Նախորդ շրջանում կարևորը երեխային պինդ սննդին ծանոթացնելն էր, հեղուկ սննդից պնդին անցնելն ապահովելը, ուտելիքը բերանը տանել ու ծամել սովորեցնելը: Երեխաներից շատերն ուտելիքի զգալի մասը թափում են, չեն հասցնում բերանը, իսկ կրծքի կաթը կամ սննդային խառնուրդը կազմում է նրանց սննդի հիմնական մասը:
Կյանքի առաջին տարվա վերջին հատվածում երեխաներն արդեն կարողանում են կուլ տալ, <<դուրս մղելու>> պաշտպանական ռեֆլեքսը թուլացած է, երեխան կերակուրներից ավելի քիչ է խեղդվում և ավելի հեշտ է կուլ տալիս: Արդեն կարելի է հեղուկ, տրորած սննդից կամաց-կամաց անցնել համեմատաբար պինդ կամ հատիկավոր սննդի: Եթե այդ շրջանը շատ երկարի, երեխան կուտի միայն տրորած սնունդ և կզրկվի համտեսելու հնարավորությունից, իսկ եթե ծնողները շտապեն, երեխան երկար ժամանակ կարող է հրաժարվել նոր սննդից` վախենալով խեղդվելուց:

Նոր հմտություններ և նոր սնունդ

Այդ հասակում երեխաները ստանում են ավելի բազմազան և ավելի շատ սնունդ, պինդ սնունդը կազմում է նրանց օրաբաժնի 50 տոկոսը (կրծքի կաթով սնվող երեխաներից շատերի օրաբաժնի 90 տոկոսը մինչև 1 տարեկան հասակը մնում է կաթը): Նոր և կարևոր հմտությունների ձևավորումը խթանում է սննդի նոր տեսակներին ծանոթանալը: Կատարելագործվում է բութ մատով և ցուցամատով բռնելու ունակությունը, որի շնորհիվ երեխան կարող է բռնել սննդի փոքր կտորներ և բերանը տանել: Զարգանում է նաև հետաքրքրությունը մանր առարկաների նկատմամբ, երեխային պետք է կերակրել կերակրի մանր կտորներով (բայց ոչ կոշտ, որպեսզի ձխեղդվի):

Կերակուրը բռնել ձեռքերով

Պետք է խրախուսել երեխայի` կերակուրը ձեռքերով բռնելու մղումը: Պետք է սովորեցնել նրան կերակուրը բերանը տանել և ոչ թեթափթփել կամ քսմսել սեղանին, ափսեին: Նրա դիմաց պետք է դ

նել փափուկ միրգ: Երեխաները պինդ սնունդն օգտագործում են լնդերը քորելու համար, երբ ատամներն սկսում են հայտնվել: Ատամների հայտնվելուն օգնող կոշտ սնունդը պետք է թրջվի բերանում ու ծամելու ընթացքում հալվի: Երեխայի վերցնելու կամ բռնելու նոր հմտությունը պետք է օգտագործել պետք է օգտագործել կերակրելու ընթացքում, որպեսզի նրա ուշադրությունն ավելի շատ կենտրոնանա: Երեխան կերակրի որոշ մասն այնուամենայնիվ հասցնում է բերանը մտցնել: Եթե փոքրիկն ալերգիայի նկատմամբ հակում ունի, կարելի է նրան տալ բրնձի ալյուրից պատրաստված քաղցրավենիք` հացահատկի ալյուրի փոխարեն:
Ուտելիքը ձեռքով բռնելու երեխայի հմտությունն ունի նաև հակառակ կողմը` սնունդը , ամանեղենը դառնում են ուսումնասիրության, հետաքրքրության առարկաներ, նա դրանք բռնում է, խփում իրար, գցում, աղմկում և այլն: Անշուշտ դա չի նշանակում, որ պետք է դադարեցնել այդ եղանակով նրան կերակրեը, պարզապես պետք է հասկանալ երեխայի` իր նոր հմտություններն ու հնարավորությունները դրսևորելուբնական պահանջմունքը, ցանկությունը:

Վերաբերմունք սննդի նկատմամբ

9 ամսական երեխան նոր հմտություն է ձեռք բերում` ցուցամատով ինչ-որ բան է ցույց տալիս կամ մատը մտցնում ուր պատահի: Նա հաճույքով է մատը մտցնում կերակրի մեջ և համտեսում: Կերակրելիս պետք է օգտագործել նրա այդ հմտությունը: Երեխայի` զարգացման ընթացքում ձեռք բերված հմտությունների օգտագործումը կերակրելու ժամանակ նաև զվարճալի կողմեր ունի: Հենց որ նա սովորի մատը մտցնել կերակրի մեջ, կսկսի << նկարազարդել >> դեմքը, աթոռը, սեղանը: Պետք է ներողամիտ լինել նրա նկատմամբ և ըմբռնումով մոտենալ նրա արարքներին:
Կերակրելիս ծնողների խնդիրը ոչ միայն երեխային առողջարար, լիարժեք սնունդ տալն է, այլև ուտելու նկատմամբ ճիշտ վերաբերմունք ձևավորելը: Պետք է այնպես անել, որ երեխան ուտելիս հաճույք զգա, իսկ մեծերը` նրան կերակրելիս:

Գդալի գործածությունը



Մեկ տարեկան մոտ հասակում երեխան ուզում է և փորձում գդալով ինքնուրույն ուտել: Սովորաբար այդ փորձերն անհաջող են, կերակուրը հայտնվում է ուր ասես, բացի փոքրիկի բերանից: Թվում է` ավելի հարմար է նրան կերակրելը, քան ինքնուրույնություն տալը, բայց պետք է հիշել, ու դա երեխայի ինքնուրույնության հասակն է (<< Ես ինքս >>): Նրա ինքնուրույնությունն ինչ-որ չափով միայն սահմանափակելու համար կարելի է թույլ տալ, որ կերակրելիս երեխան էլ բռնի գդալից, միայն շտկել նրա շարժումները, որ գդալը բերանը տանի:

Զգուշության միջոցներ կերակրելիս

- Երեխային չպետք է տալ թել-թել (թելանման) և կոշտ կտորներով (ծամելու ենթակա) կերակուր` կարող է խեղդվել:

- Ձկան ոսկորները պետք է հանել:
- Տավարի, հավի միսը պետք է կտրել հյուսվածքներին հակառակ ուղղությամբ, լավ մանրել:
Երեխային կերակրի մեծ կտորներ չտալ: Նրա առջևի առամները կարող են միայն կծել, իսկ հիմնական ծամող ատամներն ավելի ուշ են հայտնվում` 1 տարեկանից հետո: Երեխաները լնդերով ավելի շատ սեղմում են, քան ծամում:

- Երեխային պետք է կերակրել միայն նստած վիճակում ու միշտ լինել կողքին:

- Ափսեյի մեջ պետք է դնել միայն մի քանի կտոր կերակուր: Երբ երեխան իր դիմաց տեսնում է շատ ուտելիք, ձգտում է ամբողջը բերանը խցկել ու չի ծամում:

Անվտանգ սնունդ

- Շիլաներ,
- Բրնձե քաղցրավենիք,
- Դեղնուց,
- Բոված հացի կտորներ,
- Տանձի կտորներ (շատ հասած)
- Խնձորի կտորներ (շատ հասած)
- Կանաչ ընդեղեն (լավ եփած, առանց թելիկների):

Սնունդ, որից կարող են խեղդվել
Ընկույզ, կոշտ ընդեղեն, խաղող, արևածաղիկ, կոշտ սառնաշաքար, խակ տանձ, եգիպտացորեն, հում գազար, թելանման կերակուր, նրբերշիկ (ամբողջը), հում խնձոր, մսի մեծ կտորներ:

Երեխային ուտելու պետք է նախապատրաստի մայրը

Բարձրորակ կամ ցածրորակ սնունդը կարող է զգալի ազդեցություն ունենալ երեխայի առողջության ու վարքագծի վրա: Դա շատ լուրջ հարց է, մայրը պետք է անպայման ժամանակ գտնի ու անձամբ պատրաստի երեխայի կերակուրը: Այս դեպքում նա կիմանա` ինչով է կերակրում փոքրիկին, կարող է ընտրել կերակրի բաղադրությունն ու համը` հենվելով փոքրիկի ճաշակի վրա: Քանի դեռ երեխայի ճաշակը լրիվ չի ձևավորվել, չի կարելի նրան վարժեցնել շատ քաղցր կամ աղի սննդի, որպեսզի նա զգա նոր պատրաստված կերակրի բնական համը: Պետք է հիշել, որ թարմ սնունդը միշտ էլ ավելի համեղ է:

Ինչպես ճիշտ պատրաստել կերակուրը

Մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ պետք է շատ խնամքով լվանալ, հեռացնել թելանման, կոշտ մասերը, կեղևահանել, կտրատել, հեռացնել կորիզները: Բանջարեղենն ավելի լավ է լվանալ հատուկ խոզանակով: Տավարի կամ հավի մսի յուղը պետք է հեռացնել:
Մրգերն ու բանջարեղենը գոլորշով եփելիս` վիտամինները, սննդարար նյութերը ավելի լավ են պահպանվում, քան ջրում խաշելիս: Ջուրը, որի մեջ եփել եք բանջարեղենը, կարելի է օգտագործել ջրալի կերակուրներ պատրաստելիս: Սննդարար նյութերը լավ պահպանելու համար անհրաժեշտ է հիշել մի քանի կանոն`

- Չի կարելի աղ կամ շաքար ավելացնել, բնական համն ուժեղացնելու, վիտամիններով հարստացնելու համար կարելի է մի քիչ կիտրոնի հյութ ավելացնել:

- Չի կարելի շատ տապակել, քանի որ այդ դեպքում կերակրի մեջ առողջությանը վնասող ճարպ է գոյանում:

Բաժակից խմելը

Կրծքից կամ կաթի շշից բաժակին անցնելը պետք է լինի աստիճանաբար ու սահուն, քանի որ դրա համար երեխան պետք է ձեռք բերի բոլորովին նոր հմտություններ: