Ձեր վերաբերմունքը պետք է լինի բնական։ Որևէ արատով տառապող երեխան, հավանաբար, կարիք ունի բուժման, բայց ավելի շատ՝ շրջապատի բնական վերաբերմունքին, ինչպիսին էլ որ լինի արատը՝ մտավոր պակասություն, շլություն, էպիլեպսիա, խլություն, կարճ հասակ, այլանդակող խալ կամ մարմնի որևէ մասի ձևախախտում։ Սակայն խորհուրդ տալն ավելի հեշտ է, քան դրան հետևելը։ Բնականաբար, երեխա֊յի արատը վշտացնում է ծնողներին։
Երեխայի հոգեկան վիճակը կախված է իր ֆիզիկական արատի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, այլ ոչ թե բուն ֆիզիկական արատից։ Ծնվելիս տղայի ձախ ձեռքին եղել է միայն երկու մատ։ Մինչև տարեկան հասակը նա միանգամայն երջանիկ էր և ձախ ձեռքին տիրապետում էր գրեթե այնպես, ինչպես աջին։ Նրա վեցամյա քույրը շատ էր սիրում եղբորն ու հպարտանում նրանով, և ուր էլ գնար, ուզում էր նրան իր հետ տանել։ Քրոջը բոլորովին չէր անհանգստացնում նրա ձեռքի արատը։ Սակայն մայրը շատ էր հուզվում, որ երեխայի մատները լրիվ չեն։ Նա ցնցվում էր ու վշտից դեմքը ծամածռում, երբ որևէ մեկը նկատում էր տղայի ձեռքն ու ուշադրությամբ նայում։ Մոր կարծիքով, ավելի լավ է երեխային չենթարկել կողմնակի մարդկանց ուշադրությանն ու դիտողություններին և բազմաթիվ առիթներ էր գտնում, որ նրան հեռու պահի մարդկանցից։ Ո՞ւմ վերաբերմունքն էր ավելի ճիշտ՝ մոր, թե՞ քրոջ։ Նախ պետք է պատասխանել մի այլ հարցի։ Արդյոք երեխան ամաչո՞ւմ էր իր ֆիզիկական պակասությունից։ Ընդհանուր առմամբ՝ ոչ։
Անշուշտ, մենք բոլորս էլ փոքր-ինչ ամաչում ենք մեր այն դիմագծերից, որ համարում ենք թերություն։ Ֆիզիկական պակասություն ունեցող մարդիկ նույնպես տառապում են դրանց պատճառով։ Բայց հաշմանդամներին ծանոթ մարդկանց հայտնի է, որ սարսափելի խեղություն ունեցողներից շատերը նույնքան մարդամոտ են, ուրախ ու բարեհոգի, որքան նրանց միանգամայն առողջ ընկերները։ Միաժամանակ դուք, թերևս, ճանաչում եք այնպիսի մեկին, որ շատ է ամաչում ու տառապում իր ցցված ականջներից, թեև իրականում դրանք այնքան էլ աչքի չեն ընկնում ։
Այլ խոսքով, ֆիզիկական ծանր պակասությունը դեռևս մարդուն չի դարձնում ամաչկոտ ու դժբախտ։
Հիմնական պայմանները, որոնց շնորհիվ երեխան (արատավոր կամ առանց արատի) երջանիկ ու մարդամոտ է, նախ և առաջ ընտանիքն է, երբ ծնողները մեծ բավականություն են ստանում իրենց երեխայից ու սիրում նրան ինչպես որ կա, երեխային չեն ձանձրացնում իրենց անհանգստությամբ, չեն ցուցաբերում ավելորդ ներողամտություն ու հոգատարություն , ամբողջ օրը չեն քննադատում նրան։ Երկրորդ պայմանը վաղ հասակից ուրիշ երեխաների հետ շփվելու հնարավորությունն է, երբ երեխան սովորում է սիրել կոլեկտիվը։ Իսկ եթե ծնողներն ամաչում են իրենց երեխայի արտաքինից, հոգու խորքում ցանկանում են, որ նա այդպիսին չլիներ, ավելորդ հոգատարություն են ցուցաբերում և թույլ չեն տալիս շփվել ուրիշ երեխաների հետ, նա մեծանում է ինքնամփոփ ու ինքն իրենից դժգոհ և զգում, որ նման չէ մյուսներին։ Բայց եթե ծնողներն առանձին նշանակություն չտան նրա այլանդակ խալին կամ տձև ականջներին, եթե նրան վերաբերվեն ինչպես ամենասովորական երեխայի, թույլ տան գնալ այնտեղ, ուր լինում են բոլոր երեխաները, ուշադրություն չդարձնեն հայացքներին ու ակնարկներին, այդ ժամանակ երեխան Էլ իրեն կհամարի ուրիշների նման և չի նեղվի։
Ինչ վերաբերում է սևեռուն հայացքներին ու դիտողություններին, ապա նկատելի ֆիզիկական պակասություն ունեցող երեխան պետք է վարժվի ղրանց, և որքան երիտասարդ է, այնքան հեշտ է։ Եթե մեծ մասամբ երեխային թաքցնում են ու հազվադեպ են դուրս բերում տանից, ապա նա ավելի շատ կհուզւ[ի, եթե շաբաթը մեկ նկատի այդ սևեռուն հայացքը, քան օրական 10 անգամ, որովհետև չի ընտելացել դրան։
Նա ավելի երջանիկ կլինի, եթե չխղճան։ Վեց տարեկան երեխա֊յի դեմքի կեսը ծածկված Է խալով։ Մայրն անչափ խղճում է նրան։ Նա շատ խիստ է իր երկու ավագ դուստրերի նկատմամբ, իսկ տղային ազատում է տնային բոլոր պարտականություններից և ներում նրա բոլոր կոպտություններն իր և քույրերի նկատմամբ։Տղային չեն համակրում ոչ քույրերը, ռչ էլ ուրիշ երեխաներ։
Հասկանալի է, թե ինչու ֆիզիկական արատ ունեցող երեխայի ծնողները խորապես խղճում ու չափազանց ներողամիտ են վարվում նրա հետ։ Խղճալը նման է թմրադեղի։ Նույնիսկ եթե սկզբում բավականություն չի պատճառում մարդուն, ընտելանալով, նա այլևս չի կարող ապրել առանց խղճահարության։ Հասկանալի է, որ անհրաժեշտ Է նրբանկատ լինել ֆիզիկական պակասություն ունեցող երեխայի նկատմամբ։ Մտավոր թերզարգացած երեխայից չի կարելի պահանջել այնպիսի աշխատանք, որը չի համապատասխանում նրա մտավոր զարգացմանը, իսկ լավ չաշխատող ձեռքերով երեխային չի կարելի քննադատել վատ ձեռագրի համար։ Սակայն ֆիզիկական պակասություն ունեցող երեխան կարող է և պետք Է հարգալից լինի հնարավոր սահմաններում, բոլորի հետ ապրի ընդհանուր հիմունքներով և ուժերը ներածին չափ գործ անի տանը։ Ամեն մարդ էլ ավելի երջանիկ կլինի ու ավելի հաճելի կվերաբերվի, եթե իմանա, որ իրենից ակնկալում են ուշադրություն ու նրբազգացություն։ Ֆիզիկական պակասություն ունեցող երեխան ուզում է, որ իր հետ վարվեն բոլորի նման, որ իրենից պահանջեն բոլոր կանոնների կատարումը, ինչպես մյուս երեխաներից։
Պետք է արդարամիտ լինել ընտանիքի մյուս անդամների նկատմամբ։ Չորսամյա տղան շատ Էր հետ մնում ֆիզիկական ու մտավոր զարգացմամբ։ Ծնողները տանում էին նրան մի բժշկից մյուսի մոտ, մի հիվանդանոցից՝ մյուսը։ Ամենուրեք նրանց նույնն էին ասում, նրա հիվանդությունը ենթակա չէ բուժման, բայց ծնողները կարող են այնպես դաստիարակել, որ նա դառնա հասարակության համար պիտանի ու երջանիկ մարդ։ Դա, իհարկե, չէր բավարարում ծնողներին։ Նրանք հեռավոր ուղևորություններ էին կատարում երեխայի հետ և աներևակայելի քանակությամբ դրամ տալիս խաբեբաների, որոնք հրաշագործ բուժում էին խոստանում։
