Հաճախ կանայք, առանց իրենց հաշիվ տալու, կոշիկներն օգտագործում են որպես տղամարդկանց գայթակղելու միջոց: Բաց կոշիկներից երևացող ոտքի մատները անտարբեր չեն թողնում և ոչ մի տղամարդու, իսկ ոտնաթաթի ներքևի կորագծի ցուցադրումն արդեն կանխամտածված և վտանգավոր արարք է դիտվում, քանի որ դրա գայթակղությանը   
տղամարդիկ ի զորու չեն դիմադրել: Այնպես որ, բոլոր կանայք, առանց բացառության, ամռանը բաց կոշիկներ հագնելով՝ չպետք է մոռանան երեք շատ կարևոր կանոնների մասին:       
       
Ո՞ր կնոջը դուր չեն գալիս բաց ամառային կոշիկները՝ բոկոտիկները. դրանք "չեն     նեղացնում" մեր բազմաչարչար ոտքերը, ոտքերին ազատ շնչելու հնարավորություն են տալիս, իսկ ամենակարևորը՝ ի ցույց են դնում մեր նրբագեղ վերջույթները իրենց ողջ գեղեցկությամբ:   
       
1. Բոկոտիկներն հագնելուց առաջ ստուգեք՝ արդյոք ձեր ոտքերը խնամվա՞ծ են: Դրա համար մի անտեսեր երկու կարևոր գործողություն՝ պեդիկյուրը և էպիլյացիան:   
       
2. Բոկոտիկները, սաբոները, հողաթափերը միայն հանգստավայրերի կամ գվարճանալու համար կազմակերպված միջոցառումների համար են:   
Դրանք պետք է հագնել մերկ ոտքերին՝ առանց գուլպաների կամ զուգագուլպաների: Չնայած այսօր բաց կոշիկների հետ նորաձև է խայտաբղետ գուգագուլպաներ հագնելը, սակայն դա   
ավելի շատ երիտասարդական ոճ է:   
       
3. Մի' մոռացեք՝ կոշիկի համար գլխավորը հարմար կաղապար ունենալն է:   
Մատները պետք է ազատ և ուղիղ լինեն, ծանրաբեռնվածությունը պետք է հավասարաչափ բաշխվի ոտնաթաթի ողջ կամարով մեկ, իսկ կրունկը չպետք է կոշիկի սահմանից դուրս գա:

 

Աղբյուրը`  doctors.am