Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԸ»  խորագրով հանրամատչելի դասախոսությունը: Այն նվիրված էր սեռական առողջության արդի խնդիրների բարձրաձայնմանը և լսարանին դրանց մասին համապարփակ և մատչելի տեղեկատվության տրամադրմանը: Զեկույցները ներկայացրեց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Քննարկման համար ընտրվել էին բժշկական պրակտիկայում հաճախ հանդիպող հետևյալ խնդիրները՝ սեռական ցանկության նվազում, սննդակարգ, էրեկցիոն դիսֆունկցիա, սեռավարակներ, պահպանակների ճիշտ կիրառում, սեռական հիգիենա և այլն...
Դասախոսությանը ներկա էին ինչպես բժիշկներ, այնպես էլ ԵՊԲՀ ուսանողներ և թեմայով հետաքրքրված բազմաթիվ անձինք: Շնորհիվ ընտրված թեմաների արդիականությանը, դասախոսության վերջում տեղի ունեցավ հարցուպատասխան և ծավալուն քննարկում:
Հիշեցնենք, որ բժիշկ Վ. Շահրամանյանը Doctors.am կայքի միջոցով ևս  մշտապես անցկացնում է առցանց խորհրդատվություն և պատասխանում կայքի այցելուների հարցերին:
 
 
Սկզբնաղբյուր՝ Doctors.am
19 Դեկտեմբերի 2014