Դրա հետևանքով ընտանիքի մյուս երեխաները զրկվել էին ծնողական անհրաժեշտ ուշադրությունից։ Սակայն ծնողները գերադասում էին դրամ ծախսել ու դիմել նորանոր փորձերի։ Իհարկե, երեխայի ֆիզիկական թերությունն ուղղելու համար բոլոր հնարավոր միջոցներին դիմելու ծնողների ցանկությունը ճիշտ է ու բնական։ Բայց կա ևս մի հանգամանք, հոգու խորքում ծնողները մասամբ մեղադրում են նաև իրենց (որ միանգամայն բնորոշ է մարդուն), թեև բոլոր բժիշկներն ու գրքերը բացատրում են, որ դա զուտ պատահականություն է։ Մանուկ հասակում բոլորիս էլ ստիպել են մեղավոր զգալ կատարած զանցանքների կամ պահանջվածը չկատարելու համար։ Եվ եթե մեր երեխան ֆիզիկական պակասություն է ունենում, ապա մանկությունից մնացած մեղավորության զգացումը կենտրոնանում է նրա վրա։ Մեղավորության այդ անհիմն զգացումը հաճախ ստիպում է ծնողներին, մանավանդ եթե նրանք բարեգութ մարդիկ են, անպայման ինչ֊որ բան ձեռնարկել, նույնիսկ եթե անիմաստ է։ Ծնողներն ասես պատժում են իրենց, թեև չեն էլ գիտակցում։
Եթե ծնողները խուսափեն նման միտումնավորությունից, ավելի շուտ կկարողանան ճիշտ վերաբերմունք մշակել երեխայի նկատմամբ և անհարկի զրկանքների չեն ենթարկի ոչ իրենց, ոչ էլ մյուս երեխաներին։
Սիրեք նրան այնպիսին, ինչպիսին կա։ Տասը տարեկան մի տղա շատ կարճահասակ էր իր տարեկիցներից և նույնիսկ՝ ութնամյա քրոջից։ Ծնողների կարծիքով, դա իսկական ողբերգություն էր, և նրան տանում էին տարբեր բժիշկների մոտ։ Բժիշկները հավատացնում էին, որ տղան հիվանդ չէ, որ դա բնածին հատկություն է։ Ծնողներն իրենց կարեկցանքն արտահայտում էին նաև այլ միջոցներով։ Նրանք հաճախ ստիպում էին երեխային շատ ուտել, որ արագ աճի։ Ամեն անգամ տղայի հասակը քրոջ կամ ուրիշ երեխաների հետ համեմատելիս հավատացնում էին նրան, թե դրա փոխարեն նա շատ ավելի խելոք է։
Տղաների մոտ միշտ էլ խիստ զարգացած է մրցակցությունը։ Ուստի կարճահասակ տղան բավակակաչափ վշտացած էր։ Բայց գոյություն ունեն երկու հանգամանք, որ կարող են էապես օգնել նրան, առաջին՝ գոհունակությունն իրենից ու կյանքից, երկրորդ՝ իր կարճ հասակը ոչ մի նշանակություն չունի ծնողների համար։
Ստիպելով երեխային շատ ուտել, ծնողները հիշեցնում են նրան իրենց անհանգստության մասին, և դրանից ախորժակն ավելի է փակվում։ Երբ երեխային հանգստացնում են, թե շատ կողմերով նա ավելի լավն է քրոջից կամ իր հասակակիցներից, ապա դա չի ստիպում նրան մոռանալ իր կարճ հասակի մասին, այլ ավելի է ուժեղացնում մրցակցության ոգին։ Երբեմն ծնողներն էլ են զգում, որ կարճահասակ, տգեղ կամ կարճատես երեխան կարիք է զգում, որ իրեն հավատացնեն, թե ֆիզիկական պակասությունը ոչ մի նշանակություն չունի։ Բայց երեխային կհանդստացնեն միայն անկեղծ հավաստիացումները։ Եթե ծնողները նեղվում են և միշտ իրենք են խոսք բացում այդ մասին, ապա երեխան ավելի է համոզվում, որ իր գործերը վատ են։
Եղբայներն ու քույրերն ընդօրինակում են ծնողների վերաբերմունքը։ Երեխան, որ արդեն յոթ տարեկան է, ծնվել է ուղեղի կաթվածով։ Նրա մտավոր ունակություններն ամենևին չեն տուժել, բայց նրա խոսքը դժվարությամբ է հասկացվում, դեմքն ու մարմնի մյուս մասերը շարունակ տարօրինակ ջղաձգվում են, և նա գրեթե ի վիճակի չէ վերահսկել այդ շար ժումները։
Մայրը խելամտորեն էր վերաբերվում երեխայի թերությանը։ Նա երեխայի հետ վարվում էր այնպես, ինչպես նրա փոքր եղբոր հետ, բացառությամբ այն բանից, որ շաբաթը մի քանի անգամ տանում էր հատուկ հիվանդանոց, որ երեխան ընդունի զանազան պրոցեդուրաներ՝ մերսում, մարզանք, մարմնի շարժումների ու լեզվի վարժություններ։ Փոքր եղբայրն ու հարևանի երեխաները շատ էին սիրում այդ տղային՝ նրա խանդավառության ու բարության համար։ Նա մասնակցում էր բոլոր խաղերին ու թեև հաճախ հետ էր մնում, նրանք զիջում էին։ Նա հաճախում է մոտակա սովորական դպրոցը։ Հասկանալի է, որ որոշ հարցերում հետ է մնում, բայց քանի որ դպրոցում ուսուցումը տարվում է ճկուն ծրագրով, բոլոր երեխաներն էլ հնարավորություն ունեն իրենց ընդունակություններին համապատասխան մասնակցել զանազան միջոցառումների ծրագրմանն ու իրականացմանը։ Լավ առաջարկություններն ու համերաշխության ոգին օգնում են երեխային դառնալ համադասարանցիների սիրելին։
Տղայի հայրը, բնավորությամբ ավելի անհանգիստ մի մարդ, գտնում է, որ երեխան ավելի երջանիկ կլիներ, եթե նրան տեղավորեին որևէ հատուկ գիշերօթիկ դպրոց, ուր սովորում են նույնանման ֆիզիկական պակասություններով երեխաներ։ Նա վախենում է նաև, որ երբ կրտսեր որդին մեծանա, անհարմար կզգա ավագ եղբոր անսովոր շարժումներից ու արտաքինից։
Եթե ծնողներն ի սրտե սիրում են ֆիզիկական արատով տառապող իրենց երեխային, ապա քույրերն ու եղբայրներն էլ նույն ձևով կվերաբերվեն։ Բայց եթե ծնողներն անհարմար են զգում երեխայի ֆիզիկական պակասությունից և աշխատում են թաքցնել նրան մարդկանց աչքերից, եղբայրներն ու քույրերը կմտածեն նույն ձևով։
Ծնողների զգացմունքներն անցնում են մի քանի փուլով։ Երբ ծնողներն առաջին անգամ հայտնաբերում են, որ իրենց երեխան ֆիզիկական լուրջ պակասություն ունի, նրանք հուսահատվում ու ընկնում հիվանդագին վիճակի մեջ. >։ Այնուհետև առաջ է գալիս մեղավորության զգացումր. >։ Բժիշկը բացատրում է, որ հնարավոր չէր կանխել, բայց ծնողները ներքուստ հեռու են այդպիսի համոզման հանգելուց։ Գրությունը շատ են բարդացնում զանազան ազգականներն ու ծանոթներր, որոնք գալիս ու պատմում են, իբր ուրիշ երկրներում կան այդ հիվանդության գծով մասնագետներ և բուժման նոր մեթոդներ, և պնդում են, որ ծնողները դիմեն այդ մասնագետներից յուրաքանչյուրին։ Նրանք վրդովվում են, երբ ծնողները չեն հետևում իրենց խորհրդին թեև նրանց նպատակները շատ բարի են։ Բայց դրանք միայն կրկնապատկում են ծնողների անհանգստությունը։
Այնուհետև սովորաբար ծնողներն այն աստիճան են իրենց ուշադրությունը կենտրոնացնում ֆիզիկական պակասության ու դրա բուժման վրա, որ մասամբ մոռանում են երեխայի անձի մասին։ Նրանք չեն նկատում երեխայի լավ հատկությունները, որոնք բնավ չեն տուժել ֆիզիկական պակասությունից։ Այնուհետև այդ հատկություններն աստիճանաբար հայտնվում են առաջին պլանի վրա, և ծնողներն սկսում են երեխային համարել բոլորի նման սիրելի մարդկային էակ, որի բախտը պարզապես չի բերել։ Եվ նրանց այլևս չեն կարող չզայրացնել այն ազգականներն ու բարեկամները, որոնք շարունակում են առաջվա նման խոսել միայն երեխայի ֆիզիկական պակասություններից:
