Փոքրիկը հիվանդ է
Հաճախ սննդից հրաժարվելու հետ մեկտեղ երեխայի մոտ ի հայտ են գալիս տարբեր հիվանդությունների ախտանշաններ` ջերմության բարձրացում, մաշկի վրա ցանի առաջացում, փորլուծություն, հազ: Նման պարագայում ախորժակը միանգամից է անհետանում: Պետք չէ ստիպողաբար կերակրել մանկիկին, այս պարագայում նրա  ավելի շատ ջուր է հարկավոր, իսկ ուժերն օրգանիզմը ծախսում է ոչ թե սնունդը մարսելու, այլ ինֆեկցիայի դեմ պայքարելու համար: Հիվանդ  մանկիկի համար սահմանեք «խնայող» դիետա:

Սնվելու միջակայքերում  ուտում է
Շատ ծնողներ անհանգստանալով, որ մանկիկն, օրինակ, նախաճաշը կամ ճաշն ամբողջությամբ չի կերել, փորձում են նրան հագեցնել  քաղցրաբլիթներով կամ  կոնֆետներով: Բայց պետք է գիտակցել, որ նման  թեթև նախաճաշիկները բոլորովին օգտակար չեն և երկրորդ` դրանք փակում են ախորժակը: Եթե երեխան նախաճաշն ամբողջությամբ չի կերել, վստահ եղեք, որ ճաշը հաստատ լրիվ կուտի և մեծ ախորժակով: Այնպես որ քաղցրավենիքով երեխայի ախորժակը մի փակեք և մի զրկեք նրան ճաշից: Իսկ եթե երկարատև զբոսանքի եք գնում, ապա որպես ճաշիկ փոքրիկին կարող եք տալ խնձոր կամ այլ միրգ` դա ավելի օգտակար է, քան քաղցրավենիքը:

Շարժունակության պակասը
Բնությամբ նախատեսված է, որ ընդունած սնունդը վերածվում է էներգիայի, որն էլ օգտագործում է մեր օրգանիզմը: Իր հերթին, եթե մարդը քիչ է շարժվում, նա նաև քիչ էներգիա է ծախսում: Հետևաբար, եթե ձեր երեխան շատ ժամանակ է անցկացնում հեռուստացույցի  կամ համակարգչի դեմ, փողոցում չի խաղում, մեծ ախորժակ ունենալ չի կարող. մանկական օրգանիզմին էներգիա պետք չէ  լիցքավորվելու համար:

Չափազանց էմոցիոնալությունը
Անգամ շատ մեծահասակներ չեն կարողանում ուտել, երբ նյարդայնացած են, էլ  ինչ կարելի է ասել երեխաների առումով: Այսպես, սնունդից հրաժարվելու պատճառ կարող է լինել հյուր գնալը, ընտանեկան վեճը, հարազատների այցելությունը, անգամ շատ էմոցիոնալ ֆիլմը: Այնպես որ, եթե նկատում եք, որ առանց նկատելի պատճառի երեխայի ախորժակը վատանում է,   խոսեք նրա հետ` հնարավոր է, որ նրան ինչ-որ բան է անհանգստացնում, որի մասին նա լռում է:
Բոլոր դեպքերում, անկախ սնունդից հրաժարվելու պատճառներից, պետք չէ երեխային ստիպողաբար կերակրել: Մանկիկի օրգանիզմը լավ գիտի, թե երբ է իրեն սնունդ հարկավոր: Նախ և առաջ հարկավոր է վերացնել ախորժակը փակող գործոնները, իսկ հետո արդեն մանկիկն ինքը կլրացնի բաց թողնվածը:


impoqrik.am