Լեզուն հայելի է, որն արտացոլում է մեր առողջությունը: Երբ առողջ ենք՝ այն բաց վարդագույն է, համասեռ երանգով և խոնավ: Որևէ օրգանի հիվանդության դեպքում, լեզուն փոխում է գույնը, փառակալում է: Փորձենք տարբերակել լեզվի հետ կատարվող հիմնական փոփոխությունները, որոնք կարող են խոսել այս կամ այն հիվանդության մասին:
 
Դեղնասպիտակավուն փառը
 
Սրա հայտնվելը նշան է որ մարդը տառապում է լեղու արտազատման դիսբալանսից : Լեղին մարսողության պրոցեսում կարևոր դեր ունի: Այս դիսբալանսը հանգեցնում է մարսողական համակարգի հետ մի շարք խնդիրների:
 
Լեզվի եզրերին ատամների հետքեր
 
Երբեմն եզրի կողմնային մասերում հայտնվում են հետքեր, որոնք ատամներն են թողել: Սա կարող է երկու խնդրի մասի վկայել` բարակ աղում ներծծման խանգարման կամ վահանագեղձի թերֆունկցիայի:
 
Լեզվին բշտիկներ
 
Լեզվին մանր բշտիկների հայտնվելը նույնպես վկայում է մարսողական համակարգում խնդիրների մասին, մասնավորապես` բարակ և հաստ աղիներում:
 
Ճաքեր
 
Բավականին հաճախ հանդիպող երևույթ է: Ճաքերը կարող են բնույթով խիստ բազմազան լինել` երկար ու կարճ, մակերեսային ու խորը, տեղակայվել տարբեր հատվածներում: Սա կարող է և՛ հաստ աղու հետ խնդիրների մասին վկայել, և՛ վիտամինեերի անբավարարության հետևանքով առաջանալ:
 
Խոցեր բերանի խոռոչում
Սրանք վկայում են ստամոքսի  խնդիրների  կամ մարսողական համակարգի որևէ հատվածում բորբոքային պրոցեսի մասին:
Երբեմն ախտանիշերը հայտնվում են ոչ թե բերանում այլ նրա շուրջ, օրինակ` բերանի անկյուններում: Երբեմն խոցերը կեղևապտավում են և իհարկե մեծ անհարմարություններ պատճառում: 
Թվարկված խնդիրներից ազատվելու համար անհրաժեշտ է նախ և առաջ ուշադրություն դարձնել սննդակարգին և չմոռանալ բերանի ամենօրյա ողողումների մասին` բերանի խոռոչն ու լեզուն մաքուր պահելու համար:
 
 
 
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Steptohealth.ru