Ծնողներն ավելի հեշտությամբ կտանեն այդ հիվանդագին փուլերը, եթե իմանան, որ հարյուրավոր ուրիշ լավ ծնողներ նույն ապրումներն ունեն։
Ծնողների մեծ մասն օգնության կարիք ունի։ Ֆիզիկական պակասությամբ երեխայի խնամքը սովորաբար պահանջում է լրացուցիչ աշխատանք ու լարվածություն։ Նրա կյանքը լավագույն ձևով կազմակերպելու համար հարկավոր է իսկական իմաստություն։ Բայց ապրումներն ու անփորձությունը շատ են խանգարում ձեզ։ Այստեղից հետևում է, որ դուք, ֆիզիկական պակասություն ունեցող երեխայի ծնողներդ, օգնության ու խորհրդի կարիք ունեք և, անկասկած, պետք է դրանք ստանաք։ Ես նկատի ունեմ ոչ միայն բժշկի խորհուրդը։ Զեզ անհրաժեշտ Է խորհրդակցել որևէ մեկի հետ, թե ինչպես վարվել երեխայի հետ, ինչպես լուծել ընտանիքի մյուս անդամների համար ծագող խնդիրները, քննել երեխային տեղական կամ մի այլ դպրոցում տեղավորելու բոլոր > ու > կողմերը, մասնակից դարձնել ձեր ապրումներին ու հուսահատություններին։ Այս բոլոր հարցերի պարզաբանման համար պահանջվում են մի շարք երկարատև զրույցներ։ Զեր խորհրդատուն պետք է փորձառու մարդ լինի և կարողանա հանգստացնել ձեզ։
Սովորաբար խուլ, կույր, մտավոր թերզարգացած երեխաների համար նախատեսված հիմնարկությունների հաստիքներում կան այնպիսի մարդիկ, որոնց կարող եք դիմել նման հարցերով։
Որտեղ բնակվել, ինչպիսի դպաց ընտրել, որտեղ անցկացնել հատուկ ուսուցումը։ Ենթադրենք, թե երեխայի ֆիզիկական թերությունը չի խանգարում նրան հաճախել սովորական շրջանային դպրոց ու պարապել սովորական դասարանում։ Օրինակ, ոտքերի ու ձեռքերի փոքր վնասվածքները, ապաքինված սրտային հիվանդությունը (որն առանձնապես շատ չի սահմանափակում երեխայի ակտիվությունը), այնպիսի արտաքին առանձնահատկություններ, ինչպիսին են խալերը։ Այս դեպքում ավելի լավ է երեխային ուղարկել սովորական դպրոց։ Քանի որ նա ստիպված է ամբողջ կյանքն անցկացնել սովորական մարդկանց մեջ, նրա իսկ օգտին է, եթե հենց սկզբից գրեթե բոլոր հարցերում իրեն համարի սովորական մարդ։
Աոաջին իսկ հնարավա՚ության դեպքում ուղարկեք սովորական դպրոց։ Առաջ համարում էին, որ ֆիզիկական թերություններով երեխաներին հարկավոր է հենց սկզբից ուղարկել իրենց բնակավայրում գտնվող մասնագիտացված դպրոցը, իսկ եթե չկա՝ մասնագիտացված գիշերօթիկ դպրոց, քանի որ այդ թերությունները խանգարում են նրանց սովորել սովորական դպրոցում (օրինակ՝ տեսողության կամ լսողության մասնակի կորստի ժամանակ)։ Վերջերս եկան այն եզրակացության, որ թեև կրթությունը շատ կարևոր է ֆիզիկական թերություններ ունեցող երեխաների համար, սակայն էլ ավելի կարևոր է նրա երջանկությունն ու կյանքի բարօրությունը։ Դա նշանակում է, որ առողջ երեխաների միջավայրում նա ավելի մարդամոտ կդառնա։ Երեխան ավելի ողջամիտ վերաբերմունք կունենա և՛ իր, և՛ կյանքի հանդեպ, եթե մեծանալով, գրեթե բոլոր հարցերում, համարի իրեն այնպիսին, ինչպիսին բոլորն են։ Ապրելով ընտանիքում նա շատ ավելի ապահով կզգա իրեն։ Իհարկե, գերադասելի է, որ հնարավորության դեպքում երեխան ապրի ընտանիքում։ Որքան երեխան փոքր է, մանավանդ մինչև 6-8 տարեկան հասակը, այնքան շատ է զգում մերձավորների, սիրող ու զգայուն մարդկանց հոգատարության կարիքը, որ ավելի շուտ կզգա տանը, քան լավագույն գիշերօթիկ դպրոցում։ Որոշ դեպքերում երեխային կարելի է տեղավորել սովորական դասարանում, եթե մասնագետը պարզաբանի ուսուցչին այն առանձնահատկությունները, որոնք հարկավոր է նկատի ունենալ այդ երեխային դա սավանդելիս։
Լսողության մասնակի կորուստ ունեցող երեխա։ Այդպիսի երեխային պետք Է ընթերցանություն դասավանդի լոգոպեդը։ Լսողության զգալի կորուստ ունեցող երեխային հարկավոր են լսելուն նպաստող գործիք, շրթունքներով ընթերցելու դասեր, լսողության մարզում և պարապմունքներ լոգոպեդի հետ։ Այսպիսի նախապատրաստությունից հետո կարելի Է նրան ուղարկել սովորական դպրոց։
Լրիվ կամ գրեթե խուլ երեխա։ Դժվար թե նա որևէ օգուտ քաղի սովորական դպրոցից, քանի դեռ չի վարժվել ակտիվ շփում ունենալ շրջապատի հետ։ Դրա համար կպահանջվի լեզվի ու խոսքի երկարատև ու հատուկ ուսուցում՝ լսելու նպաստող գործիքի և շրթունքներով ընթերցելու ինտենսիվ պրակտիկայի օգնությամբ։ Խուլ երեխայի ուսուցումը հարկավոր է սկսել 2-3 տարեկան հասակում, եթե նա բնակվում է այդպիսի դպրոցի մոտ։ Իսկ եթե հնարավոր չէ, ապա, որպես կանոն, հարկավոր է 4 տարեկան հասակում տեղավորել նրան հատուկ գիշերօթիկ դպրոցում, բայց այնպիսին, որտեղ հասկանում են փոքր երեխաներին հատուկ էմոցիոնալ պահանջները։
Կույր երեխա։ Այդպիսի երեխան շատ բան կարող է յուրացնել սովորական դպրոցում (կամ սովորական մանկապարտեզում), չնայած միաժամանակ կարիք ունի նաև հատուկ ուսուցման։ Ապշեցուցիչ ու սրտառուչ տեսարան է, երբ երեք կամ չորսամյա կույր երեխան շատ լավ է զգում տեսնող երեխաների խմբում։ Անփորձ ուսուցիչը, ինչպես և ծնողները, սկզբում ցուցաբերում են ավելորդ հոգատարություն, բայց հետզհետե հասկանում են, որ դրա անհրաժեշտությունը չկա և միայն խանգարում են երեխային։ Իհարկե, անհրաժեշտ է խելամտորեն հսկել երեխային և որոշ զիջումներ անել։ Մյուս երեխաներն ավելի հեշտությամբ են մերվում ֆիզիկական թերություն ունեցող երեխայի հետ, երբ մի քանի հարց տալով բավարարում են իրենց հետաքրքրությունը։ Սովորաբար նրանք ցուցաբերում են ողջամտություն, զիջելով և օգնելով ֆիզիկական թերություն ունեցող ընկերոջը։
