Շատ երիտասարդ մայրիկների համար ծննդաբերությունից հետո նախկին ինտիմ հարաբերությունները վերականգնելը խնդիր է դառնում: Ամուսիններին որոշ ժամանակ է հարկավոր` իրենց նորմալ սեռական կյանքը վերականգնելու համար:

Մասնագետների կարծիքով` ծննդաբերությունից հետո սեռական հարաբերությունների մասին ամենաշուտը կարելի է մտածել 6 շաբաթ անց: Ըստ մասնագետների, կախված հղիության ընթացքից և ծննդաբերությունից, ամուսինները կարող են սեռական հարաբերություններ ունենալ ծննդաբերությունից հետո 1,5-2 ամիս հետո, երբ կնոջ օրգանզմը վերականգնված կլինի ծննդաբերությունից հետո: Այս հարցում ցանկալի է խորհրդակցել բուժող բժշկի հետ, որն ավելի կոնկրետ խորհուրդներ կտա:

Ամուսինների միջև նորմալ հարաբերությունները վերականգնելու համար մասնագետները մի քանի խորհուրդ են տալիս.

-  Միշտ միմյանց հետ խոսեք ձեր զգացմունքների, վախերի ու մտահոգությունների մասին
-  Շարունակեք հղիության ժամանակ կատարած մկանները ձգող վարժությունները
-  Նախապես պլանավորեք սեռական հարաբերությունները, խնդրեք, որ տվյալ օրը հարազատներից մեկը հոգ տանի երեխայի մասին, ամուսիններով որոշ ժամանակ մենակ մնացեք:

Սեռական հարաբերությունների ժամանակ որոշ խնդիրներ կարող են առաջանալ. կնոջ կրծքերը ծննդաբերությունից հետո լեցուն են կաթով ու հաճախ նաև ցավում են: Նման դեպքում տհաճություններից խուսափելու համար սեռական հարաբերությունից առաջ երեխային կրծքով կերակրեք:

Բացի այդ, կրծքով կերակրող կանանց օրգանիզմում էստրոգեն հորմոնի արտադրությունը կտրուկ նվազում է, որը և պատճառ է դառնում հեշտոցի ոչ բավարար խոնավացման  սեռական հարաբերությունների ժամանակ: Այս խնդրի լուծման համար պետք է հատուկ քսուքներ օգտագործել:

impokrik.am