Արդյոք բաժանվելն անհրաժե՞շտ էր։ Բաժանվել ցանկացող ծնողներր երբեմն հարցնում են բժշկին, թե երեխաների համար ո՞րն է լավ՝ բաժանվել հանուն խաղաղության վերականգնման, թե չնայած տարաձայնություններին՝ պահպանել ընտանիքը։ Հասկանալի է, որ նման հարցերի համար պատրաստի պատասխան չկա։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ծնողներն ինչո՞ւ չեն կարողանում համերաշխ ապրել և արդյոք հույս կա , որ երբևէ կհաշտվեն։

Երր ամուսինների միջև համաձայնություն չկա, նրանցից յուրա֊քանչյուրը համոզված է, որ մեղավորը մյուսն է։ Բայց կողմնակի մարդու համար սովորաբար պարզ է, որ դժբախտության պատճառը ամուսիններից մեկի սրիկա լինելը չէ, այլ այն, որ նրանք հաշիվ չեն տալիս իրենց արարքների համար։ Մի դեպքում ամուսիններից յուրաքանչյուրը անգիտակցաբար ձգտում է, որ մյուսը երես տա իրեն ու փայփայի, ինչպես միակ սիրելի երեխա յին, փոխարենը ոչ մի ջանք չգործադրելով ստեղծել կայուն փոխհարաբերություններ։ Մի այլ դեպքում ամուսիններից մեկը (կինը կամ տղամարդը) չի նկատում, թե ինչպես է ճնշում մյուսին, իսկ նա, ով ենթարկվում է, թերևս ինքն է մեղավոր։ Հաճախ, ամուսնական հավատարմությունր խախտելու դեպքում, խախտողը ոչ թե սիրահարվում է ուրիշին, այլ ավելի շուտ ձգտում է ազատվել ինչ-որ ներքին վախից կամ անգիտակցաբար աշխատում խանդ առաջացնել ամուսնու (կնոջ) մոտ։ Եթե կինը կամ ամուսինը, կամ էլ երկուսը միասին իրոք ուզում են փրկել ընտանիքը, ապա փորձված հոգեբույժը կամ վստահության ու հարգանքի արժանի որևէ անձնավորություն կարող են օգնել նրանց գտնելու տարաձայնությունների պատճառը։

Թող երեխան հավատարիմ մնա երկու ծնողին էլ։ Թե ծնողների բաժանումը ինչպիսի բարոյական ազդեցություն կթողնի երեխայի վրա ու կզրկի նրան անվտանգության զգացումից, կախված է այն բանից, թե ծնողներն ինչպես կներկայացնեն այդ գործը։ Երեխաներին, անշուշտ, հարկավոր է հայտնել բաժանման մասին, հենց որ ծնողները վերջնական որոշում ընդունեն։ Ընտանեկան ճգնաժամերը միշտ ծանր տպավորություն են թողնում երեխաների վրա, մանավանդ երբ թաքցնում են նրանցից։ Հարկավոր է երեխաներին բացատրել, որ թեև ծնողները բաժանվում են, երեխաները առաջվա պես կպատկանեն ու միշտ կհանդիպեն երկուսին էլ։ Միանգամայն բնական է, որ ծնողներից յուրաքանչյուրի կարծիքով բաժանման հարցում մեղավոր է մյուսը և նրանցից ամեն մեկը կփորձի համոզել նաև երեխաներին։ Իսկ երեխաների համար մի ամբողջ ողբերգություն է համոզվել, թե ծնողներից մեկը վատն է։

