Իսրաելական Oramed Pharmaceuticals ընկերությունը ներկայացրել է պատիճների ձևով պերօռալ ինսուլինի հետազոտությունների առաջին դրական արդյունքները: Դեղը նախատեսված է առաջին տիպի դիաբետի բուժման համար: 
 ORMD-0801 անվանմամբ պրեպարատի փորձարկումների IIa ֆազային մանսակցել է տիպ 1 շաքարային դիաբետով հիվանդ 25 պացիենտ: Մասնակիցների մի խումբը սննդից առաջ ստացել է ինսուլինով պատիճը,  մյուս խումբը՝ պլացեբո: Բոլոր մասնակիցների մոտ ստուգել են գլյուկոզայի մակարդակը սոված վիճակում, ցերեկը և գիշերը: 
Հետազոտության արդյունքներից պարզ դարձավ, որ պրեպարատը անվտանգ է և պացիենտների կողմից լավ է ընդունվում:
Oramed Pharmaceuticals ընկերությունը պատրաստվում է ներկայացնել հետազոտության ամբողջական տվյալները: Ընկերության գիտական ղեկավարի խոսքերով՝ շարունակվում են ORMD-0801  պրեպարատի կլինիկական  հետազոտությունները ինչպես տիպ 1, այնպես էլ տիպ 2 դիաբետի բուժման համար:
 
 
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ likar.info