Որպեսզի ծննդաբերությունից հետո օրգանիզմը շուտ վերականգնվի, հարկավոր է հատուկ սննդակարգ պահպանել:

Ծննդաբերությունից հետո հոգնածությունը  փախհատուցվում է դրական էմոցիաներով, որոնք երեխան է առաջացնում: Երեխայի կյանքի առաջին իսկ րոպեներից նրա մասին հոգ տանելու ցանկություն է առաջանում մայրիկի մեջ: Խանգարում է միայն հոգնածությունը: Բացի այդ, կաթն էլ է քիչ:

Անհանգստանալու կարիք չկա: Որոշ ժամանակ անց ամեն ինչ կկարգավորվի: Գործընթացն արագացնելու համար հարկավոր է լավ հանգստանալ և հետևել հետծննդաբերական դիետային:

Հետևեք, որ սնունդը լինի դյուրամարս, հիպոալերգետիկ և դրական ազդի աղեստամոքսային համակարգի վրա:

Ծննդաբերության հաջորդ օրը սովորաբար ուտելու ցանկություն չի լինում: Հարկավոր էլ չէ ստիպողաբար ուտել: Բնությունը ամեն ինչ "կանխատեսել է' և կաթնարտադրությունը բավարար է փոքրիկի համար: Առայժմ ավելի լավ է հանգստանալ և մի լավ քնել:

Երկրորդ օրը հարկավոր է նվազեցնել օգտագործվող հեղուկի քանակը /ոչ ավել, քան 1,5 լիտր/:  Իսկ երբ արդեն կաթ գա, աստիճանաբար  ավելացրեք հեղուկի քանակը: Ըմպելիքներից նախապատվությունը տվեք թարմ կոմպոտներին և ոչ թունդ թեյին:

Երբ վերջապես ախորժակը բացվի, սկսեք հետևել պլանավորված հետծննդաբերական դիետային:

Հարկավոր է սկսել սնվել թեթև կերակրատեսակներով. հնդկաձավարով պյուրե, կեֆիր, յոգուրտ, պինդ պանիր, եփած խնձոր:

Հետևեք, որ մթերքները պարունակեն պահանջվող վիտամիններըՕրգանիզմի համար տվյալ պահին կարևոր են վիտամին C-ն, երկաթը, որոնք էներգիայով կապահովեն օրգանիզմը և կկանխեն ստամոքսի խանգարումները:

Ծննդաբերությունից հետո առաջին երեք շաբաթներին կերակրող մայրերը ցանկալի է, որ խուսափեն թարմ բանջարեղենից, մրգերից և հում կաթից: Բոլոր մթերքները նախընտրելի է ջերմային մշակման ենթարկել:

 Ծննդաբերությունից հետո ճիշտ սնվելը երեխայի առողջության գրավականներից է: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ մայրիկները պահպանեն հատուկ հետծննդաբերական դիետան:

Մի քանի խորհուրդ հետծննդաբերական սննդակարգի մասին

- Նվազագույնի հասցրեք աղի օգտագործումը

-  Հում կաթնաշոռը փոխարինեք դրանով պատրաստված բլիթներով

- Բազմազան դարձրեք հետծննդաբերական դիետան բանջարեղենային սուպերով, սալաթներով

-  Սննդակարգում կրճատեք հատիկավորների և կաղամբի օգտագործումը

-  Մսերից նախապատվությունը տվեք հորթի և նապաստակի մսին: Ծննդաբերությունից մեկ շաբաթ անց կարելի է ուտել նաև  հավի միս և ձկնեղեն, բայց ոչ յուղային և ոչ կարմրամիս

Հետծննդաբերական դիետան չպետք է շատ սահմանափակումներ պարունակի: Եթե էկզոտիկ ինչ-որ բան եք ուզում, մի զրկեք Ձեզ:

Աստիճանաբար ընդլայնեք օգտագործվող սննդամթերքի տեսականին, միայն թե զգուշությամբ: Սկսեք մուգ հաց և լորի ձու օգտագործելուց: Եթե սննդակարգում փոփոխությունները չեն ազդում երեխայի վրա, կարելի է հանգսիտ շարունակել: Յուրաքանչյուր նոր մթերք սննդակարգում ընդգրկեք երկու օր ընդմիջումից հետո:

impokrik.am