Մասնագետները գտնում են, որ հաճախակի 5,5 սմ-ից բարձր կրունկով կոշիկները չարաշահելը (շաբաթվա մեջ առնվազն 2-3 օր՝ 3-ական ժամ) կարող է հիվսւնդությունների առաջացման պատճառ դառնալ, մասնավորապես՝ օստեոխոնդրոզի:
Եթե չեք կարողանում հրաժարվել բարձր կրունկներ հագնելու հսւճույքից, ապա աշխատանքային օրվա ընթացքում ե դրանից հետո էլ ձեր ոտքերի ն հանգստանալու հնարավորություն տվեք: Կարող եք անգամ նստած տեղում օրը 3-4 անգամ ոտքերի վարժություններ կատարել:   
       
- Ձգեք և թուլացրեք ագդրերի մկանները՝ միաժամանակ ծալելով և ուղղելով ծնկները: Վարժությունը կատարեք 5 անգամ:   
       
- Խոր շունչ քաշեք՝ դուրս ցցելով փորը, իսկ արտաշնչելիս ձգեք փորի մկանները: Կատարեք 3-4 անգամ:   
       
- Ձեռքերը դանդաղ բարձրացրեք վերև՝ շունչը ներս քաշելով: Արտաշնչելով իջեցրեք ներքև: Կատարեք 3-4 անգամ:   
       
- Ոտքերի մատները ծալեք դեպի ներս և ուղղեք: Վարժությունը կրկնեք 10 անգամ՝ շատ դանդաղ:       
       
 - Հոգնած ոտքերի համար շատ օգտակար են ծովային աղով լոգանքները: Լոգարանը կիսով չափ   
լցրեք տաք ջրով (38-40° С), դրա մեջ լուծեք 2-3 ճաշի գդալ ծովային աղ և 5-10 րոպե "դեգերեք" այդ երևակայական ծովում:       
       
- Ձեր սննդակարգի մեջ ներառեք ոլոռ, լորի, ոսպ, կանաչ սոխ, տավարի լյարդ, ձվի դեղնուց, եգիպտացորենի, ձիթապտղի ձեթ: Այս մթերքները վիտամին Е-ի աղբյուր են, որը անոթները դարձնում է առաձգական: Սննդակարգի մեջ ներառեք նաև վիտամին С-ով հարոատ մթերքներ, քանի որ այն ամրացնում է երակները: Եթե ոտքերը հաճախակի ձգվում են, հնարավոր է դա կալիումի պակասից լինի: Կալիումի պակասը լրացնելու համար խորհուրդ է տրվում շատ ուտել պոմիդոր, ծիրանաչիր, եփած կարտոֆիլ:       
       
- Աթոռին նստած՝ ոտքը ոտքին գցեք և թուլացրած սրունքով շրջանաձև պտույտներ կատարեք նախ՝ դեպի աջ, այնուհետև՝ դեպի ձախ: Վարժությունը կրկնեք 10-12 անգամ՝ յուրաքանչյուր ոտքով:   
       
- Շատ օգտակար է սովորական փայտե գրտնակը ոտքերով գլորելը՝ թաթից կրունկ և հակառակը:

 

 

Աղբյուրը` doctors.am