Novartis ֆարմգիգանտ ընկերությունը հաջորդ տարի նախատեսում է թողարկել իր ամենահեռանկարային LCZ696 դեղորայքը սրտային անբավարարություն ունեցող հիվանդների համար: Արտադրողների ձեռքին է կլինիկական հետազոտության տպավորիչ արդյունքները, գրում է NDTV պարբերականը: LCZ696 դեղորայքն ունի տասնյակ տարիներ շարունակ սրտային անբավարարության բուժման հիմք հանդիսացող դեղամիջոցներին դուրս մղելու բոլոր հնարավորությունները:
 
Ըստ փորձագետների գնահատականի՝ LCZ696 դեղորայքն արտադրողին կբերի միլիոնավոր դոլարների շահույթ: Մոտավոր հաշվարկներով տարեկան եկամուտը պետք է կազմի 6-8 միլիոն դոլար: Այդ առումով այն կգերազանցի նույնիսկ Diovan հակագերճնշումային դեղորայքին, քանի որ LCZ696-ի արտադրությունը կլինի ավելի էժան: Այս ամենը խոսում է սրտային անբավարարության բուժման դեղորայքի նկատմամբ մեծ պահանջարկի մասին:
 
Novartis ընկերության կողմից հրապարակված կլինիկական հետազոտության տվյալները վերաբերում էին ցածր արտամղման ֆրակցիայով սրտային հիվանդների շրջանում անցկացված թեստերին: Այսինքն՝ նրանց սրտամկանը չէր կարողանում արդյունավետ կծկվելով՝ արյունն արտամղել: Իսկ LCZ696-ը նշանակալիորեն բարելավել է այդ վիճակը: Այժմ գիտնականները ցանկանում են այն փորձարկել պահպանված  արտամղման ֆրակցիայով հիվանդների վրա (նրանց մոտ փորոքները կորցրել են անհրաժեշտության դեպքում թուլանալու ունակությունը):
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am 
Նյութը՝ Meddaily.ru