Սիրելի այցելուներ, ուրախ ենք տեղեկացնել, որ Doctors.am առողջապահական տեղեկատու կայքն իր տասնամյակին ընդառաջ բացվել է նաեւ Վրաստանում` https://www.doctors.ge/ հասցեով։

Նշենք, որ Վրաստանում մինչ օրս նմանատիպ կայք չէր գործում: Ուրախ ենք, որ մեզ հաջողվել է լինել առաջինը նաեւ այնտեղ:

Doctors.ge կայքը նպատակ ունի մեկ վայրում գրանցել Վրաստանի բժշկական հաստատությունները, լաբորատորիաները, դեղատները եւ, իհարկե, բժիշկներին:

Եռալեզու կայքում կգտնեք նաեւ առողջապահական ոլորտի նորություններ, գիտական հոդվածներ եւ հարցազրույցներ՝ առաջատար մասնագետների հետ: