Քո քաղաքի շուրջօրյա ատամնաբուժարանների ցանցը
Ստոմատոլոգիական կլինիկաները նախատեսված են ամբողջ ընտանիքի համար: Երեխաների հետ աշխատանքի ժամանակ առաջնահերթ կարևորություն է տրվում հոգեբանական գործոնին: Մենք աշխատում ենք 24/7 գրաֆիկով՝ ներառյալ տոն օրերը: Ունենալով զարգացման մեծ հեռանկար՝ մեզ մոտ շեշտը դրվում է պացիենտներին անցավ սպասարկելու և ուրախ ճանապարհելու վրա: Կաբինետներում մշտապես հնչում է մեղմ երաժշտություն, ինչը Ձեզ թույլ կտա թուլանալ և չզգալ ժամանակի թռիչքը:
Կլինիկաները միակն են աշխարհում, որտեղ պատրաստվում են պրոթեզներ` հատուկ 999 հարգի արծաթե էլեմենտով: Հեղինակային իրավունքը պատկանում է բժիշկ-ստոմատոլոգ Տիգրան Կարապետյանին, ով հայտնագործել է «Արծաթ պրոթեզ» կոնստրուկցիան և ստացել համապատասխան արտոնագիր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից:
7 հատկանիշ, որոնցով մենք առանձնանում ենք բոլորից՝
.jpeg)
2024 թվականին «Perfect Smile» կլինիկայի հիմնադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը պարգևատրվել է «Գիտելիք, հոգի, սիրտ մարդկանց համար» պատվավոր շքանշանով։
Այս բարձր պարգևը նրան շնորհվել է Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի (NCAU) կողմից՝ երկարամյա մասնագիտական գործունեության, առողջապահական համակարգի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման, ինչպես նաև առողջության պահպանման և հանրության բարեկեցության նկատմամբ ցուցաբերած ակտիվ քաղաքացիական դիրքորոշման համար։
Այս շքանշանը վկայում է Տիգրան Կարապետյանի բարձր պրոֆեսիոնալիզմի, մարդասիրության և մարդկանց օգնելու անկեղծ նվիրումի հանրային ճանաչման մասին՝ արժեքներ, որոնք մշտապես եղել են նրա գործունեության հիմնարար սկզբունքները։
Մեդալը տրվել է Ուկրաինայի հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Երվանդ Դանիելյանի կողմից։

«Perfect Smile & Kids»-ում իրականացվում են հետևյալ ծառայությունները նախատեսված ամբողջ ընտանիքի համար՝
Ծառայությունների մասին մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ մեր պաշտոնական կայքէջում` www.perfectsmile.am: