Ձեզ շատ են զգուշացրել, թե բարձր կրունկները վնաս են առողջությանը:
Սակայն ձեր ուժերից վեր է հրաժարվել գեղեցիկ և նրբագեղ կոշիկներից, նույնիսկ եթե դրանք հաճախ տհաճությունների ու չարչարանքների պատճառ են դառնում: Այդ տհաճ զգացողություններից զերծ մնալու համար հետևեք մեր խորհուրդներին:   
       
Ընտրում ենք կրունկի ձևը       
       
Նախևաոաջ հարկավոր է ընտել համապատասխան կոշիկ: Երբեք մի ընկեք նորաձևության հետևից: Պետք է նկատի ունենալ, որ յուրարանչյուրիս ոտնաթաթն ունի իր կառուցվածքային աոանձնահսւտկությունները:       
       
Կոշիկը փորձելու ժամանակ ստուգեք, թե ինչպես է բաշխվում ձեր սեփական քաշը կոշիկի վրա: Կարողանում եք արդյոք կանգնել ամբողջ ոտնաթաթի վրա: Եթե զգում եք, որ հենված եք միայն մատների վրա, ապա լավ կլինի հրաժարվեր ձեր ընտրությունից:   
Այդ կոշիկներով դուք մեկ կիլոմետր էլ չեր հաղթահսւրի. ոտքերը կհոգնեն, կայտուցվեն, և ձեզ կթվա, թե դուք չեք կարողանամ քայլել կրունկների վրա: Այնինչ, իրականում դուք վարսւնում եք քայլել հենց այդ կոշիկներով: Կրունկի ներքևի մասը պետք է գտնվի անմիջապես ոտնաթաթի տակ: Այն ոչ մի դեպքում չպետք է որևէ կողմ թեքված լինի: Ինչպես նաև, այն պետք է հաստատուն և լավ ամրացված լինի:       
       
Սովորում ենք քայլել   
       
Առաջին հերթին՝ պետք է նկատի ունենալ, որ րարձրակրունկ կոշիկներ պետք է հագնել   
14-16 տարեկանից ոչ շուտ: Մինչ այդ տարիքը աղջիկների ոսկրային և մկանային համակարգերը դեռ ձևավորված չեն: Եթե դրա հետ մեկտեղ նրանք սկսեն սխալ քայլել բարձրակրունկ կոշիկներով, ապա կարող են լուրջ խնդիրներ առաջանալ:       
       
Այժմ այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ քայլել: Սկզբի համար շարժումները մշակեք ոտաբոբիկ:   
       
Շատ ճիշտ է, երբ քայլելիս մարդը նախ հենվում է կրունկին, այնուհետե շարժումը սահուն կերպով փոխանցվում է ոտքի բութ մատին, կամ էլ երկրորդ և կամ երրորդ ոսկրին: Աշխատեք  լավ մշակել այդ շարժման սահունությունը:   
       
Այժմ փորձենք քայլել բարձրակրունկներով:   
Կանոնները նույնն են: Ձգտեք որքան հնարավոր է թեթե քայլել: Հարկ չկա կրունկը գետնի կամ ասֆալտի մեջ "խրելու":   
       
Քայլելիս հետեեք, որ ձեր մարմինը դեպի վեր ձգված լինի:
Քայլելիս մշտապես ձգած պահենք որովայնի և նստատեղի ճնշամկանները. քայլվածքը կլինի  գեղեցիկ, իսկ կենսաբանական առումով՝ ճիշտ: Այդ ժամանակ ցանկացած բարձրակրունկ կոշիկ հարմար կլինի ձեզ:    

 

 

Աղբյուրը` doctors.am