Պետք է գնալ գեղեցկության սրահ և խնամել ոտքերը, որից հետո արդյունքը պետք է պահպանել՝ առանց ծուլանալու:   
Դրա համար պետք է ունենալ անհրաժեշտ պարագաներ «չոր» և «թաց» պեդիկյուրի համար, էքսֆոփանտ, ինչպես նաև դեզոդորանտ ոտքերի համար: Ոտքերի լոգանքի ժամանակ չի կարելի մոռանալ, որ շատ տաք ջուրը հակացուցված է երակային անբավարարության դեպքում: Ներբանների մաշկը փափկեցնելու համար դրանց վրա պետք է գերչակի յուղ քսել:

"Մեւտաքսե" կրունկներ   
       
Ոտնաթաթերը լավ վիճակի բերելու համար խարտո ների և չեչաքարի օգնությամբ պայքարեք չոր կոշտուկների և կոշտուկանման գոյացությունների դեմ՝ "չոր" և "թաց" եղանակներով մշակելով: Ոտքերր լավ լվացեք, սրբիչով չորսւցրեք և 5 րոպե հետո կոշտուկային մասերը մշակեք խարտոցով: Որից հետո փափկեցնող լոգանք ընդունեք և այս անգամ ոտքերը մշակեք չեչաքարով:       
       
Ոտքերի խնամքի համար ձեզ անհրաժեշտ կլինեն մի քանի տեսակի խարտոցներ՝ ամենատարբեր մակերեսներով, կծաքցաններ:       
       
Ընդամենը 20 րոպե   
       
Եթե ոտքերի ամենօրյսւ երեկոյան լոգանքներր ձեզ համար հաճելի արարողություն են դարձել, ապա կարող եք ինքներդ էլ ստեղծագործաբար մոտենալ դրան:
Օրինակ՝ լոգանքի ջրին, բացի յուղերից ե բույսերի լուծամզվածքներից, կարող եք ավելացնել նաև թարմ կամ չորացրած ծաղիկների թերթիկներ: Դրսւնցից, ճիշտ է, առանձնապես որևէ օգուտ չկա, փոխարենը դրանք կարող են ձեզ գեղագիտական հաճույք պատճառել: Զուրը շատ տաք կամ շատ սառր չպետք է լինի:       
       
Ոտնաթաթերն ամեն օր մշակեք սկրաբով և չեչաքարով: Փափկեցնող լոգանքներ ընդունելուց հետո ոտքերին սնուցող քսուք քսեք:
       
Պայծառություն ավելսւցնենք   
       
Եթե ձմեռային կամ նախաձմեռային եղանակին    ցանկություն առաջանա մեկ ակնթարթ հիշել ամռան մասին, վառ գույնի լաքի մի քանի վրձնահարվածը կօգնի ձեզ: Գործը մաքուր անելու համար օգտվեք մատներն առանձնացնող միջոցից. այդպես ձեզ համար ավելի հարմար կլինի լաքր քսելը: Չմոռանաք հիմք-լաքի մասին, ոտքի եղունգը կարող է ղեղնել, եթե լաքն անմիջապես վրան քսվի: Իսկ եթե ցանկանում եք, որ եղունգները փայլփլեն, լաքի վրայից փայլ քսեք:       
       
Ձեռքերի կուտիկուլը խնամելուց բացի՝ հարկավոր  է խնամել նաև ոտքերինը:    

 

 

Աղբյուրը` doctors.am