Doctors.am-ը ընդլայնում է իր թիմը և փնտրում է ստեղծագործ ու նախաձեռնող SMM մասնագետի, ով կստանձնի Doctors.am-ի և մեր գործընկեր բուժհաստատությունների թվային հաղորդակցության և սոցիալական մեդիայի հարթակների կառավարումը։
Պարտականություններ
• Վարել և զարգացնել Doctors.am-ի կայքը և սոցիալական մեդիայի էջերը
• Վարել և համակարգել Doctors.am-ի հետ համագործակցող բուժհաստատությունների և բժիշկների սոցիալական մեդիայի էջերը
• Մշակել և իրականացնել բովանդակային (content) ռազմավարություն
• Ստեղծել, հրապարակել և կառավարել սոցիալական մեդիայի բովանդակությունը
• Պարբերաբար այցելել բուժհաստատություններ՝ reels-երի և այլ վիդեոբովանդակության նկարահանման նպատակով
• Հետևել սոցիալական մեդիայի ցուցանիշներին և պատրաստել հաշվետվություններ
• Ուսումնասիրել ոլորտի և սոցիալական մեդիայի վերջին միտումները, առաջարկել նոր գաղափարներ և նախաձեռնություններ
Պահանջներ
• Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ SMM ոլորտում
• Canva և CapCut ծրագրերի լավ իմացություն
• Adobe Photoshop-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն
• Սոցիալական մեդիայի հարթակների, դրանց ալգորիթմների և գործիքների լավ իմացություն
• Meta Ads-ի հետ աշխատելու փորձ
• Կազմակերպվածություն, ստեղծագործական մտածողություն և պատասխանատվության բարձր զգացում
• Բուժհաստատություններ այցելելու և տեղում բովանդակություն ստեղծելու պատրաստակամություն
Մենք առաջարկում ենք
• Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
• Հետաքրքիր և դինամիկ աշխատանքային միջավայր
• Մրցունակ աշխատավարձ
• Համագործակցություն առողջապահական ոլորտի առաջատար մասնագետների և կազմակերպությունների հետ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10:00-18:00, ընդմիջում 13.00-14.00։
Հասցե՝ Ռաֆայել Լեմկին 2։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն և պորտֆոլիոն՝ [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայում նշելով «SMM մասնագետ»։
Դիմելու վերջնաժամկետը՝ 15․06․2025



