Գլոբալ տաքացումը կարող է նպաստել ծաղիկ հիվանդության վիրուսի վերադարձին, որը հաղթահարվել էր դեռևս 1979 թվականին ի շնորհիվ պատվաստանյութի: Այդ մասին հայտարարել են ֆրանսիացի գիտնականները:
Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի աշխատակիցներն իրենց զեկույցում հայտնում են, որ Կալիմի, Յակուտիայի և Չուկոտկայի հավերժական սառույցի մեջ հայտնաբերվել է 30000-ամյա վիրուս: Եթե հավերժական սառույցը հալվի, հիվանդությունը կարող է կրկին տարածվել ամբողջ աշխարհով մեկ:
Գիտնականները հիշեցրել են, որ ժամանակին ծաղիկ հիվանդությունը եղել է անբուժելի և վտանգավոր, որի հետևանքով դատարկվել են երկրի ամբողջական շրջաններ: Այն բանից հետո, երբ հիվանդության տարածումը կանգնեցվեց, աշխարհի շատ երկրներ դադարեցին կատարել ծաղիկի դեմ պատվաստումներ:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ doctors.am
Նյութը՝ likar.info