Perfect Smile շուրջօրյա ատամնաբուժարանում մինչև 18 տարեկան մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ատամների նարկոզով բուժումը կատարվում է ԱՆՎՃԱՐ: Ի տարբերություն կլինիկական պայմաններում բուժման` ընդհանուր անզգայացման պայմաններում բուժման միջոցով հնարավոր է իրականացնել բոլոր խնդրահարույց ատամների բուժում, հեռացում մեկ այցով, մի քանի ժամվա ընթացքում առանց երեխային սթրեսի ենթարկելու։

Perfect Smile-ում ընդհանուր անզգայացմամբ բուժումը, իհարկե, հասանելի է նաև մեծահասակների համար։ Առաջարկում ենք ծանոթանալ, թե ինչ նրբություններ ունի ընդհանուր անզգայացմամբ իրականացվող ատամների բուժումը։ 

Ընդհանուր անզգայացման պայմաններում բուժումը կատարվում է հստակ ցուցումների դեպքում, որոնցից են մտավոր զարգացման խնդիրները, նյարդային համակարգի խնդիրները, Դաունի սինդրոմը, աուտիզմը, երեխայի մոտ արտահայտված վախը բժշկի կամ կատարվող միջամտությունների նկատմամբ, ալերգիկ ռեակցիան տեղային անզգայացնող դեղորայքից և որոշ դեպքերում ծնողի ցանկությունը։

Այն կատարվում է երեխայի հետ նախնական ադապտացիայից, նեղ  մասնագետների զննումից, կլինիկա֊լաբորատոր հետազոտության դրական արդյունքներից հետո։

Ընդհանուր անզգայացան պայմաններում հնարավոր է կատարել գրեթե բոլոր միջամտությունները, նույնիսկ կան միջամտություններ, որոնք պարտադիր է կատարել ընդհանուր անզգայացամբ, քանի որ տեղային անզգայացումը, որոշ իրավիճակներում լիարժեք չի օգնում բժշկին, օրինակ` պերիօստիտի բուժում, բարդ հեռացումներ և այլն։ 

Մտավոր խնդիրներ ունեցող երեխաների դեպքում նախընտրելի է իրականացնել բուժում ընդհանուր անզգայացմամբ՝ հաշվի առնելով այդ երեխաների հետ աշխատանքի երկարատևությունը՝ պայմանավորված իրենց հետ շփման առանձնահատկություններով, կոնտակտի մեջ մտնելու բարդությունը, իրենց կողմից բժշկի նկատմամբ վստահություն ունենալու դժվարությունը։ 

Խնդիրներ ունեցող երեխաների մոտ շատ հաճախ լինում է ոչ թե 1 կամ 2 ատամի ախտահարում, այլ բազմակի ախտահարումներ արդեն բարդացած վիճակում, ինչը կրկնակի դժվարություն է ստեղծում բժշկի, երեխայի և ծնողների համար, քանի որ մի քանի այցելություն է անհրաժեշտ և ամեն անգամ շատ զգույշ աշխատանք, որպեսզի երեխան չվախենա, շարունակի վստահել իր բժշկին ամեն հաջորդ այցի համար։

Եթե կատարվել են բարդ հեռացումներ, թարախակույտի բացազատում կամ այլ ավելի երկարատև միջամտություններ, ապա  երեխան 1 օր մնում է հիվանդանոցում` բժշիկների հսկողության տակ, իսկ հաճախ մի քանի ժամը բավարար է երեխայի լիարժեք վերականգնման համար և երեխան դուրս է գրվում հիվանդանոցից։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նշանակվեն հակաբակտերիալ, ցավազրկող դեղամիջոցներ, տեղային անտիսեպտիկ, կանխարգելիչ մշակումներ, անկախ կատարվող միջամտությունից, պետք է պահպանել խիստ հիգիենա։