Ամերիկացի գիտնականների հետազոտություների արդյունքում պարզվել է, որ ներարգանդային զարգացման շրջանում ֆտալատների ազդեցության հետևանքով, որոնք տարածված են արդյունաբերության, կոսմետիկայի, օծանելիքների արտադրության մեջ, երեխայի մոտ կարող են հետագայում բրոնխիալ ասթմա ձևավորվել:
Կոլումբիայի համալսարանի գիտնականները վերլուծել են 300 կանանց տվյալներ՝ հղիության ընթացքում և երեխայի առողջական վիճակը հետագայում: Հղի կանանց մեզում մետաբոլիտների ուսումնասիրության միջոցով որոշվել է 4 ֆտալատների ազդեցությունը պտղի վրա: Մեզի անալիզի միջոցով հետևել են ֆտալատների պարունակությանը երեխաների մոտ՝ 3,5, 7 տարեկան հասակում: Արդյունքում, 5-11 տարեկան երեխաների 30%-ի մոտ հայտնաբերվել է բրոնխիալ ասթմա: Երեխաները, ում մայրերը հղիության ընթացքում ենթարկվել էին բութիլբենզիլ ֆտալատի մեծ քանակի ազդեցությանը, 72%-ով ավելի հակված են եղել ասթմայի զարգացման, իսկ այն երեխաների մոտ, ում մայրերը հղիության ընթացքում ենթարկվել էին դի (էն-բութիլ) ֆտալատի մեծ քանակի ազդեցությանը, ասթմայի զարգացման վտանգը 78%-ով ավել էր այս ֆտալատների ցածր դոզաների ազդեցությանը ենթարկվածների համեմատությամբ: Միևնույն ժամանակ, ոչ մի կապ չի հայտնաբերվել դիէթիլհեքսիլ ֆտալատի և դիէթիլ ֆտալատի և երեխայի առողջական վիճակի միջև: Վերջերս մեծացել է բրոնխիալ ասթմայով հիվանդ երեխաների քանակը, հետևաբար կարևոր է այս համաճարակի պատճառների հայտնաբերումը: Այս հետազոտությունը ապացույց է, որ այս երկու տեսակի ֆտալատները ասթմայի զարգացման պատճառ են: Այսպիսով, եթե ցանկանում ենք պահպանել երեխաների առողջությունը՝ պետք է հետևենք հղի կանանց առողջությանը:
 
Նյութի սկզբնաղբյուրը՝ Medportal.ru 
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am