Ավելի լուրջ մտավոր պակասություն ունեցող երեխա։ Այն երեխան, որ մինչև 2 տարեկան հասակը չի կարողանում նստել և գրեթե հետաքրքրություն չի ցուցաբերում շրջապատի երեխաների ու առարկաների հանդեպ, ավելի բարդ խնդիր է ներկայացնում։ Ստիպված եք երկար ժամանակ խնամել նրան որպես փոքր երեխայի։ Քանի որ նա գրեթե ոչինչ չի նկատում իր շրջապատում, ապա ի վիճակի չէ որևէ բան ստանալ ընտանիքից, ընտանիքն էլ իր հերթին ոչինչ չի կարող տալ նրան։ Շատ բարդ հարց է, արդյոք այդպիսի երեխան պե՞տք է դաստիարակվի տանը, թե\" հատուկ գիշերօթիկ դպրոցում։ Դրա լուծումը կախված է երեխայի մտավոր հետամնացության աստիճանից, նրա խառնվածքից, այն բանից, թե ինչպիսի ազդեցություն ունի ընտանիքի մյուս երեխաների վրա, կարող է արդյոք խաղընկերներ գտնել, որ գոհ մնա, տեղական հատուկ դպրոցների առկայությունից և հատուկ գիշերօթիկ դպրոցների որակից։ Բայց դլխավորապես կախված է այն բանից, թե մայրը որքանով ի վիճակի է բավականություն զգալ երեխային խնամելուց կամ որքանով է դա հյուծում մորը և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես։ Մինչև երեխայի մեծանալը չի կարելի պատասխանել այդ հարցերից շատերին։
Որոշ մայրեր բնավորությամբ բավականին հավասարակշռված են և չեն դժվարանում խնամել մտավոր թերզարզացած երեխային։ Նրանք գտնում են խնամելու այնպիսի միջոցներ, որոնք չեն հոգնեցնում։ Նրանք կարողանում են երեխայի մեջ տեսնել գրավիչ հատկություններ և բավա֊կանություն ստանալ դրանցից։ Նրանք չեն հուսահատվում այն դժվարություններից, որ պատճառում է երեխան և ամբողջ ուշադրությունը չեն կենտրոնացնում միայն նրա վրա։ Ընտանիքի մյուս երեխաները նույն ձևով են ընկալում մոր վերաբերմունքը այդ երեխայի նկատմամբ։ Այն զգացումը, որ ընտանիքում իրեն ընդունում են այնպիսին, ինչպիսին որ կա, մտավոր թերզարգացած երեխայի մեջ ի հայտ է բերում նրա լավագույն հատկությունները և կյանքի լավ ուղեգիր տալիս։ Նման պայմաններում, հավանաբար, ավելի լավ է, որ նա միշտ ապրի ընտանիքում։
Սակայն մի ուրիշ մայր, որ նույնպես սիրում է իր զավակին, կարող է դառնալ ավելի ու ավելի անհամբեր ու ջղային, խնամելով այդպիսի հատկություններ ունեցող երեխային։ Դա կարող է վատ ազդել նաև դեպի ամուսինը և մյուս երեխաներն ունեցած նրա վերաբերմունքի վրա։ Մտավոր թերզարգացած երեխայի ներկայությունը կարող է ընկճել նաև ընտանիքի մյուս երեխաներին։ Այդպիսի մայրը օգնության ու խորհրդի կարիք ունի, որոնք կօգնեն նրան ավելի համբերատար վերաբերվել երեխային կամ նրա կյանքը կազմակերպել այնպես, որ լավ լինի ընտանիքի բոլոր անդամների համար։
Պատահում է, որ մայրն իր ողջ էությամբ նվիրվում է մտավոր թերզարգացած երեխայի խնամքին և բավականություն զգում այդ նվիրվածությունից ։ Սակայն կողմնակի մարդը պարզ տեսնում է, որ երեխայի նկատմամբ նրա պարտքի զգացումը այնքան ուժեղ է, որ անուշադրության է մատնում ամուսնուն ու մյուս երեխաներին և զրկում իրեն կյանքի բոլոր ուրախություններից ։ Վերջին հաշվով ընտանիքում ստեղծվում է անառողջ մթնոլորտ, իսկ մտավոր թերզարգացած երեխային այդպիսի նվիրվածությունը ոչինչ չի տալիս, բացի վնասից։ Այդպիսի մորը պետք է որևէ մեկը հուշի, որ անհրաժեշտ է ունենալ չափի զգացում և երեխային խնամելուց բացի՝ այլ հետաքրքրություններ։