Շաքարի փոխարինիչները կարող են բարձրացնել արյան մեջ գլյուկոզի մակարդակը:
Իսրայելցի գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ շաքարին փոխարինող նյութերը, որոնք օգտագործում են դիաբետով հիվանդներն ու քաշը նվազեցնել ցանկացողները, կարող են սպասվածին հակառակ ազդեցություն ունենալ:
Ուսումնասիրվել է տարածված փոխարինիչների (ասպարտամ, սախարին, սուկրալոզ) ազդեցությունը սկզբում մկների, այնուհետ նաև մարդկանց վրա: Պարզվեց, որ նրանց օգտագործումը հանգեցնում է գլյուկոզի հանդեպ տոլերանտության խանգարման:
- Մենք պարզեցինք , որ այս նյութերը բարձրացնում են արյան մեջ գլյուկոզի պարունակությունը, չնայած՝ օգտագործվում են հակառակ նպատակով, - ասում է հետազոտությունը կատարած բժիշկը:
Հետազոտությունը սկսել են  մկներին փոխարինիչներից որևէ մեկն ամեն օր տալով: Մկների ստուգիչ խմբին շաքար են տվել: Պարզվել է՝ փոխարինիչներ ստացող մկների արյան մեջ գլյուկոզի պարունակությունը  եղել է նույնիսկ ավել, քան  շաքար ընդունող մկների արյան մեջ: 
Շաքարի փոխարինիչների այս ազդեցությունը կապված է աղիքային միկրոֆլորայում նրանց առաջացրած փոփոխությունների հետ:
Անխոս, շաքարի փոխարինիչների ընդունման և մետաբոլիզմի խանգարման միջև կապը դեռ պետք է ուսումնասիրվի, սակայն արդեն այսօր կարելի է խոսել շաքարի փոխարինիչների մասսայական օգտագործման վտանգավորության մասին: Մինչ այսօր դրանք համարվում էին բացարձակ անվտանգ և հասանելի էին ցանկացած խանութի դիետիկ սննդի բաժնում:
 
Նյութի սկզբնաղբյուրը՝ Medscape.com
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am