Անմիզապահությունը կանանց շրջանում հաճախ հանդիպող և կյանքի որակի վրա բացասաբար ազդող խնդիր է։ Առանձնացնում ենք սթրեսային անմիզապահություն և ակամա (urgent) անմիզապահություն:
Սթրեսային անմիզապահությունը ավելի հաճախ առաջանում է բարդ ընթացքով, մեծ պտղով ծննդաբերությունների հետևանքով։
Ներորովայնային ճնշման ցանկացած բարձրացումից՝ հազալու, փռշտալու, պարելու, արագ քայլելու, աստիճաններ բարձրանալու դեպքում, տեղի է ունենում միզարձակում։
Ակամա (urgent) անմիզապահությունը փոխկապակցված չէ տրավմաների հետ և ավելի շատ կենսակերպի խնդիր է, օրինակ՝ կարող է կապված լինել սննդակարգի մեջ կոֆեինի չարաշահման հետ։
Այս դեպքում խախտվում է ուղեղ-միզապարկ սինքրոն աշխատանքը և անմիզապահությունը կարող է դրսևորվել, երբ կինը լսում է ջրի ձայնը, մտածում է միզելու մասին և այլն։
Ինչպե՞ս է լուծվում այս խնդիրը։
Սթրեսային անմիզապահության դեպքում բուժումը սկսվում է ոչ վիրահատական մեթոդներից։ Եթե դրանից երեք ամիս անց այն արդյունավետ չի լինում, ապա դիմում ենք վիրահատական միջամտության, որի ընթացքում միզուկի տակ տեղադրվում է փոքրիկ սլինգային ցանց (բարակ ժապավեն է)։
Վիրահատությունը տևում է 20 րոպե և պացիենտը նույն օրը գնում է տուն։ Արդյունավետությունը նկատելի է հաջորդ օրվանից։
Ակամա (urgent) անմիզապահության պարագայում առաջնահերթ պետք է շտկել կենսակերպը՝ սննդակարգից բացառել կոֆեինը, կարգավորել օգտագործվող ջրի քանակը, երեկոյան քնելուց երեք ժամ առաջ ցանկալի է հեղուկ չօգտագործել, նստել ոտքերը բարձր դիրքում, երկու ժամը մեկ գնալ զուգարան միզելու համար և այլն։
Եթե այս ամենը չի տալիս ցանկալի արդյունքը, կարող են օգտագործվել նաև դեղորայքներ։
Եթե Դուք ունեք անմիզապահություն, ապա հիշե՛ք, որ դա շտկվող խնդիր է։
Այս և շատ այլ գինեկոլոգիական և ուրոգինեկոլոգիական խնդիրների հաղթահարման համար կարող եք դիմել ուրոգինեկոլոգ Անժելա Լեխլյանի օգնությանը։
Կապվելու համար զանգահարե՛ք՝ +374 93 74 33 95
Ավելի մանրամասն ինֆորմացիա կգտնեք այստեղ՝