Պտերիգիումի տարածվածության վերաբերյալ

Հանդիսանալով տաք աշխարհագրական գոտ­ի­նե­րի հիվանդություն, պտերիգիումը ամբուլատոր կարգով հետազոտված կամ բուժված ակնաբուժական հիվան­դությունների շարքում կազմում է 2–6,8%, իսկ աչքի հիվանդություններով հոսպիտալացված հիվանդ­ների շրջանում հանդիպում է 3,24% դեպքերում: Միաժամանակ կան ընդհանրական տվյալներ, որ 35–400 զուգահեռների հատվածում ապրող բնակչության շրջանում, որտեղ գտնվում է նաև Հայաստանը, վերջինս հանդիպում է 2–4,9% դեպքերում:

Միջին ասիական հանրապետություններում, Անդրկովկասում և Ղազախստանում պտերիգիումը հանդիսանում է եզրային պաթոլոգիա, հիվանդությունը ընդհանում է ծանր, ախտահարում է բնակչության աշխատունակ խմբին, բնութագրում է վիրահա­տութ­յունից հետո հաճախակի և բազմակի կրկնություններով:

Առաջացման մեջ հիմնական ազդակ են հանդիսանում ուլտրամանուշակագույն ճառագայթ­ները, շրջապատի բարձր և փոփոխվող ջերմաստի­ճա­նը, որոնք կոնյունկտիվայում խթանում են էլաստոիդ դիստրոֆիայի առաջացումը:

Հանրապետությունում մինչ այժմ չկան ամփոփ տվյալներ պտերիգիումի տարածվածության վերա­բերյալ: Մեր կողմից կատարված հետազոտություն­ների ժամանակ, վերլուծվել է 2006-2008թթ. ակնաբու­ժա­կան կաբինետ դիմած հիվանդների, ինչպես նաև Սյունիքի մարզում սկրինինգային հետազո­տություն­ների ժամանակ հայտնաբերված դեպքերի ուսումնա­սիրության տվյալները:

Մարզում տեղակայված բժշկական կենտրոնները, նեղ մասնագետների օգնությամբ, տարածաշրջանում պարբերաբար իրականացնում են խորհրդատվական և բուժական օգնություն:

Շարժական բժշկական խմբերի կողմից գյուղական ազգաբնակչության ցուցաբերած բուժօգնության շրջա­նակ­ներում, ինչպես նաև պարտադիր համարվող սոց­իալական առանձնակի նշանակություն ունեցող խմբե­րում իրականացվող սկրինինգային հետազոտություն­ների ժամանակ, կուտակվել են բավականաչափ հետազոտական նյութեր, որոնց մշակումը որոշակի պատկերացում է տալիս հիվանդացությունների, այդ թվում նաև պտերիգիումի տարածվածության վերա­բերյալ: Բնականաբար, այս տվյալները չեն կարող լինել ամփոփ, լրիվ ընդգրկումով, քանի որ հետազոտ­վող բնակչության խմբի մեջ մտնում են նաև նախադպրոցական, դպրոցական տարիքի երեխա­ները և հղինները, որոնց շրջանում հազվադեպ է հանդիպում հիվանդացության դեպքեր:

Սակայն, նկատի ունենալով, որ գյուղական վայրերում իրականացված ցանկացած բժշկական համայց ի վերջո ընդհանում է բաց դռների օր սկզբուն­քով, ինչի հետևանքով ազգաբնակչությունը հիմնա­կանում դիմում է բժիշկների նաև արդեն առկա ախտահարումներով, ապա կարելի է որոշ վերապահումներով ստացված տվյալները ընդունվել որպես միջինացված ցուցանիշներ:

Կատարված դիտարկումների արդյունքներով պարզվել է, որ կապանում և Գորիսում զանգվածային (սկրինինգային) հետազոտությունների ընթացքում (8800 և 8100 բնակիչների մոտ համապատաս­խա­նաբար) պտերիգիում հայտնաբերվել է 180 (2,05%) և 170 (2,1%) դեպքերում:

Ակնաբուժական կաբինետ դիմած բնակչության շրջանում հիմնականում գործ ունենք հիվանդություն­ների առկա խմբաքանակի հետ, որի պատճառով պտերիգիումի հայտնաբերման քանակը մի փոքր ավելի բարձր է:

Ակնաբուժական հիվանդությունների պատճառով դիմած հիվանդների շրջանում պտերիգիումի հայտնաբերումը կազմել է 2,5–2,7%: Փոքր ինչ բարձր (2,9–3,1%) թիվ է կազմել վերջինիս տարածվածու­թյունը Սիսիանի տարածաշրջանում: Հիվանդների դիմելիության առումով 62% կազմել են կանայք, 48% տղամարդիկ, 70% - ը 40–60 տարիքային խմբում:

Սակայն սկրինինգային հետազոտության ժամա­նակ առավել հաճախ (70 %) հանդիպել են տղամար­դիկ: Չնայած դրան, հիվանդությունը հայտնաբերվել է II–III աստիճանի պտերիգիումով, ի տարբերություն կանանց, որոնց մոտ հիմնականում հանդիպել է I–II աստիճանի պտերիգիում: Այստեղ հավանաբար դեր ունի նաև այն հանգամանքը, որ կանայք, կոսմետիկ նկատառումներով, մինչ այդ ավելի հաճախ են դիմել բժշկի և ստացել համապատասխան բուժօգնություն:

Նկատի ունենալով, որ այս տվյալները ընդգրկում են բնակչության որոշակի խմբեր և կատարված հետազոտությունները առաջին անգամ են իրա­կա­նաց­նում ու լիովին ընդգրկված չէ ամբողջ բնակ­չու­թյունը, ապա մեր կարծիքով պտերիգիումով հիվան­դացության թիվը ակնաբուժական հիվան­դություն­ների շարքում կտատանվի 2,4–2,7%-ի սահ­ման­ներում:

 

Հեղինակ :  Ս.Ս. Ամիրյան ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ
Աղբյուր :  Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 70-71
   
   
   

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am