Բաժանված ծնողներ ունեցող երեխան նույնքան պետք է հավատա նրանց, որքան հավատում է համերաշխ րնտանիքում մեծացող երեխան։ Բայց եթե ծնողներից մեկը կարողացել է իր կողմը գրավել որդուն կամ դստերը, նրան սպառնում է ավելի հասուն տարիքում երեխայի սերը կորցնելու վտանգը (սովորաբար պատանեկան հասակում, երբ մերձավորների նկատմամբ նրա զգացումները ենթարկվում են արմատական փոփոխությունների)։ Երեխան կարող է անսպասելիորեն երես դարձնել այն ծնողից, որին մինչ այդ նվիրված էր և անցնել մյուսի կողմը։ Այլ խոսքով, ծնողներից յուրաքանչյուրն ավելի կպահպանի երեխայի սերն ու հարգանքը, եթե չդրդի նրան անցնել մեկնումեկի կողմը։ Ինչպե՞ս հայտնել երեխային բաժանվելու մասին։ Դա կախված է նրա տարիքից ու այն բանից, թե ինչ է ուզում իմանա լ; Մայրը կարող է փոքր երեխային ասել. <<Ես և հայրդ հաճախ վիճում ենք ու խռովում, ինչպես երբեմն դու ես վիճում ընկերներիդ հետ։ Դրա համար էլ մտածեցինք, որ ավելի լավ է չապրել մի տան մեջ։ Բայց հայրիկն էլի քո հայրիկն է, իսկ ես էլի քո մայրիկն եմե։ Այս բացատրությունը հարմար է փոքր երեխայի մակարդակին, որը գիտի, թե ինչ բան է վեճն ու կռիվը։ Մեծ տարիքի երեխան կցանկանա ավելի պարզ հասկանալ բաժանվելու պատճառները։ Անհրաժեշտ է գոհացուցիչ պատասխաններ տալ նրան, բայց խուսափել հակառակ կողմին մեղադրել։

Հաճախ անհամերաշ ծնողները շատ խնամքով թաքցնում են երեխաներից իրենց վեճերը և նույնիսկ ենթադրում են, թե երեխաները ամենևին չեն կասկածում ծնողների գժտությունների մասին։ Հասկանալի է, որ երեխաների ներկայությամբ չի կարելի բուռն տեսարաններ սարքել, բայց սխալ է ենթադրել, թե երեխաները չեն նկատում ծնողների լարված հարաբերությունները։ Եթե վեճի ժամանակ երեխան անսպասելիորեն մտնում է սենյակ, ծնողները չպետք է իսկույն լռեն ու հրամայեն նրան դուրս գնալ։ Ավելի լավ է անկեղծ ու մարդկայնորեն խոստովանեն, որ վիճում էին:

Երբ խոստովանում են, թե վիճաբանութ յունները նույնիսկ մեծահասակների մոտ կյանքի անխուսափելի չարիքներից են, թե մարդիկ երբեմն կարող են վիճել, բայց շարունակել սիրել ու հարգել միմյանց, թե գժտությամբ վերջ չեն դնում ամեն ինչին, օգնում է վերջ դնելու անհաշտություններին ու լարված մթնոլորտին։

Միմյանց հետ պայմանավորվեք երեխայի հետ հանդիպելու մասին։ Եթե ծնողները հեռու չեն ապրում իրարից, իսկ երեխան մշտապես բնակվում է մոր հետ, կարող է հորն այցելել կիրակի օրերը և այն ազատ օրերին, երբ հայրը հնարավորություն ունի անցկացնել երեխայի հետ։ Հայրը հանդիպում է երեխային շաբաթը մեկ, թե՝ տարին մեկ, հանդիպումները պետք է կրեն մշտական բնույթ։ Շատ կարևոր Է, որ նա բաց չթողնի կամ չհետաձգի այդ հանդիպումները։

Պայմանավորվածությունը, ըստ որի երեխան կես տարի ապրում է ծնողներից մեկի, և կես տարի՝ մյուսի հետ, սովորաբար հանգեցնում է վատ արդյունքի։ Դա խանգարում է դպրոցական պարապմունքներին, չափից ավելի երկար ժամանակով բաժանում մյուս ծնողից և երեխայի մոտ այն տպավորությունն ստեղծում, թե իր կյանքը երկու կես Է արված։

Սխալ կլիներ հարցուփորձով իմանալ երեխայից, թե ինչպես Է ապրել մյուս ծնողի մոտ, ինչ է տեսել ու լսել, կամ թույլ տալ նրան քննադատել մյուս ծնողին։ Դրանից երեխայի մոտ տհաճություն Է առաջանում ծնողներից յուրաքանչյուրի նկատմամբ։ Վերջ ի վերջո, երեխան կարող է չղիմանալ ու չսիրել խիստ կասկածամիտ ծնողին։ Բոլոր դեպքերում մանավանդ երբ ծնողները չեն կարողանում հաշտությամբ լուծել երեխայի հարցը, կամ նա չի ուզում այցելել նրանցից մեկին, ծնողները պետք Է խորհրդակցեն մանկական հոգեբույժի հետ այն մասին, թե ինչպես ճիշտ կարգավորեն երեխայի կյանքը, այլ ոչ թե պայքարեն նրան հովանավորելու համար, ինչպ՚ւս շներն են կռվում մի կտոր ոսկորի պատճառով։

 

Սկզբնաղբյուր` Doctors.am