գիտնականները պարզել են, որ չարժե երեխայի վրա ձեռք բարձրացնել, քանի որ դա ազդում է նրա ուղեղի վրա: Խոսքը ոչ միայն հոգեբանական, այլև ֆիզիոլոգիական հետևանքների մասին է: 2009 թ. հետազոտողները եկան այն եզրակացության, որ դաժան մարմնական պատիժը անդրադառնում է երեխայի ուղեղի զարգացման վրա:  Դաժան մարմնական պատիժ ասելով, նրանք հասկանում են 1 ամսվա ընթացքում նվազագույնը 1 ծեծ 3 տարվա կտրվածքով՝ գոտու կամ այլ առարկաների կիրառմամբ:

Պարբերաբար պատժի նման միջոցների ենթարկված երեխաների մոտ գլխուղեղի շրջանում առավել քիչ գորշ նյութ է հայտնաբերվել՝ կապված դեպրեսիայի, թմրամոլության և հոգեկան այլ խանգարումների հետ: Բացի այդ, դիտվել է կապ գորշ նյութի և երեխայի IQ-ի միջև: 2010թ. կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ երեքամյա երեխային ամիս 2 անգամ մարմնական պատժի ենթարկելը 5 տարեկանում բարձրացնում է նրա ագրեսիայի մակարդակը: Եթե նման պատիժը կիրառվում է մոր կողմից, ապա առաջանում է կոգնիտիվ ունակությունների նվազեցման ռիսկ: Նման պատիժը երեխաների վրա առավելապես ազդում է 5-9 տարեկան հասակում:

Գիտնականները նշում են, որ որքան շատ է գլխուղեղի գորշ նյութը, այնքան արտահայտված է գործողությունների հետևանքների գնահատման ունակությունը: Երեխայի մարմնական պատժի հետևանքով առաջացած ինքնակառավարման բացակայությունը նրան զրկում է իր վարքի լավացման հնարավորությունից, իսկ ներքին դիրքորոշումն այդպես էլ  կարող է չձևավորվել: Պրոֆեսոր Էլիզաբեթ Գերսհոֆը, ով արդեն 15 տարի  զբաղվում է մարմնական պատիժների ուսումնասիրությամբ, նշում է, որ ոչ մի հետզոտություն ցույց չի տվել, որ ծեծը ինչ-ոչ դրական արդյունքի է հանգեցրել: Ծեծվելիս մեզանից շատերը կանգ կառնեն,  սակայն դժվար թե դա ինչ-որ բան սովորեցնի:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Meddaily.ru