Հղիության ընթացքում  ծխախոտ օգտագործող կանանց մոտ ծնվում են նիկոտինային համախտանիշով երեխաներ: Այս համախտանիշի զարգացման պատճառն ընկերքով ծխախոտի կողմից արտադրվող թունավոր քիմիական նյութերի անցումն է: Պտղի  արտազատական համակարգի անկատարության հետևանքով այդ նյութերի կոնցենտրացիան մոր արյան մեջ նրանց կոնցենտրացիայի համեմատությամբ ավելի բարձր է: Թունավոր նյութերի կուտակման հետևանքով պտղի մոտ խանգարվում  են  նյութափոխանակության պրոցեսները, դանդաղում է զարգացումը:
 
Նիկոտինային  համախտանիշով երեխաների մոտ  դիտվում են հետևյալ պաթոլոգիկ վիճակները.

  • ծնվում են ցածր քաշով և հասակով,
  • զարգանում են ստամոքսաղիքային համակարգի խնդիրներ, երեխաները դանդաղ են ավելացնում քաշը ` հետ մնալով իրենց հասակակիցներից ,
  • ավելի զգայուն են լինում արտաքին միջավայրի ալերգենների նկատմամբ
  • թունավոր նյութերի ազդեցության հետևանքով  տեղի է ունենում ընկերքի անոթների կծկում՝  պտղի մոտ հանգեցնելով թթվածնաքաղցի ,
  • խանգարվում է  շնչառական համակարգի զարգացումը,  հաճախ են զարգանում շնչառական համակարգի հիվանդություններ`բրոնխիտ, թոքաբորբ, ասթմա և այլն,
  • նյարդային համակարգում դիտվում է մտավոր զարգացման դանդաղում, երեխաները լինում են դյուրագրգիռ և անհանգիստ:


Կրծքով կերակրման ընթացքում ծխախոտի  օգտագործումը  բերում է նրան, որ կաթի միջոցով քիմիկատներն անցնում են երեխայի օրգանիզմ, ինչը  նույնպես բացասաբար է անդրադառնում երեխայի առողջական վիճակի վրա:

Այս համախտանիշի բուժումը պետք է սկսել երեխայի ծնունդից անմիջապես հետո: Բուժման համար օգտագործում են գյուկոզա,վիտամիններ,միներալներ  պարունակող դեղեր: Այս նյութերը, կապվելով ծխախոտի կողմից արտադրվող քիմիկատների հետ, չեզոքացնում են վերջիններիս ազդեցությունը:


 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին